Տնտեսագիտական համալսարանի ռեկտորին ընտրեցին հետաձգված ու հապճեպ մրցույթում

15/07/2016 schedule21:56

Կարծես հատուկ ամեն ինչ արվեց, որպեսզի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ռեկտորի ընտրությունը կայանա ծածուկ` կողմնակի աչքից հեռու, որովհետեւ սկզբում փոխվեց հայտարարված մրցույթի օրը, ապա նաեւ ժամը: Այսօր, ի սկզբանե մրցույթի համար սահմանված ժամին լինելով բուհում` պարզեցինք, որ այն արդեն կայացել ու ավարտվել է:

Իսկ ինչո՞ւ որոշվեց փոխել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության անցկացման ժամը, ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից պատճառաբանում են, որ փոփոխությունը զուտ տեխնիկական էր` աշխատանքային այլ զբաղվածությամբ պայմանավորված: Բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն էլ փոխանցեց, որ ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելություն ուներ Վայոց ձորի մարզ:

Գործող ռեկտորը, պաշտոնավարման մեկ ժամկետի ավարտից հետո, արագացված այդ մրցույթի ընթացքում վերընտրվել է` լինելով միակ թեկնածուն: Նրա օգտին միաձայն քվեարկել են խորհրդի` նիստին ներկա բոլոր 27 անդամները (բուհի կառավարման այդ մարմինը կազմված է 32 հոգուց):

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում կրկին ընտրվելուց հետո Կորյունի Աթոյանին մի քանի հարց ուղղեցինք:

- Պարոն Աթոյան, տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվեց` ընտրությունը ծածուկ անցկացնելու համար: Սկզբում մրցույթի օրը փոխվեց, հետո ժամը: Գաղտնիության որեւէ պատճառ կա՞ր, այնուամենայնիվ:

- Չէ, ինչ գաղտինության պատճառ: Սկզբում մի օր նշանակվեց, հետո լրացուցիչ հայտարարություն տվեցին, փոխեցին օրը` վարչապետի սանկտպետերբուրգյան այցի հետ կապված:

- Դա հուլիսի 7-ից 9-ին էր, կարծեմ:

- Այո, դրա համար էլ օրը փոխեցին:

(Ավելի ուշ համոզվեցինք, որ վարչապետը գործուղման մեջ պետք է գտնվեր հուլիսի 7-9-ը ներառյալ, եւ նրա համապատասխան որոշմամբ արձանագրվել է, որ վարչապետին այդ ժամանակահատվածում պետք է փոխարինի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Իսկ ահա Տնտեսագիտական համալսարանում մրցույթը, օրը փոխելուց առաջ, նշանակված էր հուլիսի 12-ին):

- Պարոն Աթոյան, այսօր ՀՊՏՀ խորհրդի նիստում բուհի զարգացման ռազմավարական ծրագիր եք ներկայացրել: Որն է այն ամենահիմնական քայլը, որը պատրաստվում եք անել եւ ամենից շատն եք կարեւորում բուհի զարգացման ճանապարհին:

- Իմ կարծիքով, ծրագրի մեջ բոլոր կետերն են կարեւոր` կառավարման որակի բարձրացում, ֆինանսական նոր աղբյուրներ, բուհի միջազգայնացման եւ հետազոտական դառնալու ուղղությամբ հետագա քայլեր: Բոլորն էլ թիրախային են, կան կատարողներ, պատասխանատուներ, ժամանակացույց: Բոլոր ուղղություններով պետք է փորձենք կրթության որակը ավելի բարձրացնել: Իմ պաշտոնավարման առաջին փուլում ուղղակի հիմնական նախադրյալները ստեղծվել են, տեխնիկական բոլոր հնարավորությունները արդեն կան: Կրթության որակի բարձրացմանն ուղղված լուրջ քայլեր են պետք, մանավանդ մարտահրավերները մեծանում են, ուսանողների թվաքանակը պակասում է, նոր բուհեր են մտնում հանրապետություն, տնտեսագիտական մասնագիտության մրցակցությունը ավելի մեծ է, որովհետեւ համարյա բոլոր բուհերում դա առկա է: Նաեւ պետք է այնպես անել, որ նյութական խրախուսման տարբերակում լինի, փորձել տարանջատել լավ աշխատողներին: Պետք է հարցումների միջոցով դասախոսների վարկանիշավորում ապահովել: Պետք է լինել ավելի ուսանողակենտրոն: Շահառուների պահանջները պետք է փորձենք բավարարել: Եվ հասարակությունը եւ գործատուները հիմա ավելի պահանջկոտ են: Այնպես որ, բոլոր ուղղություններով պետք է քայլեր ձեռնարկել կրթության որակը բարելավելու համար:

- Իսկ նախորդ պաշտոնավարման ընթացքում կա՞ր մի ծրագիր, որը մտադրվել էիք իրագործել, բայց ոչ մի կերպ չստացվեց դա անել:

- Չէ, այդպիսի բան չկա: Ես նախորդ իմ ռազմավարական ծրագրում հիմնական խնդիրներից մեկը, որ դրել էի, բուհում հետազոտական ուղղություն զարգացնելն էր, որն ընդհանրապես չկար: Այսօր բուհը ունի լուրջ հետազոտական կենտրոն, որին անդրադարձել է նաեւ շատ ճանաչված «Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնը», որի հիմնադիրը Ռուսաստանի նախագահն է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թույլտվություն վերցրեց եւ սկսեց արտասահմանցի ուսանողներ ընդունել: Ուղղակի չկարողացանք ավելի մեծ թվաքանակ ապահովել, բայց աստիճանաբար ավելանում են: Միջազգային ծրագրերով մեր դասախոսները հիմա գնում են եվրոպական համալսարաններում դասավանդում, նրանց դասախոսները գալիս են մեզ մոտ: Մեր ուսանողները փոխանակման ծրագրերով մեկնեցին եվրոպական համալսարաններ, եւ այդ ծրագրերը շարունակական են: Իսկ ինչն էր, որ չստացվեց: Մագիստրատուրան կայացնելը: Դժվարություններ կան կրթական ծրագրերի մասով: Եվրոպական ծրագրերն ավելի շատ հետազոտական են, քան դասախոսությունների: Մեզ մոտ վերջինները դեռ պահպանվում են: Բայց այդ ոլորտում փոփոխությունները մեկ կամ հինգ տարում մի քիչ դժվար է իրականացնել:

- Այսօր պաշտոնական հաղորդագրություններում կարդացի, որ բուհում կառուցվածքային փոփոխություներ են լինելու, բաժիներ են միավորվելու..

- Վարչապետը, գիտեք, հանձնարարական է տվել բոլոր գերատեսչություներին, այդ թվում կրթության նախարարությանը, կառավարման համակարգն ավելի բարեփոխել: Խնդիրն այն է, որ ուսանողների թվաքանակի պակասելու հետ վարչական ուսումնաօժանդակ, սպասարկող անձնակազմը պահպանում է նույն թվաքանակը: Մենք փորձումենք միանման բաժինները միավորել, այն ամբիոնները, որոնց մասնագիտություններում հետագա ընդունելություն չի լինելու, խմբավորել եւ այստեղ որոշակի տնտեսումներ են առաջանում:

-Այսինքն` այդ միավորումներին կհետեւեն կադրային կրճատումները:

- Չէ, այդպես չէ: Բաժնի վարիչները մեզ մոտ նաեւ դասախոսներ են, հիմա նորից տեղափոխվում են ամբիոն: Ուղղակի վարչական ապարատն է ավելի շատ տեղափոխվում դասախոսական կազմ:

- Պարոն Աթոյան, ձեր հարցազրույցներից մեկում ասել էինք` ռեկտորի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվել-չառաջադրվելը ձեր որոշելով չպետք է լինի, այլ «վերեւների»...

- Ես այդ ձեւով չէի ասել, մի քիչ կարծեմ ուրիշ կերպ էր: Եթե հարցը հիշեք, ես պատասխանը ձեզ կասեմ: Կարծես հարցրեցին` գո՞հ եք ձեր աշխատանքից, ես ասացի, որ միայն ես չպիտի գոհ լինեմ, նկատի ունեի եւ նախարարությունը եւ աշխատողները: Երեւի այդ համատեքստում եմ ասել: Թե չէ ինչ է նշանակում` «վերեւները», այդպիսի բան ոնց կարող է լինել:  

- Հիմա դուք միայն ձեր որոշմա՞մբ եք առաջադրվել, թե նախապես համաձայնեցրել եք:

- Ո՞ւմ հետ պիտի հանաձայնեցնեի:

- Ասենք` վարչապետի, նախարարության:

- Այդպիսի բան չկա, ձեզ անկեղծ եմ ասում:  

Տպել
1635 դիտում

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան․ ինչով են զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդները ըստ Զախարովայի

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը