Ինչու են շրջանավարտները «կտրվում» քննությունից. աղջիկն sms էր գրել ինքնասպանությունից առաջ

14/07/2016 schedule17:05

Այն բանից  հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջերս ինքնասպանություն գործած 21-ամյա Ջուլիետան անբավարար գնահատական էր ստացել բուհի պետական ավարտական քննությունից, ընդ որում` դրական միավորի շեմը չէին հաղթահարել նաեւ նրա համակուրսեցիներից շատերը, հանրության շրջանում մի շարք հարցեր առաջ եկան` բուհում գործող բարոյական սկզբունքների վերաբերյալ:

Մասնավորապես, ինչպե՞ս է պատահում, որ ուսանողը շարունակ կարողանում է փոխադրվել մի կուրսից մյուսը, չորս տարի ուսման վարձ է վճարում, լցնում բուհի բյուջեն, բայց ահա ավարտական քննությունը` տապալում: Այս հարցը հատկապես սրվում ու արդիական էր համարվում այն վիճակագրության ֆոնին, ըստ որի ավարտական քննությունից անբավարար գնահատական է ստացել տվյալ կուրսի գրեթե կեսը: Հիշեցնենք, որ ճակատագրական քայլի դիմած աղջիկը սովորում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետում: Մեր նախորդ հոդվածի ժամանակ մանկավարժական համալսարանից տեղեկացրել էին, որ բանասիրական ֆակուլտետն ավարտողների թիվը եղել է 46, անբավարար են ստացել նրանցից 23-ը: Ասել կուզի` 50 տոկոսը: Երեկ, սակայն, բուհից փոխանցեցին, որ շփոթմունքի արդյունքում մեզ են տրամադրել նախորդ տարվա տվյալները: Իսկ այս տարի բանասիրական ֆակուլտետի ավարտական կուրսում սովորել է 62 ուսանող, քննությանը չի ներկայացել կամ ստացել է անբավարար գնահատական նրանցից 20-ը: 

Ամեն դեպքում փաստն այն է, որ թե՛ նախորդ, եւ թե՛ այս տարի բանասիրական ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ զրկվել են տվյալ տարում դիպլոմ ստանալու հնարավորությունից: Իսկ ինչպես է գնահատում «կտրվածների» թիվն ու ուսանողների առաջադիմության պատկերն ինքը` բուհը: Այստեղ խնդիրը դիտարկում են հակառակ կողմից` փորձելով ցույց տալ, որ «բաժակը կիսով չափ լիքն է, ոչ թե կիսով չափ դատարկ»: «Հայկական պետական մանկավարժական համալսարանի շուրջ 2 800 շրջանավարտներից չի ներկայացել եւ անբավարար գնահատական է ստացել առկա համակարգում սովորող շուրջ 250 ուսանող, ինչը վկայում է 90 տոկոսից բարձր առաջադիմության ցուցանիշի մասին: 10 ֆակուլտետներից ամենացածր առաջադիմությունը դրսեւորել է բանասիրական ֆակուլտետը, որի առկա ուսուցման համակարգում սովորող 62 ուսանողից 20-ը ստացել է անբավարար գնահատական, կամ չի ներկայացել ավարտական պետական քննության: Այսինքն, առաջադիմությունը այս ֆակուլտետի առկա ուսուցման ավարտական կուրսում կազմում է 67,7 տոկոս, որը ամենացածրն է ՀՊՄՀ-ի առկա բաժիններից: Իհարկե, մենք գտնում ենք, որ առկա համակարգում նման ցուցանիշը մտահոգիչ է՝ համեմատած մյուս ֆակուլտետների հետ»,- մեր հարցմանն ի պատասխան նշել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Նկատենք, սակայն, որ բանասիրական ֆակուլտետի հեռակա համակարգում էլ ավարտական քննությունից դրական գնահատական է ստացել 47 շրջանավարտից ընդամենը 20-ը:

Բուհից հավաստիացնում են, թե այնպես չէ, որ անբավարար առաջադիմության պատճառով ցածր կուրսերի ուսանողները չեն հեռացվում: «Հասկանալով ձեր հարցի ենթատեքստը՝ կոնկրետ օրինակով ասեմ. բանասիրական ֆակուլտետի այն կուրսից, որն ավարտեց այս տարի, այսինքն 2012-2016 թթ. ուսումնառության ընթացքում 31 հոգի առկա համակարգում է դուրս մնացել անբավարար առաջադիմության պատճառով եւ 105 ուսանող՝ հեռակա համակարգում»,- նշում է պրոռեկտորը:   

Նա հաստատում է, որ այն ուսանողները, որոնք տվյալ տարում չեն հաղթահարել պետական ավարտական քննությունները, հաջորդ տարի վերահանձնելուց առաջ պետք է որոշակի գումար վճարեն, այն էլ՝ բավականին մեծ: «Դրա համար սահմանված է 120 000 դրամ, որից արվում են պետական տուրքի վճարումներ՝ պետբյուջե, գումարից շատ որոշակի մաս ուղղվում է ավարտական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի վճարմանը: Այդ անդամների մինչեւ 50 տոկոսը այլ գիտական եւ ուսումնական հաստատություններ են ներկայացնում»,- պատասխանում է Մհեր Մելիք-Բախշյանը:   Նա նաեւ նշում է, որ պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների համար հաջորդ տարի` փետրվարից մինչեւ ավարտական քննություն կազմակերպվում են անվճար խորհրդատվություններ ուսանողների համար, եւ հետագայում նրանց վճարած գումարի մի մասն էլ վճարվում է այդ արտաժամյա պարապող դասախոսներին:

Հ.Գ. Նշենք, որ հոգեբան-մասնագետները մեր մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, թե հավանական չէ, որ պետական ավարտական քննությունից անբավարար գնահատական ստանալը Ջուլիետայի ինքնասպանության պատճառ դառնար: Նրանք, սակայն, չեն բացառում, որ դրա հետ կապված խնդիրները կարող էին դառնալ վերջին կաթիլը: Որոշ տեղեկությունների համաձայն, աղջիկը մինչ այդ ունեցել է նաեւ որոշակի անձնական խնդիրներ: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն ինքնասպանության դեպքի կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշված է.

«Հարգելով ՀՀ Սահմանադրության 31-րդ եւ 34-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար յուրաքանչյուր անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում մշակված վարկածների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, միաժամանակ, կարեւորելով հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին»:

Տպել
8477 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)