Լրտեսում՝ հօգուտ օլիգարխի. գաղտնիքս գաղտնի թող մնա

12/07/2016 schedule09:45

Վերջին տարիներին բազմաթիվ ահազանգեր էինք ստանում գործարարներից այն մասին, որ իրենց առեւտրային գաղտնիքները հասանելի են դառնում իրենց մրցակիցներին: Եվ այդ գաղտնիքները արտահոսում են պետական կառույցների միջոցով: Խոսքը առաջին հերթին հարկային եւ մաքսային մարմինների մասին է: Այսինքն եթե դուք որեւէ ընկերության հետ գործարք եք կնքել, որի մանրամասները գաղտնի են, հանկարծ այդ մասին ամենայն մանրամասնությամբ իմանում են ձեր մրցակիցները: Օրինակ, դուք երկար ժամանակ փնտրել եք արտասահմանյան որեւէ ընկերության, որը ձեր ուզած ապրանքը էժան գնով վաճառում է, ռեսուրսներ եք ծախսել, բանակցել եք նրա հետ ու ի վերջո գործարք եք կնքել եւ ապրանք ներկրել: Ձեր մրցակիցները շատ շուտով ամենայն մանրամասներով իմանում են այդ մասին եւ առանց ժամանակ ու ռեսուրս ծախսելու՝ ձեզանից «փախցնում» ձեր գործընկերոջը: Նույնը ներքին շուկայում: Դուք ձեր գործընկերների հետ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման գործարքներ եք կնքում, սկսում եք մատակարարել, եւ անմիջապես ձեր մրցակիցները իմանում են գործարքների բոլոր մանրամասները: Նրանք քաջատեղյակ են, թե ինչ ապրանք գնեցինք, ումից, ինչ գնով, ինչ քանակությամբ եւ այլն:

Գործարարի համար այդ տեղեկատվությունը «սրբության սրբոցն է» ու հանկարծ դա դառնում է մրցակիցների սեփականությունը: Այս խնդիրը վաղուց կա, եւ դա նորություն չէ: Բայց գործարարները խուսափում են այս մասին հրապարակավ խոսելուց:

Օրերս, սակայն, գործարար Գեղամ Մոսինյանը իր ֆեյսբուքյան էջում մի ուշագրավ գրառում էր արել. «Խնդրում եմ օգնեք խորհրդով. իմ ֆիրմայի տվյալները գողացվում են հարկայինի կամ ֆինանսների նախարարության ծախու աշխատողների միջոցով եւ օգտագործվում են մրցակից ֆիրմաների կողմից... Խոսքը վերաբերվում է էլեկտրոնային հաշիվ- ապրանքագրերին, որոնցով ես մատակարարում եմ ապրանք կամ ստանում եմ: Այժմ դեղագործական բոլոր ֆիրմաների տվյալները գողացվում են, ու ժամի ճշտությամբ, ու օգտագործվում են շանտաժի համար: Ֆինանսների նախարարությանը բողոքել չեմ կարող, որովհետեւ ծախողներն իրենք են: Մնում է ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը: Նման իրավիճակից դուրս գալու փորձ ունեցողները թող արձագանքեն: Հուսով եմ կարձագանքեն նաեւ համապատասխան իրավապահները»,- գրել էր գործարարը: Գեղամ Մոսինյանը զբաղվում է դեղերի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով:

Մեր հետ զրույցում գործարարը չմանրամասնեց, թե կոնկրետ որ «մրցակից ֆիրմայի» մասին է խոսքը: Նշենք, որ Հայաստանում դեղի ներմուծմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունը «Նատալի ֆարմն է», որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Վերջինիս ջերմագույն կապերը հարկային ու մաքսային մարմինների ղեկավարների հետ հայտնի են բոլորին: Օրինակ, երբ ՀՀ մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի դեմ 2005 թ. մահափորձ իրականացվեց հենց մաքսայինի շենքի առաջ, իրավապահների հետ գրեթե միաժամանակ դեպքի վայր ժամանեց Սամվել Ալեքսանյանը: Երբ մաքսային ծառայությունը ղեկավարում էր Գագիկ Խաչատրյանը, մեր թղթակիցը նրան հարց էր ուղղել շաքարավազի ներկրման որոշ ցուցանիշների վերաբերյալ: Հարցն ուղղելուց մի քանի րոպե անց խմբագրություն էր զանգահարել Սամվել Ալեքսանյանը եւ փորձել էր կանխել իր ներկրած շաքարավազի մասին հրապարակումը: Այն, որ մեր թղթակիցը պատրաստում էր նման հրապարակում, հայտնի էր միայն Գագիկ Խաչատրյանին:

Տարիներ առաջ առանձին ընկերությունների առեւտրային գաղտնիքները շատ ավելի բարդ էր գողանալը եւ այլ ընկերություններին տրամադրելը: Սակայն հիմա, երբ ընկերութունները հիմնականում աշխատում են էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերով, այդ երեւույթը հնարավորինս պարզեցվել ու հեշտացել է: Ինչ է տեղի ունենում: Երբ դուք ձեր գործընկերոջը ապրանք եք մատակարարում, ապա էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր եք «դուրս գրում», որը անմիջապես հայտնվում է ՊԵԿ-ի համապատասխան բազայում: Հարկայինի աշխատողը, որը ունի այդ բազայից օգտվելու իրավունք, համակարգչի ստեղնաշարի մի քանի կոճակ սեղմելով՝ ձեր բոլոր հաշիվ-ապրանքագրերը կարող է էլեկտրոնային փոստով ուղարկել ձեր մրցակցին, ու վերջինս  արդեն տեղեկացված կլինի, թե ումից ինչ ապրանք եք գնել, ինչ գնով: Այս տեղեկատվությունը լրիվ բավարար է, որպեսզի ձեր մրցակիցը կարողանա «կանալները վառել», վաճառողին շանտաժի ենթարկել, մանավանդ երբ ունի համապատասխան «մեջք» իրավապահների ու իշխանության շրջանում:  Թե ինչ է տեղի ունեցել կոնկրետ գործարար Գեղամ Մոսինյանի հետ, առայժմ հայտնի չէ: Ընդամենը նշենք, որ կայացած երկրներում առեւտրային գաղտնիքը պետական կառույցից «դուրս հանելը» համարվում է ամենալուրջ տնտեսական հանցագործությունը եւ նման բան անելու համար պաշտոնյաներին երկարատեւ ազատազրկման կդատապարտեն ու ամբողջ ունեցվածքը կբռնագանձեն: Իսկ մեզ մո՞տ: Մեզ մոտ սա համատարած բնույթ է կրում: Իհարկե, հարկայինի, մաքսայինի կամ այլ մարմինների աշխատակիցները այդ ինֆորմացիան անվճար ու բարեգործարկան հիմունքներով չէ, որ տրամադրում են ընկերություններին: Սա աղճատում է ամբողջ տնտեսական համակարգը, խաթարում ազնիվ տնտեսական մրցակցությունը:

Հնարավո՞ր է արդյոք վերացնել այս երեւույթները: Իհարկե հնարավոր է եւ դրա համար ընդամենը ցանկութուն է պետք: Խնդիրն այն է, որ մասնավորապես հարկային ծառայության տվյալների բազա մուտք գործելու համար աշխատակիցները ունեն իրենց գաղտնաբառերը, եւ ցանկության դեպքում իրավապահները կարող են առանց մեծ ջանքեր թափելու իմանալ, թե որ աշխատակիցները երբ են մտել բազա, ինչ տեղեկատվություն են ուսումնասիրել, հօգուտ ում են աշխատել եւ այլն: Միայն ցանկություն: Եթե լինի այդպիսի ցանկություն եւ նպատակադրում, ապա մենք պետք է ականատեսը լինենք , թե ինչպես են իրավապահները ներխուժում ՊԵԿ, բոլորին դուրս հանում շենքից, բռնագրավում համակարգիչները եւ այլն: Սա ստանդարտ պրոցեդուրա է:  Բայց ինչ- որ բան հուշում է, որ մեր իրավապահները այդպիսի ցանկություն չեն ունենալու: Տեսնենք, թե գործարարի այս ֆեյսբուքյան հրապարակումը ինչ ընթացք կստանա: 

Նկարում` գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Տպել
8384 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը