Պրոֆեսիոնալ բռնցքամարտ. Արթուրն ու Վիկը տարբեր մենամարտեր են անցկացրել

19/07/2016 schedule12:34

Հայ ամենահայտնի 2 պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները՝ աշխարհի նախկին չեմպիոններ 36-ամյա Արթուր Աբրահամը եւ 40-ամյա Վիկ Դարչինյանը կիրակի օրը, մի քանի ժամի տարբերությամբ մենամարտեր են անցկացրել՝ մրցելով իրենցից բավական երիտասարդ բռնցքամարտիկներ հետ եւ 2 դեպքում էլ արձանագրվել է նոկաուտ:

2-րդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Արթուր Աբրահամը Բեռլինում անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը. մրցակիցն էր նորվեգացի, 24-ամյա   Թիմ-Ռոբին Լիհաուգը: Մենամարտի առաջին 4 ռաունդները անցան հիմնականում հավասար պայքարում, իսկ 5-րդ ռաունդից սկսած Արթուրի առավելությունն առավել քան ակնհայտ էր: Հանգուցալուծումը տեղի ունեցավ 8-րդ ռաունդում. Արթուր Աբրահամի հերթական հարվածաշարից հետո Լիհաուգի մարզիչը սրբիչ նետեց ռինգ՝ խնդրեց դադարեցնել մենամարտը: Արթուրը հաղթեց տեխնիկական նոկաուտով եւ դարձավ իր քաշային կարգում չեմպիոնական գոտու հավակնորդ: Կարիերայի 50-րդ մենամարտում Աբրահամը տոնեց 45-րդ հաղթանակը, որոնցից 30-ը՝ նոկաուտով:

«Ուրախ եմ հաղթելու համար, բայց մրցակիցս իմ մակարդակին չէր: Իմ մակարդակը չեմպիոնական է եւ ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն» - Լիհաուգի հետ մենամարտից հետո հայտարարել է Աբրահամը: «Կարծում եմ՝ Արթուրը կարող էր ավելի շուտ ավարտել մենամարտը»,- ասել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները, իսկ հայազգի մարզիկի պրոմոութեր Կալե Զաուերլանդը տեղեկացրել է հետագա ծրագրերի մասին. «Շուտով կկազմակերպենք պարտադիր հավակնորդի մենամարտ եւ հաղթանակի դեպքում Արթուրը կրկին կմրցի Ռամիրեսի հետ: Սա է Արթուրի, մեր ամբողջ թիմի նպատակը»: Հիշեցնենք, որ այս տարի ապրիլին ԱՄՆ-ում կայացած մենամարտում Աբրահամը միավորներով պարտվեց մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին եւ կորցրեց չեմպիոնական տիտղոսները:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային մի քանի կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 2009 թվականից Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 40 - ամյա  Վիկ Դարչինյան ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ: 8 ռաունդանոց մենամարտի արդեն 2-րդ ռաունդում Դարչինյանը բաց է թողել շատ ուժեղ հարված եւ արձանագրվել է ծանր նոկաուտ: Երկար ժամանակ է պահանջվել հայ բռնցքամարտիկին ուշքի բերելու համար: «Պրոֆեսիոնալ ռինգում եմ շուրջ 25 տարի եւ 1-ին անգամ եմ նոկաուտի ենթարկվում 2-րդ ռաունդում: Ուղղակի նա ինձ «բռնացրեց»: Չեմ կարողանում հավատալ տեղի ունեցածին», - մենամարտից հետո հայտարարել է Դարչինյանը:

Դարչինյանը անցկացրեց 52-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում եւ կրեց 9-րդ պարտությունը: Նշենք, որ Ֆրիասը միայն վերջին պահին իրավունք ստացավ մրցելու Դարչինյանի հետ եւ համարվում էր «անցողիկ» հայ բռնցքամարտիկի համար: Վերջին 5 մենամարտերում 3 պարտություն կրած Ֆրիասը մասնագետների համոզմամբ միջին կարգի բռնցքամարտիկ է եւ երբեւէ չի կարող հավակնել լուրջ տիտղոսների: 1 տարի առաջ Դարչինյանը հանդես եկավ կիսամիջին քաշային կարգում եւ նոկաուտով պարտվեց արգենտինացի Մարսելո Գուելարին: Այս պարտությունից հետո Դարչինյանը փոխեց քաշային կարգը՝ վերադարձավ թեթեւ քաշային կարգ եւ ահա կրկին նոկաուտ, ընդ որում, մեղմ ասած՝ ոչ ամենաուժեղ մրցակցի հետ մենամարտում: Ֆրիասից կրած պարտությունից հետո Վիկի մեծ թվով երկրպագուներ առաջարկել են նրան ավարտել կարիերան: Հետաքրքիր է, որ մինչեւ 2009 թվականը Դարչինյանը հանդես էր գալիս Ավստրալիայի դրոշի տակ եւ այդ ընթացքում անցկացրած 34 մենամարտերում պարտվել էր ընդամենը 1 անգամ, իսկ 2009 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի տակ եւ անցկացրած 18 մենամարտերում կրել է 8 պարտություն: 

Տպել
2601 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն