Անընդհատ՝ զոհի դերում. սա թուղթուգիր չի

06/07/2016 schedule12:50

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից անցել է գրեթե երկու ամիս: Չենք մոռացել, չէ՞, թե ինչ էր ասում վարչապետը: Դե, մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքար, պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացում...

Եթե չխորանանք դետալների մեջ, ապա այդ ելույթը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին էր: Ի՞նչ է արվել այս երկու ամիսների ընթացքում: Կառավարությունը պետական գերատեսչությունների հաշվեկշռում գտնվող ու չշահագործվող, իրենց դարն ապրած ու ժանգոտած մի քանի մեքենա է «դուրս գրել» ու.... ու էլ ոչինչ: Մոնոպոլիաները մի թիզ անգամ չեն նահանջել, կոռուպցիան առաջվա պես շարունակում է քայքայել երկիրը...: Իսկ տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Չնայած տնտեսական ցուցանիշների դզած-փչած, պլպլացրած ցուցանիշներին, ՀՀ բնակչությունը շարունակում է աղքատանալ ու արտագաղթել, բյուջեն լցվում է բիզնեսը «մաշկելու» հաշվին, օտարերկրյա ներդրումներ գրեթե չկան: Իսկ իշխանությունը ամեն ինչ բացատրում է արտաքին տնտեսական «կոնյունկտուրայով»: Այսինքն, մենք մեղավոր չենք, դրսում վիճակը լավ չի, դրա համար էլ մեզ մոտ վատ է:

Թվում է՝ այս արդարացումը հիմնավոր է: Բայց դա միայն թվում է: Օրինակ, ասում են՝ նավթը էժանացել է, այդ պատճառով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է բարդ վիճակում: Դրա հետեւանքով կտրուկ նվազել են Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները, ու մեր բնակչության գնողունակությունը նվազել է: Մարդիկ աղքատանում են, քիչ են առեւտուր անում, ապրանքներ արտադրողները չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը եւ այլն: Ու արդյունքում մեր տնտեսությունը չի աճում: Շատ ճիշտ է: Բայց մեր տնտեսությունը չի աճում 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամից հետո: Մեր երկրի համախառն ներքին արդյունքը աճում է միայն դրամով, որը ոչ մի էֆեկտ չունի: Իսկ դոլարով արտահայտված մեր ՀՆԱ-ն ինչպես 7-8 տարի առաջ 10-11 միլիարդ դոլար էր, այնպես էլ հիմա է` 10-11 միլիարդ դոլար: Իսկ այդ 7-8 տարիներին նավթի գինը  աստղաբաշխական է եղել: 2011-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում մեկ բարել նավթի գինը չի նվազել 100 դոլարից: Ռուսաստանը ծփում էր փողի մեջ, մասնավոր տրանսֆերտները լայնահուն գետի պես հոսում էին Հայաստան, բայց մեր տնտեսությունը զարգացման նշույլ անգամ ցույց չտվեց: էլի եղան մի քանի պլպլացրած ցուցանիշներ ու վերջ:

Ասում են՝ պղնձի համաշխարհային գինը նվազել է: Իսկ պղնձի հանքաքարի արտահանումը մեր տնտեսության համար շատ կարեւոր է: Ու երբ պղինձը էժանանում է, դա խիստ բացասական է ազդում մեր տնտեսության վրա: Իրոք, հիմա պղնձի գինը շատ ցածր մակարդակի վրա է` մեկ տոննայի գինը չի հասնում նույնիսկ 5 հազար դոլարի: 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամից հետո պղնձի գինը աննախադեպ բարձունքներ էր գրավել: Այդ մետաղը ավելի թանկ էր, քան մինչճգնաժամյան շրջանում: Օրինակ, մինչեւ ճգնաժամը մեկ տոննա պղնձի գինը եղել է առավելագույնը 8 500 դոլար: Իսկ ճգնաժամից հետո մեկ տոննա պղինձը արժեցել է նույնիսկ 10 հազար դոլար: Չորս տարի շարունակ` 2010-ից մինչեւ 2014 թվականը պղնձի միջին գինը չի նվազել 7 հազար դոլարից: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ, մեր տնտեսությունը թանկ, շատ թանկ պղնձի շնորհիվ էլ չի զարգացել:

Ու ընդհանրապես մեր տնտեսությունը անընդհատ հայտնվում է զոհի կարգավիճակում: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, մեր տնտեսությունն է տուժում: Ռուսաստանն է պատժամիջոցներ կիրառում, մեր տնտեսությունը էլի տուժում է: Ամբողջ աշխարհում ճգնաժամ է, առաջինը մեր տնտեսությունն է տուժում: Աշխարհում վիճակը լավ է, բայց Ռուսաստանում է ճգնաժամ, էլի ամենաշատը մենք ենք տուժում: Չինաստանում արժեթղթերի շուկայում մի թեթեւ ցնցում է, էլի ամենաշատը մենք ենք տուժում..: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանի տնտեսության վրա «թուղթուգիր է» արված: Իրականում ամեն ինչ պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով, որը բոլորովին իմունիտետ չունի ցնցումների նկատմամբ: Եթե, օրինակ, նավթը էժանանում է, ապա դրան զուգահեռ էժանանում են բազմաթիվ ապրանքներ: Սակայն քանի որ մեզ մոտ չկան շուկայական հարաբերություններ, եւ տնտեսությունը մոնոպոլիզացված է, համարժեք էժանացումներ չեն լինում ու միայն նվազում են մասնավոր տրանսֆերտները: Այսինքն, ամեն ինչ այնքան աղճատված է, տնտեսագիտական պարզունակ կանոնները այնքան անկենսունակ են Հայաստանում, որ աշխարհում ընթացող ցանկացած երեւույթի միայն բացասական ազդակներն են հասնում մեզ:

Դրանից խուսափելու միակ տարբերակը արմատական բարեփոխումներն են` բյուջեի անիմաստ ծախսերի կտրուկ նվազեցումը, մոնոպոլիաների ազդեցության չեզոքացումը, մրցակցային միջավայրի ստեղծումը... Այսինքն այն ամենը, ինչի մասին իր մայիստասներկուսյան ելույթում շատ հստակ խոսեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խոսեց շատ գեղեցիկ, շատ համակարգված ու շատ հասկանալի: Բայց միայն խոսեց: 

Վարչապետին երեւի թվում է, թե կարելի այդ մասին խոսել, հետո ժամանակ կանցնի, աշխարհում ինչ-որ բաներ տեղի կունենան, տնտեսությունն ինքն իրեն մի քիչ կաշխուժանա, իսկ մինչ այդ վարկերով-մարկերով մի կերպ յոլա կգնանք: Չի ստացվի: Աշխարհում մի ինչ-որ բան հաստատ տեղի է ունենալու, ու շուտով դա կերեւա: Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, մենք դրանից միայն տուժելու ենք:

Տպել
4712 դիտում

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին