Եթե իշխանությունները ուժի դիմեն, դա կարող է հանգեցնել հեղափոխության. հոգեբան

19/07/2016 schedule20:22

Արդարանում են այն կանխատեսումները, որ ապրիլյան պատերազմն անհետեւանք չի մնալու հայաստանյան ներքաղաքական կյանքում ու որ այն սթրեսը, որն ապրեց հանրությունը, ի վերջո հանգուցալուծվելու է իրավիճակը փոխելու ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ գործողություններով: Այսինքն` հայտնաբերված թերությունները, որոնք կարող էին երկրի ու ժողովրդի համար ճակատագրական լինել, փորձ է արվելու շտկել:

Այսօր ահա հոգեբան Սամվել Խուդոյանը, վերջին օրերի իրադարձություններն այդ համատեքստում է դիտարկում` նշելով, որ ժողովրդի մեջ կուտակված լիցքերը սկսել են պարպվելու ուղիներ գտնել եւ չի բացառվում, որ եզրափակումը լինի հեղափոխությամբ, եթե, իհարկե, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրոհած եւ Ժիրայր Սեֆիլյանի թիմակից «Սասնա ծռեր» խմբավորումն ու իշխանությունները չգտնեն ստեղծված իրավիճակից բանակցությունների միջոցով դուրս գալու տարբերակը: 

«Ժողովրդի մեջ լարվածությունը, սկսած ապրիլյան պատերազմից, գնալով կուտակվում էր, եւ ուղղակի թույլ օղակը պայթեց, որը տվյալ դեպքում ժիրայր Սեֆիլյանի խումբն է: Նրանք էլ հասարակության մի մաս են, եւ այդ էմոցիոնալ պահը նրանց մեջ գերակայեց տրամաբանությանը, եւ սկսեցին գործել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Խուդոյանը: Նրա դիտարկմամբ, ընդունվել է գրոհի խմբային որոշում, իսկ այդ դեպքում իրավիճակը ճիշտ չի գնահատվում, ռիսկը հաշվի չի առնվում, եւ հոգեբանական օրինաչափություն է, որ ձեռնարկվում են գործողություններ, որոնք արդարացված չեն: «Այս պահին ես այդ մարդկանց ընկալում եմ որպես ինքնազոհաբերության գնացող, իրենց մատաղ անող մարդիկ: Հիմա նրանք կարող են ոչնչացվել: Եվ միայն այս ժողորդական ալիքը, բռնկումն է, որ կանխում է դա»,- ասում է հոգեբանը:

Ժողովրդի մեջ լարումը սկսել է կուտակվել շատ ավելի վաղուց` երկրում առկա կոռուպցիայի, անարդարության մթնոլորտի եւ այլնի պատճառով, իսկ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունների մոտ չնկատվեց գործելաոճի փոփոխություն: «Եթե իշխանությունները ապրիլից հետո կտրուկ փոխեին գործելաոճը, լարվածությունը կնվազեր, բայց ընդհակառակը, պարզ դարձավ, որ նրանք թքած ունեն ժողովրդի վրա: Մեկ-երկու հոգու ձեւական այստեղից այնտեղ տեղաշարժեցին, ոչ կոռուպցիայի դեմ պայքար եղավ, ոչ հասկանալի դարձավ` բանակի հետ կապված խնդիները լուծվում են թե չէ, մի փոքր քայլ դեպի արդարություն արվում է, թե ոչ: Իսկ այդ ամենից ժողովրդի մեջ լիցքը կուտակվում է եւ սպասում ինչ-որ կայծի, որ բռնկվի»,- ընդգծում է Խուդոյանը:

Նա նկատում է, որ ի տարբերություն զինված միջադեպի առաջին օրվա, հաջորդ օրերին ոտքի ելավ ավելի մեծ բազմություն` որպես հակազդեցություն ոստիկանական գործողությունների, իսկ դա կարող է ձնագնդի պես մեծանալ ու բերել անկանխատեսելի հետեւանքների: Ուստի, փորձ կարվի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` ընդվզողների ավելի մեծ բանակի չգրգռելու համար:  Այդ նպատակով կընտրվի ժամանակ ձգելու, մարդկանց հոգնեցնելու տարբերակը: «Կարծում եմ` ներքին, չհրապարակվող բանակցություններ կլինեն, խոստումներ կտրվեն իշխանությունների կողմից, ներքին համաձայնություն կլինի եւ «Սասնա ծռերի» անդամները կհանձնվեն: Իշխանությունները չեն գնա հարձակման տղաների վրա»,- ասաց հոգեբանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դա լավատեսական սցենար է համարում: Նա գտնում է, որ փոխզիջում չի լինի, որովհետեւ իշխանության դեպքում դա կնշանակի, որ հնարավորություն է բացում հետագայում նույնպես իր որոշումների վրա այդ ձեւով ազդելու համար, «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչներն էլ չեն նահանջի, այլապես կընկալվեն որպես պահի ազդեցությամբ գործողության դիմած վախկոտներ:

Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես բանակցությունների կողմնակից է: Ավելին, կարծում է, որ դա արդյունք է տալու. «Այսօր իշխանությունը կանգնել է շատ ավելի բարդ խնդրի առջեւ, քան ինքը ուներ երեք օր առաջ: Եթե երեք օր առաջ ուղղակի պետք էր բանակցությունների միջոցով ինչ-որ հանգուցալուծում գտնել այս ուժային գործողությունների դեմ, այսօր պետք է հասկանալ` ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում իշխանություններին, որը, միգուցե պասիվ ձեւով, իշխանափոխություն է ցանկանում, եւ թեեւ չունի որեւէ ծրագիր, չունի հստակ առաջնորդներ, բայց ամեն դեպքում տրամադրությունները իշխանությունների համար այսօր շատ ավելի վտանգավոր են դարձել, քան եղել են երեք օր առաջ: Եթե երեք օր առաջ ուժի կիրառման դեպքում կարող էր պասիվ զանգվածային խռովություն լինել, այսօր արդեն այդ նոր հանգամանքները, որոնք ի հայտ են եկել եւ ակտիվացրել են հասարակությանը, լրիվ այլ ռեակցիա են առաջացնելու: Այնպես որ այսօր բանակցություններին այլընրանք ես չեմ տեսնում: Թեեւ դրանք կարող են շատ երկար տեւել, բայց դա այն գինն է, որն իշխանությունները պիտի պատրաստ լինեն վճարել»: Բորիս Նավասարդյանը եւս կարծում է, որ իշխանությունները դիմելու են փորձված մեթոդին` հասարակական ակտիվությունն ու լարումը թուլացնել` նրան հոգնեցնելով:  

Տպել
3677 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին