Հարկայինը «մաշկել է» տնտեսվարողներին. և կգան օրեր առավել դժնի

13/07/2016 schedule20:30

Այն, որ մեր տնտեսությունը անշեղորեն աճում է, ընդ որում՝ տպավորիչ տեմպերով, հայտնի է միայն պաշտոնական վիճակագիրներին, որոնք փորձում են դրանում համոզել նաեւ մեզ:

Օրինակ, այս տարվա առաջին 5 ամիսներին մեր երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5 տոկոսով: Հզոր աճ: Աճող տնտեսությունն էլ պետք է ապահովի համարժեք հարկային եկամուտներ պետական բյուջե: Այ այս հարցում «մի քիչ» անհամապատասխանություն կա: Դե ինչ-որ բան չի բռնում, էլի: Այս տարվա առաջին 5 ամիսներին ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 864 միլիոն դոլար, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 0.8 տոկոսով: Այսինքն,  ավելի քան 5 տոկոս տնտեսական աճի պայմաններում  հարկային եկամուտների աճը իսկի 1 տոկոս էլ չի կազմում: Բայց սա չէ ամենաուշագրավը: Մեր տնտեսությունը աճել է ոչ միայն այս տարվա առաջին 5 ամիսներին, այլ նաեւ անցած տարվա այդ ժամանակահատվածում` 2.7 տոկոսով: Այսինքն երկու տարվա ընթացքում աճը կազմել է մոտ 8 տոկոս: Իսկ որքան են աճել երկու տարվա ընթացքում 8 տոկոսով աճած տնտեսության վճարած հարկերը: 2014 թվականի առաջին 5 ամիսներին հարկային եկամուտները կազմել են 987 միլիոն դոլար, այս տարի` 864 միլիոն դոլար: Այսինքն, ոչ միայն քիչ է աճել, ոչ միայն չի աճել, այլ նույնիսկ նվազել է, մեղմ ասած՝ նվազել է: Նվազել է 123 միլիոն դոլարով կամ 12.5 տոկոսով: 8 տոկոսով աճած տնտեսությունից 12.5 տոկոսով ավելի քիչ հարկ է հավաքվել: Պատկերավոր ասած, շեղումը 20 տոկոսից ավելին է: Համաձայնեք, իրոք ինչ-որ տարօրինակ անհամապատասխանություն կա, ինչ-որ բան «չի բռնում»:

Իհարկե, մեր պաշտոնական վիճակագիրները սրան մի տոննա բացատրություն կբերեն, կասեն, որ տնտեսական աճերը հաշվարկվում են ազգային դրամով, իսկ մենք հարկային եկամուտները հաշվարկում ենք դոլարով, իսկ դոլարը այս ընթացքում արժեզրկվել է: Ճիշտ է: Բայց մենք այս ընթացքում, որ հսկայական պարտքեր ենք վերցրել միջազգային ֆինանսական կառույցներից, վերցրել ենք դոլարով, դոլարով էլ պետք է վերադարձնենք: Պետք է վերադարձնենք մեր երկրի «աշխատած» փողերից, այսինքն պետական բյուջեից: Իսկ պարտատերերը խորապես անտարբեր են, թե դրամով հաշվարկած մեր տնտեսությունն ու բյուջեն որքանով է աճում, նրանց հետաքրքրում է, թե կոնկրետ պետական բյուջեն որքան է աճում հենց դոլարով հաշվարկած: Իսկ այդ պարտքը, ի դեպ, 5 միլիարդ դոլար է, մեր հարկային տարեկան եկամուտներն էլ դրա կեսը նույնիսկ չեն կազմում:

Սակայն սա չէ ամենակարեւորը: Ամենակարեւորն այն է, թե արդյոք մեր տնտեսությունը ունի՞ հարկային եկամուտները աճեցնելու ռեսուրս: Այսինքն առաջիկայում հնարավո՞ր է, որ հարկերի էական աճ լինի` տնտեսական «աճին» համահունչ, կամ առնվազն գրեթե համահունչ: Սա պարզելու համար պետք է նայել հարկերի հավաքագրման դինամիկան ըստ ամիսների: Սերժ Սարգսյանը մի առիթով գոհունակություն հայտնեց, որ այս տարվա ապրիլ ամսին հավաքվել է մոտ 100 միլիարդ դրամի հարկ, որը աննախադեպ է այդ ամսվա համար: Դե, մի կողմ թողնենք այն նուրբ հանգամանքը, որ ապրիլի այդ «աննախադեպ» ցուցանիշը դոլարով հաշվարկած՝ էականորեն զիջում էր 2014 թվականի ապրիլին հավաքված հարկերի ծավալին, այսինքն, մեղմ ասած, այնքան էլ աննախադեպ չէր: Խնդիրը դա չէ:  Հայաստանում հարկային օրենքներով եւ տնտեսության սեզոնայնությամբ պայմանավորված՝ հարկերի վճարումը ունի որոշակի ռիթմ: Այսինքն, ապրիլին ավելի շատ է հարկ հավաքվում, քան, ասենք, մարտին, մայիսին ավելի քիչ է հարկ հավաքվում, քան ապրիլին եւ այսպես շարունակ: Ուսումնասիրենք այդ ռիթմը վերջին երեք տարիներին, ու ամեն ինչ պարզ կդառնա: Այս տարվա ապրիլին հավաքված հարկերի «աննախադեպ» ծավալը մարտի ցուցանիշից ավելին էր 16 միլիարդ դրամով: Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա ապրիլին մարտի համեմատ հավաքված հարկերը աճել էին 11 միլիարդով, ապա այս տարվա աճը պետք է գոհացուցիչ համարել: Իհարկե, 2014 թվականի ապրիլին մարտի համեմատ աճը 17.5 միլիարդ է եղել, բայց այս տարվա 16 միլիարդն էլ վատ չէ: Բայց այս զուսպ ոգեւորությունը միանգամից մարում է, երբ նայում ենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսին: Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հարկերը նվազել են 5.3 միլիարդով: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարվա մայիսին ապրիլի համեմատ նվազումը միայն 4.5 միլիարդ էր, իսկ 2014-ին` 3.8 միլիարդ: Եվ ուրեմն ի՞նչ ստացվեց: Այս տարվա ապրիլին  «աննախադեպ» ծավալի հարկ հավաքելուց հետո մայիսին հարկայինը չի կարողացել այլեւս պահել անցած տարվա տեմպը եւ զգալիորեն ավելի քիչ է հարկ հավաքել: Ինչի՞ նշան է դա: Դա նշան է, որ ապրիլի «աննախադեպ» հարկերը իրականում կանխավճարներ են եղել եւ տնտեսվարողներին հարկայինը ուղղակի «մաշկել է»: Այնպես է «մաշկել», որ հաջորդ ամիս տնտեսվարողները ավելի քիչ են հարկ վճարել: 

Դա, իհարկե, սպասելի էր: ՀՀ պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանի համար այս տարվա ապրիլը առաջին ամբողջական ամիսն էր, որ նա պաշտոնավարում էր: Բնական է, որ նա պետք է ցույց տար հարկային եկամուտների «աննախադեպ» աճ: Ցույց տվեց: Բայց դա եղավ տնտեսության «հյութերի» հաշվին, եւ հաջորդ ամիս արդյունքը արդեն շատ ավելի համեստ ստացվեց:  Պատկերավոր ասած՝ տնտեսությունը մի քիչ «հյութաքամ» եղավ, քանի որ հարկային մուտքերի աճը ապահովվեց ոչ թե ստվերի կրճատման հաշվին, այլ  մեխանիկորեն` ուղղակի ավելի շատ հարկ պոկեցին հարկատուներից: Եթե այդ միտումը շարունակվելու է, ապա մեր տնտեսությանը ավելի վատ օրեր են սպասվում:

Տպել
2298 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)