Պերեդոզիրովկա. ՎԱՐԿԱՄՈԼԻ ՕՐԱԳՐԻՑ. 2016-ին կառավարության պարտքը կկազմի 2 տրիլիոն 196 միլիոն

07/07/2016 schedule22:45

ՀՀ կառավարության կախվածությունը վարկերից այլեւս ոչնչով չի տարբերվում թմրանյութից թմրամոլի ունեցած կախվածությունից:

Կախվածությունը խորանում է, օրեցօր դոզան ավելացնելու անհրաժեշտություն է առաջանում, ու թմրամոլը իր գոյության միակ միջոցը տեսնում է թմրանյութի մեջ: Հենց այսպիսին է կառավարության կախվածությունը վարկերից, եւ այստեղ չափազանցություն չկա: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը մի քանի թիվ համադրել: Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2017-2019 միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Այս փաստաթուղթն իր կարեւորությամբ առնվազն մրցակցում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի հետ: Ինչ-որ տեղ սա ավելի կարեւոր ծրագիր է, քանի որ հենց սրա վրա հիմնվելով է կառավարությունը յուրաքանչյուր տարի կազմում պետական բյուջեն: Եվ ինչ թվեր ու ցուցանիշներ կան այստեղ, որոնք ցույց են տալիս, որ վարկերը, իսկ այլ կերպ ասած՝ մեր պարտքը դուրս է եկել վերահսկողությունից, եւ կառավարությունը վերածվել է վարկային «թմրամոլի»:

Մի քանի ցուցանիշ. վերը նշված 2017-2019 ՄԺԾ ծրագրում արձանագրված է, որ 2015 թվականին կառավարության պարտքը փաստացի կազմել է 2 տրիլիոն 226 միլիարդ դրամ: Մինչդեռ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված էր, որ կառավարության պարտքը կկազմի ընդամենը 1 տրիլիոն 802 միլիարդ դրամ: Եվ ուրեմն, ինչ է ստացվում: Կառավարությունը բյուջեով նախատեսված իր պարտքը 2015 թվականին «գերակատարել է» 424 միլիարդ դրամով: Դա մոտ 900 միլիոն դոլար է: Բա սա ինչ է, եթե ոչ «դոզայի» կտրուկ մեծացում: 2015 թվականի բյուջեն կազմվել է 2014-ի վերջերին ու հանկարծ մեկ տարի անց պարզվում է, որ կառավարությունը չնախատեսված` լրացուցիչ 900 միլիոն դոլարի պարտք է վերցրել:

Լավ, ինչ եղել՝ եղել է, անցնենք նրան, թե ինչ է լինելու: 2015 թվականի ամռանը կառավարությունը, երբ մշակում էր 2016-2018թթ. ՄԺԾ ծրագիրը, կանխատեսում էր, որ 2016 թվականին կառավարության պարտքը կկազմի 2 տրիլիոն 196 միլիարդ դրամ: Անցել է մեկ տարի, կառավարությունը մշակել է վերը նշված 2017-2019 թթ. ՄԺԾԾ-ն եւ հանկարծ պարզվել է, որ կառավարության պարտքը կկազմի ոչ թե 2.196 տրիլիոն դրամ, այլ 2 տրիլիոն 408 միլիարդ դրամ: նախատեսված «դոզայից» շեղումը` 212 միլիարդ դրամ: Սա ընդամենը կանխատեսում է, եւ չենք կարող չպնդել, որ այս տարվա վերջում պարտքը շատ, շատ ավելի շատ կլինի: Դե «դոզա է» չէ՞, պետք է միշտ ավելանա:

Հիմա անցնենք հաջորդ տարվա կանխատեսումներին: Անցած տարվա ամռանը կառավարությունը կանխատեսում էր, որ կառավարության պարտքը 2017 թվականին կկազմի ընդհանուր առմամբ 2 տրիլիոն 286 միլիարդ դրամ: Իսկ հիմա արդեն այդ կանխատեսումը 2 տրիլիոն 647 միլիարդ դրամ է: «Դոզան» այս դեպքում ավելանում է արդեն 361 միլիարդ դրամով: Բայց կրկնենք, սա «թմրամոլի» կանխատեսումն է, թե որքան «թմրանյութ է» իրեն պետք հաջորդ տարի: Մինչեւ հաջորդ տարի պահանջվող «դոզան» բնականաբար ավելի մեծ կլինի, շատ ավելի մեծ:

2018 թվականի համար էլ կան կանխատեսումներ: Մեկ տարի առաջ կառավարությունը վստահ էր, որ 2018-ին իր պարտքը կկազմի 2 տրիլիոն 399 միլիարդ դրամ, հիմա արդեն կանխատեսում է 2 տրիլիոն 783 միլիարդ դրամ: «Դոզայի» տարբերությունը 2018-ի կանխատեսումներում 384 միլիարդ դրամ է` գործող փոխարժեքով` 800 միլիոն դոլար: Նշենք, որ սա էականորեն ավելի մեծ գումար է, քան տարեկան Հայաստանը հատկացնում է, ասենք, պաշտպանությանը:

Եվ ինչպես ցանկացած աղքատ «թմրամոլի» դեպքում՝ դժվար է հասկանալ, թե որտեղից է կառավարությունը հասցնում «կպցնել» այդ «դոզաները»: Այստեղից-այնտեղից, վազելով, խնդրելով, աղաչելով... անընդհատ զբաղված է նորանոր «դոզաներ» հայթայթելով: Թե որտեղից ճարեց այս մի «դոզան», արդեն դժվար է հետեւելը: Մի խոսքով՝ դասական, վերջացած «թմրամոլ»:

Ի դեպ, կարող ենք արդեն շնորհավորել ինքներս մեզ: 2017 թվականին, ինչպես արձանագրվել է 2017-2019 ՄԺԾԾ-ում, կառավարության ընդհանուր պարտքը պաշտոնապես կգերազանցի մեր համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը: Ավելի կոնկրետ` կկազմի ՀՆԱ 50.2 տոկոսը: Սա, իհարկե, «թմրամոլի» լավատեսական կանխատեսմամբ: Կարող ենք գրազ գալ, որ այդ սահմանագիծը մենք կանցնենք արդեն այս տարի, բայց դա այնքան էլ էական չէ` մեկ տարի շուտ, մեկ տարի ուշ...: Վիճակն արդեն այնպիսին է, որ մեր երկիրը հայտնվել է վարկային շրջապտույտի մեջ: Այսինքն, նորանոր վարկեր է վերցնում ու դրանցով փակում նախկին վարկերը, ու դա արդեն չի բավարարում: 

Որպես դասական, կատարյալ ու վերջացած «թմրամոլ», կառավարությունը վաղուց էր կանխատեսել ՀՆԱ 50 տոկոսի սահմանագծի անցումը եւ նախօրոք էր պատրաստվել դրան: Հայաստանում գործում է մի շատ կարճ ու հասկանալի օրենք, ըստ որի՝ եթե մեր երկրի պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը կանգնում է բյուջետային ծախսեր իրականացնելու շատ կոշտ սահմանափակումների առաջ: Եվ ահա կանխատեսելով այսպիսի իրավիճակը, անցած տարի կառավարությունը նախաձեռնեց փոփոխություն այդ օրենքում, եւ կոշտ սահմանափակումներ ենթադրող դրույքում «պետական պարտք» ձեւակերպումից հանեց Կենտրոնական բանկի «մասնաբաժինը»: Եթե այն մնացած լիներ, այսինքն օրենքը փոխված չլիներ, ապա բացառված չէ, որ մենք արդեն հասած լինեինք պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսի շեմին, որից հետո օրենքով արգելվում է նոր պարտքեր ներգրավել: Այսինքն «թմրամոլը» այլեւս չէր կարող «դոզա» ավելացնել: Իսկ դա շրջանցելու համար «թմրամոլը» պատրաստ է ամեն ինչի` օրենք փոխելու, օրենք խախտելու, տունուտեղը ծախելու, հարազատներին պոռնկության դրդելու եւ այլն: Ու հիմա տեղի է ունենում հենց դա:

Տպել
7853 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել