Երկու ամիսն անցավ, ներկայացումն ավարտվեց. ինքդ քո դեմ չես պայքարի

14/07/2016 schedule19:30

Ահա եւ անցավ երկու ամիս այն պատմական օրից, երբ ՀՀ վարչապետը աշխարհացունց ելույթ ունեցավ կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի, պետական ծախսերի արդյունավետության բարձրացման մասին:

Ելույթը մեծ ոգեւորություն առաջացրեց որոշ շրջանակներում: Նույնիսկ մարդկանց այնպիսի շրջանակներում, որտեղ, մեղմ ասած, այնքան էլ վստահություն չէին ներշնչում իշխանությունների նմանատիպ հայտարարությունները, քննարկվում էին երկրում մոտալուտ արմատական փոփոխությունների հնարավորությունները: Հիմա արդեն այդ ելույթը եւ դրանում առաջադրված դրույթները արդեն մոռացվել են:

Մի քանի հիշեցում-մեջբերումներ: «Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: ... պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թեւից, ինչպես նաեւ հասարակության այլ կարող ուժերի... Այս ամսվա 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ: ... Քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների: Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: ... Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախեւառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված:... Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձեւավորված մենաշնորհների դեմ: Միեւնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետեւողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում եւ ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունն ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին եւ առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը...»:

Անցել է երկու ամիս: Ելույթից հետո մի քանի հանդիպում-քննարկումներ եղան ու շուտով դադարեցին: Պետական ծախսերի արդյունավետությունը «բարձրացավ» պետական հիմնարկներում առկա մետաղի ջարդոնի կարգավիճակում գտնվող մի քանի տասնյակ ավտոմեքենաները հաշվեկշռից հանելով եւ պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթի էական կրճատմամբ: Բայց այդ ընթացքում, օրինակ, վարչապետի լիմուզինի համար հատը 1000 դոլարանոց անվադողեր գնելու հայտ է ներկայացվել...: Մոնոպոլիաների դեմ պայքարի ֆրոնտում գրանցվել է միայն մեկ «հաջողություն». ելույթից 18 օր անց հայաստանյան ամենամոնոպոլիզացված` բենզինի շուկայում արձանագրվեց գների աճ: Բենզինը առանց որեւէ հիմնավորման թանկացավ 10 դրամով: Նույն օրը, նույն ժամին, հայաստանյան բոլոր բենզալցակայաններում:  Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի քանի քրգործ հարուցվեց հիմնականում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների դեմ, բայց այդ նույն ընթացքում, եթե հետեւենք մամուլի հրապարակումներին, նույն ՊՆ-ն գոնե մեկ դեպքում, իր կարիքների համար գնումներ կատարելիս թանկ դեղ է գնել, երբ նրան առաջարկվել է նույն դեղի 4 անգամ ավելի էժան տարբերակը: 

Այնպես չէ, որ վարչապետը միայն այս ելույթն է ունեցել: Դրանից երեք շաբաթ անց հունիսի 2-ին կառավարության նիստի ժամանակ մի անգամ էլ թարմացրեց ոգեւորությունը, էլի խոսելով մոնոպոլիաների ու կոռուպցիայի մասին: Ասաց, որ ներկրողները պետք է հավասար պայմաններ ունենան, խոսեց մաքսայինում կոռուպցիոն ռիսկերի մասին...: Այս ընթացքում որեւէ մոնոպոլիա չզիջեց իր դիրքերը, իսկ մաքսայինը ամբողջ թափով շարունակում է փոքր ու միջին ներկրողների ներմուծած ապրանքների վրա ամբողջ թափով կիրառել տխրահռչակ «հսկիչ գները», որոնք էականորեն թանկացնում են մաքսազերծումը եւ հնարավորություններ ստեղծում մաքսավորների ու տնտեսվարողների միջեւ մութ գործարքների: Սա ոչ թե կոռուպցիոն ռիսկ է, այլ պարզ, «զուլալ», ընդգծված կոռուպցիա, որը տնտեսվարողներից ու պետությունից տարեկան «քաշում է» առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլար: Դա նաեւ օլիգոպոլ ներկրողներին դարձնում է ավելի մրցունակ այլ տնտեսվարողների նկատմամբ:

Մի խոսքով, պետք էր ընդամենը երկու ամիս՝ համոզվելու համար, որ մոնոպոլիաներն ու կոռուպցիան անհաղթահարելի են գործող իշխանության համար: Ու ամենեւին ոչ այն պատճառով, որ իշխանությունը թույլ է ու չի կարողանում պայքարել, այլ հենց այն պատճառով, որ մոնոպոլիաներն ու կոռուպցիան սերտաճած են իշխանության հետ, նույնականացված են: Ու այդ պայմաններում իշխանությունը չի կարող պայքարել ինքն իր դեմ: Մնում է ներկայացումներ բեմադրել: Առաջիկայում թերեւս ականատես կլինենք ներկայացումների շարունակությանը, բայց դա էլ ոչինչ չի նշանակելու:

Տպել
3488 դիտում

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել