Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Չեմպիոնական զո՞ւյգ

06/07/2016 schedule11:34

«Ուելսը ընդդեմ Պորտուգալիայի խաղը ոչ թե Բեյլն է ընդդեմ Ռոնալդուի, այլ կիսաեզրափակիչ հասած 2 հավաքականների խաղն է՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչում հանդես գալու համար»,- հայտարարել է Ուելսի հավաքականի առաջատար եւ ավագ Գարեթ Բեյլը: Այսօր «Եվրո 2016»-ում կայանալու է առաջին կիսաեզրափակիչը. Լիոնի նորակառույց, 60 հազար նստատեղով «Ստադ դը Լյումեր» ստադիոնում, Երեւանի ժամանակով 23:00-ին մեկնարկելու է Պորտուգալիա - Ուելս հանդիպումը:

Նման կիսաեզրափակիչ դժվար էր կանխատեսել մրցաշարի մեկնարկից առաջ, ընդ որում, այն իրականություն դարձավ ոչ այնքան թիմերի ցուցադրած խաղի, այլ ինչ-որ չափով պատահականության շնորհիվ: Խմբային փուլի վերջին տուրում Իսլանդիան մրցավարի կողմից ավելացրած վերջին րոպեին գոլ խփեց Ավստրիային, հաղթեց 2-1 հաշվով, խմբում գրավեց 2-րդ տեղը, ինչի հետեւանքով նույն պահին Հունգարիայի հետ 3-3 խաղացող Պորտուգալիան հայտնվեց 3 -րդ տեղում եւ խուսափեց հզոր երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի հետ հանդիպումներից: Միեւնույն ժամանակ Ուելսը խմբային փուլում անակնկալ կերպով զբաղեցրեց 1-ին տեղը եւ նույնպես խուսափեց այդ հզոր երկրների հետ հանդիպումներից:

Մինչ կիսաեզրափակիչ Ուելսը խմբային փուլում հաղթել է Սլովակիային (2-1), պարտվել է Անգլիային (1-2), հաղթել է Ռուսաստանին (3-0), ապա փլեյ-օֆում կարողացել է պայքարից դուրս բերել Հյուսիսային Իռլանդիային (1-0), Բելգիային (3-1) եւ իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է գալու խոշոր մրցաշարերի կիսաեզրափակիչում: Ընդ որում, Ուելսը կարողացել է կիսաեզրափակիչ հասնել՝ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ հիմնական ժամանակում: Կիսաեզրափակիչ հասած 4 թիմերից նման արդյունք ունի միայն Ֆրանսիան: Թերեւս Իսլանդիայից հետո Ուելսը մրցաշարի ամենահամակրելի թիմն է: Բայց կիսաեզրափակիչում Ուելսը հանդես է գալու առանց իր առաջատարներից մեկի՝ Աարոն Ռեմզիի, որը դեղին քարտերի պատճառով որակազրկվել է:

Իսկ ահա Պորտուգալիան փլեյ- օֆի 2 հանդիպումներ չի կարողացել հաղթել մրցակիցներին հիմնական ժամանակում. 1/8-րդում անցել է Խորվաթիայի արգելքը 117-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ, իսկ քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է բերել Լեհաստանին հետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ (հիմնական ու լրացուցիչ ժամանակները՝ 1-1): Խմբային փուլում էլ Պորտուգալիան չի հաղթել. ոչ -ոքիներ Իսլանդիայի (1-1), Ավստրիայի (0-0) եւ Հունգարիայի (3-3) հավաքականների հետ: Ֆուտբոլի պատմության խոշոր մրցաշարերից միայն մեկի՝ «Ամերիկայի գավաթ 2011»-ի ընթացքում մի թիմ է կարողացել հասնել եզրափակիչ միայն ոչ-ոքիներով: Պարագվայը այդ ժամանակ 5 ոչ ոքիներով հասավ եզրափակիչ, բայց այստեղ պարտվեց Ուրուգվային 0-3 հաշվով:

Պորտուգալիան կիսաեզրափակիչում է, ընդ որում նման արդյունք արձանագրվել է վերջին 4 «Եվրոներից» 3-ում, եւ ոչ մի անգամ պորտուգալացիներին չի հաջողվել նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Պորտուգալիան «Եվրո 2000»-ի կիսաեզրափակիչում պարտվել է ապագա չեմպիոն Ֆրանսիային, «Եվրո 2004»-ի եզրափակիչում զիջել է Հունաստանին, «Եվրո 2012»-ի կիսաեզրափակիչում էլ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է կրկին ապագա չեմպիոն Իսպանիային: Նկատում եք, հավանաբար, որ Պորտուգալիային հաղթողը անպայման նվաճում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Միգուցե այսպես ստացվի նաեւ «Եվրո 2016»-ո՞ւմ. չեմպիոն դառնա Ուելս -Պորտուգալիա զույգի հաղթողը: 

Տպել
2490 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին