Բախման հետեւանքով կա 11 տուժած. «Սասնա ծռեր» ջոկատի վիրավոր անդամին ոստիկաններ են հսկում

19/07/2016 schedule13:15

Կիրակի` հուլիսի 17-ին, Երեւանում տեղի ունեցած զինված բախման հետեւանքով, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրոհել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա, հոսպիտալացվել է 6 մարդ: Միջադեպից հետո առողջապահական հաստատություններ դիմած անձանց ընդհանուր թիվն ավելի մեծ է:

Դատելով առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, բժիշկներին են դիմել ընդհանուր առմամբ 9 անձ, որոնցից հոսպիտալացվել է 6-ը, իսկ 3-ն անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում: Մեր պարզած տեղեկությունների համաձայն, բուժհաստատություններ դիմած անձանց թիվը 11-ն է, որոնցից 5-ը մինչեւ մի քանի ժամ հիվանդանոցում գտնվելուց հետո դուրս են գրվել:

Զինված միջադեպի հետեւանքով տուժածներից երեքը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը ոստիկան է` 40-ամյա Տիգրան Դանիելյանը, որն արդեն հաջորդ օրը դուրս է գրվել: Երկրորդը ոստիկանության օպերատոր, 1983 թվականին ծնված Ռոբերտ Հայրապետյանն է, որը նույնպես առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կկարողանա տուն գնալ, իսկ երրորդը, որի վիճակն ամենածանրն է, «Սասնա ծռեր» խմբավորման 26-ամյա անդամ Թաթուլ Թամրազյանն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Հայտնի դեպքերի հետեւանքով երեկ առավոտից ընդունել ենք երեք վիրավոր`մեկը ուսահոդի ոչ հրազենային վնասվածքով, որն այսօր դուրս է գրվել, երկուսը` հրազենային վնասվածքներով: Հրազենային վիրավորում ունեցող հիվանդներից մեկի (օպերատորի.-խմբ.) մոտ առկա է աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների կույր վնասվածք, այսինքն` փամփուշտը մտել ու դուրս չի եկել: Ձեռքը վիրահատվել է, փամփուշտը հանել ենք, հիվանդի վիճակն այսօր բավարար է, հետագա բարդություններ չեն սպասվում, հավանաբար առաջիկա երկու օրը դուրս կգրենք: Մյուս հիվանդի մոտ («Սասնա ծռեր» խմբավորման անդամի.-խմբ.) առկա է որովայնի թափանցող վնասվածք` աղիքի, երիկամի վնասումով, ներքին արյունահոսությամբ: Այսօր վիրահատվել է: Վիճակը գնահատվում է ծանր, կայուն: Արհեստական շնչառության ապարատից անջատվել է: Իհարկե, կյանքին սպառնացող վտանգ կա: Նա դեռեւս տեւական բուժման կարիք ունի, միգուցե` էտապային, եւ հետագայում հնարավոր է նոր վիրահատություն: Այս ամենից հետո վիճակը երկրորդ օրվա համար այնպիսին է, ինչպիսին որ կուզենայինք տեսնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արսեն Ասատրյանը:

Վերակենդանացման բաժանմունքի մոտ հանդիպեցինք «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի հարազատներին, որոնք նրան տեսակցելու հնարավորություն դեռ չէին ունեցել: Ասացին, որ տղայի ընտանիքի անդամները Ռուսաստանում են, իսկ նա էլ, որ հիմնականում այնտեղ է բնակվել, Հայաստան է վերադարձել վերջերս: Ի դեպ, վերակենդանացման բաժանմունքում, ինչպես մեզ հաջողվեց պարզել, վիրավոր Թաթուլին հսկում էին մի քանի ոստիկան:

ՊՊԾ գնդի գրավումից հետո եւս հինգ տուժած, այդ թվում` երկու ոստիկան, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հոսպիտալացվել է նրանցից միայն մեկը: Խոսքը պատանդառված այն ոստիկանի մասին է, որի մոտ, ինչպես հայտարարվում էր, սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ էին առաջացել, շտապ օգնություն էր հրավիրվել, բայց ապստամբները որոշ ժամանակ թույլ չէին տալիս նրան հիվանդանոց տեղափոխել:

Վերակենդանացման եւ շտապօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը, մանրամասներ ներկայացնելով հիվանդանոց ընդունվածների ու նրանց ախտորոշումների մասին, ասաց. «5 տղամարդ է ընդունվել մեզ մոտ: Առաջին տղամարդը, որ ընդունվեց, ժամը 10:35-ի շրջանում էր` Սամվել Աբովյան, լրագրող, վատացել էր, հետազոտվեց: Սրունք-թաթային հոդի հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ դուրս է գրվել, իհարկե համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո: Հաջորդ հիվանդը` Վլադիմիր Սիրեկանյան, որը ոստիկան է, 44 տարեկան, սթրեսային ֆոնի վրա եղել է հիպերտոնիկ կրիզ, ճնշման բարձրացում մինչեւ 220-230: Այսօր առավոտյան, համապատասխան օգնությունից հետո կազդուրվել է, դուրս է գրվել: Մյուս հիվանդը` Կարո Հովհաննիսյան` 28 տարեկան: Նա նշում էր գոտկային հատվածում ցավեր, հետազոտվել է, համապատասխան օգնությունից հետո դուրս է գրվել: Վերջնական ախտորոշումը` մակերեսային քերծվածքներ, թույլ սալջարդներ ծնկան հոդերի շրջանում: Երեկոյան ժամը 21-ի շրջանում ընդունվել է Հայկազ Սարդարյանը` 75 տարեկան, կենսաթոշակառու: Հիմնականում տրավմատիկ ոչինչ չի ունեցել, ուներ սրտի իշեմիկ խրոնիկ հիվանդություն, եղել է ճնշման բարձրացում եւ քթային արնահոսություն, համապատասխան միջամտությունից, օգնությունից հետո հիվանդը իր կամքով, կնոջ ուղեկցությամբ, դուրս է գրվել: Եվ մեկ ոստիկան ընդունվել է ժամը 22-ի սահմանում, օրվա ընթացքում սայթաքել էր, ծնկան հոդի շրջանում ստացել էր փոքր սալջարդ»:

Մեկ այլ ոստիկան` 45-ամյա Գագիկ Մկրտչյանը, դարձյալ հրազենային ծանր վնասվածքով, տեղափոխվել է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց: Նրան մասին որեւէ դրական լուրի սպասող հարազատները փոխանցեցին, որ բախման օրը հերթապահության է եղել եւ գրոհի ժամանակ գտնվել է ՊՊԾ գնդի տարածքում: Անզգայացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Իրինա Մալխասյանն ասաց, որ հիվանդը վիրահատվել է: «Կիրակի առավոտյան հիվանդը ընդունվել է մեզ մոտ` հրազենային ծանր վնասվածքով, կատարվել է վիրահատություն: Փառք Աստծո բարեհաջող է անցել: Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն, արհեստական շնչառության տակ է, նա հատուկ քնեցվում է, մինչեւ ամենադժվար փուլը մենք հաղթահարենք»,- փոխանցեց բժիշկը` այլ մանրամասներ չհայտնելով: Նաեւ նշեց, որ միջադեպի հետեւանքով այլ հիվանդներ իրենց մոտ չեն ընդունվել: Ինչ վերաբերում է մյուս երկու տուժածին, նրանք նույնպես ոստիկաններ են, տեղափոխվել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Հրաչ Խոստեղյանը, որը քունքի շրջանում ունեցել է հրազենային բեկորային վիրավորում, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Մյուս ոստիկանի` Արամ Հովհաննիսյանի մոտ առկա է հրազենային վիրավորում` որովայնի շրջանում: Նա շարունակում է ստացիոնար բուժում ստանալ:

Այսպիսով, «Սասնա ծռեր» խմբավորման եւ իրավապահների բախման հետեւանքով 11 տուժածից 7-ը ոստիկանության աշխատակից է: 

Տպել
10630 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին