Լսեք նրանց, երբ ագրեսիվ են, խոսեք ցածր. հոգեբանը` զորացրված զինծառայողների հարազատներին

12/07/2016 schedule21:59

Ինչպես ցանկացած պատերազմ, ապրիլյան պատերազմը նույնպես հոգեբանական տրավմաների պատճառ դարձավ ուղղակի կամ անուղղակի կերպով այդ սարսափների միջով անցած մարդկանց համար:

Ստեղծված խնդիրները հաղթահարելու համար Հայաստանում ու Արցախում ապրիլ-մայիս ամիսներին մասնագետները հոգեբանական աջակցություն են ցուցաբերել թե՛ վիրավոր զինծառայողներին, եւ թե՛ նրանց հարազատներին: Սույն թվականի ապրիլի 5-ին Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) հայտարարել էր, որ իր հետ համագործակցող եւ հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները` «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, «Ալֆա Բետա» լաբորատորիա, «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկա եւ Արցախում` «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, պատրաստ են անվճար հոգեբանական եւ հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց ու նրանց ընտանիքների անդամներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: 

Այժմ էլ, երբ զորացրվում են պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողները, ասոցիացայի նախագահ Արմեն Սողոյանը կրկին հայտարարում է նրանց աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Այս անգամ, սակայն, կազմակերպությունների թիվը կրճատված է` «Ինթրա», Երեւանի Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն եւ «Էմպաթիա»:

Բայց մինչ պատերազմական բուռն ապրումների բեռով ու վարքի ձեւերի փոփոխությամբ զորացրված զինծառայողները կդիմեն մասնագետների օգնությանը կամ չեն դիմի, «Ինթրա»  հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական տնօրեն, ՀՀԱ պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը ներկայացնում է մի շարք խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել նրանց ընտանիքի անդամներին` զինծառայողին օգնելու հնարավորինս անցնցում վերադառնալ սովորական կյանք:

Հոգեբանի առաջարկները ներկայացնում ենք ստորեւ.

- Առաջին հերթին պետք է զորացրված հարազատին, այսպես ասած, խոսափող տալ, ինչքան հնարավոր է լսել նրան, լսելու ընթացքում, եթե ծայրահեղ միակողմանի, բացասական պատմություններ է ներկայացնում, հավասարակշռություն ապահովելու համար հարցնել հակառակի մասին: Ասենք` նա պատմում է, թե ինչ դժվար օրեր են եղել, փամփուշտները վերջացել են, սոված է եղել եւ այլն, կարելի է հարցնել` իսկ ինչ լավ բաներ կային այդ ընթացքում: Կտեսնեք, որ նա նաեւ լավ բաներ կպատմի` որ ընկերներին ինքը այդքան խորը չէր ճանաչում, որ մարդիկ սկսել են իրար օգնել եւ այլն:

- Պետք է ուշադիր լինել նրա քնելու, սնվելու սովորությունների նկատմամբ: Դրանց խանգարումները կարեւոր ինդիկատորներ են: Տրամադրությանը նույնպես պետք է ուշադիր հետեւել, եթե այն չափից ավելի բարձր է կամ, ընդհակառակը, անկումային, դա լավ նշան չէ: Բայց դա կարող է լինել նաեւ ադապտացիայի խնդիր:

- Պատրաստ եղեք այն բանին, որ ռազմական գործողությունների մասնակիցը, վերադառնալով պատերազմի դաշտից, այլեւս առաջվանը չի լինի. նա փոխված կլինի՝ արդեն ունենալով յուրահատուկ կյանքի փորձ։ Նրան պետք է ընդունել իր նոր հայացքներով, ծանոթություններով, խնդիրներով, վախերով եւ, հնարավոր է, ագրեսիայի դրսեւորումներով։ Խաղաղ կյանքին  վերադառնալը կարող է շատ ժամանակ պահանջել նրանից, բայց առանց սիրո, հոգատարության, ջերմության եւ, ամենակարեւորը, ընտանիքի ընդունման, գրեթե անհնար կդառնա։

- Մի հեռացեք նրանից։ Հակառակ դեպքում նա կմնա մենակ իր հիշողությունների հետ, որոնք հաճախ անվնաս չեն հոգեկանի համար։ Դա բերում է ներքին կոնֆլիկտների, որոնք ժամանակի հետ սրվում են։ Արդյունքում դրանք կարող են ապակառուցողական դրսեւորումներ ունենալ իր անձի կամ հասարակության համար։

- Լսեք նրան։ Դա կարեւոր է։ Ռազմիկը պետք է իմանա, որ իր կողքին հարազատ մարդիկ են, ովքեր պատրաստ են իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Նա պետք է հասկանա, որ իր կարիքը կա։ Շատերը փակվում են իրենց մեջ, երբ տեսնում են, որ իրենց հարազատը, օրինակ` կինը մերժում է իրենց նոր փորձառությունը, ասում է, որ չի ուզում լսել արյունահեղությունների եւ սպանությունների մասին։ Բայց նրանք դա չեն կարողանում մոռանալ եւ ուրիշ ոչ մեկի հետ կիսվելու ի վիճակի չեն։ Հասկացման, կիսվելու բացակայությունը կարող է հանգեցնել հոգեկան լուրջ խնդիրների։ Տունը պետք է դառնա ապահով մի վայր, որտեղ նրանք կարող են հանգստանալ, թուլանալ։

- Պատրաստ եղեք լսել, սակայն երբեք մի պարտադրեք խոսակցություն ռազմական գործողությունների վերաբերյալ։ Անվերջ հարցերը կարող են ճնշող լինել։ Համբերատար սպասեք, երբ Ձեր հարազատը պատրաստ կլինի խոսել եւ այդ պահին եղեք նրա կողքին։ Լսեք՝ կարեւորելով նրա ապրումները, եւ արձագանքեք` հնարավորինս խուսափելով էմոցիոնալ ռեակցիաներից եւ գնահատականներից՝ իր ապրումների վերաբերյալ։

- Եթե ռազմական գործողությունների մասնակիցը խնդրում է սենյակի դուռը բաց, լույսը միացրած թողնել, խուսափում է փակ տարածություններից, մի անտեսեք նրա խնդրանքը։ Մի փորձեք խրախուսել դրանք հաղթահարել հենց հիմա։ Դրանք իսկապես կարող են շատ կարեւոր լինել նրա համար:

- Որպեսզի ռազմական գործողություններին մասնակցած մարդը հեշտ ադապտացվի, հարմարվի, պետք է հնարավորինս շուտ նրան ներքաշել առօրյա կյանքի մեջ։ Նա պետք է հասկանա, որ իր կարիքն այստեղ կա, եւ ինքն ավելորդ բեռ չէ։ Հակառակ դեպքում նրա մտքում երկատում է լինում, այստեղ կինը, մայրը, հայրը ամեն ինչ ինքնուրույն են անում, որպեսզի նա իբրեւ թե հանգստանա։ Ոչ մի դեպքում չի կարելի խղճալ նրան, պետք է ներքաշել առօրյա հոգսերի մեջ՝ նրա պատրաստ լինելուն պես։

- Հաճախ պատահում է, որ մարդը, վերադառնալով, երկար ժամանակ լռում է, հետո պայթում եւ սկսում է ավերել շուրջն ամեն ինչ։ Այդ պարագայում պետք է հեռու պահել բոլոր ծակող եւ կտրող գործիքները։

- Վերբալ` խոսքային ագրեսիայի ժամանակ փորձեք խոսել ցածր եւ հանգիստ ձայնով։ Հեշտ չի լինելու, որովհետեւ ներսում ամեն ինչ եռալու է, սակայն տրվել այդ ագրեսիային չի կարելի։ Ձեր ձայնի, վարքի եւ ռեակցիաների շնորհիվ ցույց տվեք, որ հասկանում եք, թե ինչքան դժվար է նրա համար։

Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում հոգեբանների անվճար խորհրդատվական օգնությունից օգտվել է` Արցախում 121 մարդ, Հայաստանում` 94: Զոհված զինծառայողների հարազատները նրանց մեջ փոքր թիվ են կազմում: Խաչատուր Գասպարյանը նկատում է, որ նրանց հետ աշխատելու անհրաժեշտությունը առաջ է գալիս համեմատաբար ավելի ուշ: 

Տպել
2608 դիտում

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ