Կասեցվել են սոցփաթեթի հանգստի ու եւս 2 բաղադրիչներ. փոխնախարարը առաջարկում է լավատես լինել

09/07/2016 schedule23:32

Հինգշաբթի` հուլիսի 7-ին, ՀՀ կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ կասեցվում է եւ հաջորդ տարվանից ժամանակավորապես չի գործելու պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը: Միեւնույն ժամանակ նշվեց առողջապահության բաղադրիչը պահպանելու մասին:

Բայց սոցիալական փաթեթը, թվարկվածներից բացի, ունի եւս երկու բաղադրիչ` հիպոթեկային վարկի ամսական վճարի մարում եւ ուսման վճար: Հետեւաբար, ի՞նչ է տեղի ունենալու կասեցումից հետո: Մարդիկ կկարողանա՞ն սոցփաթեթի շրջանակում շարունակել օգտվել այդ հնարավորություններից: Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի ծրագիրը առայժմ գործում է հետեւյալ սկզբունքով. ամեն տարի պետական բյուջեից շահառուի հաշվեհամարին է փոխանցվում 132 հազար դրամ, որից 52+8 հազարը պարտադիր հատկացվում է առողջությանը, իսկ մնացած 72 հազարը, որը նույնպես, որոշ բացառություններով, կանխիկ չի տրամադրվում, շահառուն իրավասու է տնօրինել մյուս երեք տարբերակներից որեւէ մեկով՝ վարկ մարել, ուսման վարձը վճարել կամ մեկնել հանգստի` անպայման Հայաստանում կամ Արցախում:

Քանի որ սոցիալական փաթեթի ծրագրում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը եկել է ֆինանսների նախարարությունից, երեկ փորձեցինք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալ այս գերատեսչությունից: Մի քանի ժամ տեւած դեգերումներից հետո, երբ հաջողվեց կայքում հասանելի հատուկենտ հեռախոսահամարներով մեկ-երկու աշխատակցի հետ կապ հաստատել, ի վերջո քարտուղարությունից ճշտելուց հետո, փոխանցեցին, որ հարկավոր է դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղից նույնպես մեկնաբանություն չտրամադրեցին` առաջարկելով դիմել սոցփաթեթի հանգստին վերաբերող բաղադրիչի կասեցումը նախաձեռնող գերատեսչությանը: Բայց թե՛ այս, եւ թե՛ նաեւ էկոնոմիկայի նախարարության տարբեր աշխատակիցներ մեր մասնավոր զրույցներում հաստատում էին, որ այո, կասեցվում են ոչ միայն հանգստի, այլեւ հիպոթեկի ու ուսման վարձի բաղադրիչները: Այսինքն` պետական ծառայողների համար հաջորդ տարվանից պետությունը կհատկացնի միայն առողջապահության բաժին 52+8 հազար դրամը:

Իսկ այս ամենի պատճառն էլ, ինչպես հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոլորտում իրականացվող չարաշահումներն են: «ՀՀ վարչապետ Հովիկ  Աբրահամյանը անդրադարձել է սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին եւ հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները եւ ներկայացնել կառավարության քննարկմանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես միայն հանգստի բաղադրիչը կասեցնել»,- կարդում ենք կառավարության հաղորդագրության մեջ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստից հետո պարզաբանել էր, որ խոսքը վերաբերում է այս պահին միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան միջոցներ չնախատեսելուն: 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառավարությունը հաստատել է վերոնշյալ նիստում, եւ այդ ծրագիրն էլ հիմք է ծառայելու 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

Բայց պարզվում է` կառավարությունը հղում է անում ինչ-որ չարաշահումների եւ գնում սոցիալական փաթեթի ընձեռած հնարավորությունների կրճատման ճանապարհով` առանց այդ չարաշահումների մասին հստակ փաստեր ունենալու: Համենայնդեպս, դրանք չեն հրապարակվում: Արտեմ Ասատրյանն ասել էր, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում: Քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) նախագահ Մանվել Բադալյանը, որը նույնպես հայտարարել էր, թե տեղյակ է հանգստի ոլորտում տեղի ունեցող չարաշահումների` հանգստյան տների հետ կեղծ պայմանավորվածություններ ձեռք բերելու, ձեւակերպումներ անելու, բայց չհանգստանալու եւ ֆինանսական միջոցներ ստանալու մասին, նույնպես փաստերի չի տիրապետում: ՔԾԽ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան երեկ ասաց. «Դա մտահոգություն էր ընդհանուր այն իրավիճակի մասին, որի հետ կապված կան որոշակի խոսակցություններ, որոշակի մտահոգություններ, բայց կոնկրետ օրինակներ (Մանվել Բադալյանը) չի կարող ունենալ, որովհետեւ մենք այդ դաշտում գործունեություն ծավալելու, խնդիրներ բացահայտելու գործառույթ չունենք»:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանը եւս չարաշահումների կոնկրետ օրինակներ հայտնի չեն: «Հետեւյալն ասեմ. մենք խոսում ենք դրա մասին: Դրա մասին կարծես թե բոլորս լսել ենք, բայց կոնկրետ դեպքեր չունենք արձանագրված: Սա, այո, խնդիր է, սա առաջ է քաշվել, եւ վարչապետը տեղին հանձնարարել է՝ քննարկել, տեսնել, վերհանել եւ լուծումներ տալ: Հիմա մենք այդ գործընթացում ենք: Նաեւ հանձնարարականի հիման վրա նախատեսվում է հանդիպում, ինչպես պարբերաբար արվում էր, զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ, քննարկում պետական շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի մշակենք համապատասխան առաջարկություններ»,- պատասխանեց վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: 

Նկատենք, որ չարաշահումների մասին տարածվող խոսակցությունները վերաբերում են ոչ միայն սոցփաթեթի հանգստի բաղադրիչին, այլ նաեւ առողջապահության: Կառավարությունը գոնե առայժմ ձեռնպահ է մնում դրան եւս նույնպիսի լուծում տալուց: Իսկ այս ամենը հուշում է, որ իշխանությունների նպատակը ոչ թե չարաշահումներին վերջ դնելն է, այլ ուղղակի խնայողություններ անելը եւ դա, ինչպես միշտ, հիմնականում զրկված խավի հաշվին: ԱՄՆ-ում մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն ունեցող որդիների հայր՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կարծես խիստ է շահագրգռված, որպեսզի առանց այն էլ բյուջեից գրոշների օգուտ ստացող քաղաքացիները իրենց լավ զգալու, սոցիալապես փոքր-ինչ պաշտպանված լինելու հնարավորություն չունենան:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը եւս մեր զրույցում հաստատեց, որ կասեցումը առողջապահության բաղադրիչից բացի վերաբերում է մյուս երկուսին, բայց նաեւ ընդգծեց, որ 2017 թվականից այդ գումարները չհատկացվելու մասին կարող ենք վստահաբար պնդել միայն այն ժամանակ, երբ մեկուկես ամսից սկսվեն բյուջետային քննարկումները, եւ պարզվի, որ այդ ուղղություններով գումարներ չեն նախատեսվել ոչ միայն միջնաժամկետ ծախսային ծրագրում, այլ նաեւ 2017 թվականի բյուջեում, որովհետեւ չի բացառվում, որ այդ գումարներն ամեն դեպքում արտացոլվեն եկող տարվա բյուջեում:

Տպել
6075 դիտում

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում