Հեռանում են ուսուցիչ ու աշակերտ. սփյուռքահայ ուսուցիչները վերապատրաստվում են Հայաստանում

07/07/2016 schedule15:30

Երեւանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որի բացումը երեկ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:

Մեկամսյա ծրագրի նպատակն է, որ դրա ավարտից հետո աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետները հետ դառնան` նոր գիտելիքներով զինված ու սփյուռքահայ աշակերտներին մատուցեն որակական այլ մակարդակի կրթություն: Այս տարի վերապատրաստման է եկել 73 ուսուցիչ` 17 երկրից, ինչն, ի դեպ, գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների եւ մասնակից երկրների քանակը:

Ուսուցչուհի Անահիտ Պետրոսյանն աշխատում է Թուրքիայում: Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանում նա դասավանդում է կենսաբանություն առարկա: Մեր զրույցի սկզբում մանկավարժը նկատեց, որ հույսով սպասում է հայրենիքը շտկվի, եւ ինքը վերադառնա: Գուցե վերադառնաք` միասի՞ն շտկենք. այս դիտարկմանը նա արձագանքեց, որ դեռ ութ ամիս առաջ փորձում էր դա անել: Պարզվեց` Անահիտ Պետրոսյանը Թուրքիա է մեկնել նույնքան ժամանակ առաջ: Մինչ այդ աշխատել է Հայաստանի մարզային դպրոցներից մեկում, որը ստիպված է եղել թողնել: Նաեւ խոսելով Ստամբուլում գործող հայկական կրթական հաստատության մասին` վերապատրաստման եկած ուսուցչուհին ասաց. «Վարժարանը հնգօրյա է, առաջնորդվում է Հայաստանում գործող առարկայական ծրագրերով, եւ այդ առումով, կարծում եմ, ամբողջ սփյուռքում միակն է: Ուսուցումը 8-ամյա է, նպատակ կա նոր ուսումնական տարում 9-ամյա դարձնելու: Թուրքերեն լեզու չի դասավանդվում. մի փոքրիկ հայրենիք, հայրենիքից հեռու` փոքրիկ հայրենիք: Վարժարանը հիմնվել է 2003 թվականին: Ես կոլեկտիվին միացել եմ բոլորովին վերջերս` ընդամենը 8 ամիս առաջ: Մինչ այդ 22 տարի դասավանդել եմ Հայաստանում: Կրճատված ուսուցիչ չեմ, պարզապես դուք լավ գիտեք դպրոցների վիճակը, ավագ դպրոցներինը` հատկապես, արտագաղթի հետեւանքով աշակերտների թվի կտրուկ նվազումը եւ դրանով պայմանավորված նաեւ դասաժամերի նվազումը: Այսինքն` իմ ցանկությամբ, իմ դիմումով հեռացել եմ, որովհետեւ, բնականաբար, ապրելու խնդիր կար: Վարժարանում ունենք 160 աշակերտ, եւ նրանց քանակը գնալով մեծանում է արտագաղթի պատճառով»:

Ուսուցչուհին Թուրքիայում վճարվող աշխատավարձի հստակ թիվ չնշեց, բայց ասաց, որ դա վեց անգամ ավելին է այստեղ ստացած իր վերջին աշխատավարձից: Նա Ստամբուլ է տեղափոխվել առանց ընտանիքի, որին օգնում է հոգալ սոցիալական խնդիրները:

Ի դեպ, վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար Հայաստան ժամանած առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ:

Մեկ այլ ուսուցչուհի, որի հետ երեկ զրուցեցինք, ԱՄՆ-ից էր: Սոսի Մարկոսյանը շուրջ 30 տարի հայոց լեզու, հայոց պատմություն եւ կրոնի պատմություն է դասավանդում Հոլիվուդի Ռոզ եւ Ալեք Փիլիպոս ազգային վարժարանում, որը գործում է արդեն 45 տարի: Կրթօջախը ներառում է նաեւ մանկապարտեզ եւ ապահովում է 12-ամյա ուսուցում: Սովորողների թիվն ընդհանուր առմամբ հասնում է մինչեւ 750-ի: Ուսուցումը կազմակերպվում է շաբաթը հինգ օր: Դպրոցում դասացուցակի ութ դասից երկուսը ամեն օր տրամադրվում է հայերեն առարկաներին, մյուսները` այլ լեզուներին եւ անգլերենով դասավանդվող տարբեր առարկաներին: Սոսի Մարկոսյանը նշում էր, որ վերջին տարիներին իրենց մոտ Հայաստանից քիչ մարդիկ են տեղափոխվում ու այդ պատճառով աշակերտների թվի աճ գրեթե չի արձանագրվում: Նրանց քանակը մեծացել է նախորդ տարի, երբ ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է տեղի հայկական մեկ այլ կրթական հաստատություն` Արշակ Տիգրանյան վարժարանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հոլիվուդյան հայկական կրթօջախում դասավանդող Սոսի  Մարկոսյանը ո՞ր խնդիրը կուզենար առաջնահերթ լուծված տեսնել, նա մատնանշեց դասագրքերի հնացածությունը. «Ընդհանրապես դասագրքերի խնդիր կա: Կուզենք ավելի այժմեական գրքեր ունենալ: Այդ դասագրքերը կազմված եւ հրատարակված են այնտեղ` ազգային առաջնորդարանի կողմից, բայց դրանք արդեն ավելի քան տասը տարվա են եւ կարիք կա այժմեական գրքերի: Իհարկե, հնարավոր է նոր դասագրքեր ունենալ, բայց դա նորից նյութական միջոցների հարց է»: Ամերիկահայ ուսուցիչը միեւնույն ժամանակ վստահեցնում է, որ վարժարանը էապես նպաստում է հայ համայնքին ձուլումից պաշտպանելուն: «Բավական աշխատանք է տարվում ձուլումի դեմ եւ իրապես, որ շատ հայրենաշունչ աշակերտներ ունենք եւ ազգային ոգին նրանց մեջ չափազանց զորավոր է: Օրինակի համար Արցախի քառօրյա այդ պատերազմի երկու օրվա ընթացքում միայն երկու դասարան 1600-1700 դոլար հավաքեցին: Շատ ազգասեր եւ հայրենասեր են մեր աշակերտները»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով եւ խորանալով: 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից: Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության եւ ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը, իսկ ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին մասնակցում են ուսուցիչներ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլն: Բացառությամբ հինգ ուսուցչի` մյուսներն այս տարի ծրագրին մասնակցում են առաջին անգամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից, որը մասնակցում էր երեկ կազմակերպված միջոցառմանը, հետաքրքրվեցինք, թե իր գնահատմամբ ինչ արդյունք է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը եւ այդ արդյունքը որքանով է համապատասխանում նախնական սպասելիքներին: Նախարարը նշեց, որ թեման լուրջ ու ընդգրկուն է` առաջարկելով դրան անդրադառնալ առանձին հարցազրույցով: 

Տպել
2205 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն