Ո՞վ է խմբագրել մտավորականների նամակը՝ ուղղված Ժիրայր Սեֆիլյանին

21/07/2016 schedule23:24

Մի խումբ արվեստագետ-մտավորականների նամակը` ուղղված Ժիրայր Սեֆիլյանին, հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց: Ավելին, շատերը նրանց մեղադրեցին միակողմանիության, իշխանության ձեռքերն ազատելու փորձի, նրա պատվերը կատարելու մեջ` ցավով արձանագրելով, որ նամակի տակ ստորագրողների թվում են շատ հարգարժան մարդիկ:

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համակիրների` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը մի քանի օր գրավված պահելուց հետո մի խումբ արվեստագետներ նամակով դիմել էին Սեֆիլյանին: Նրանք այդպիսով ակնկալում էին, որ Սեֆիլյանը կհորդորի իր ընկերներին` վայր դնել զենքերը: Նախաձեռնությունը Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանինն էր: Նա էլ անձամբ գրությունը տարել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ խոստացել են դա անպայման փոխանցել անազատության մեջ գտնվող Սեֆիլյանին: Վերջինիս հասել է այն, թե չէ, պարզ չէ: Հայտնի է, սակայն, որ նամակն ուղարկվել է լրատվամիջոցներին, ինչը Ռուբեն Բաբայանի համար այդ օրն անսպասելի էր: Թեպետ նա ասում էր, որ դեմ չէ, քանի որ բազմաթիվ մարդիկ են ստորագրել ու այդ քայլի մեջ գաղտնի որեւէ բան չկա: Միեւնույն ժամանակ պարզվեց, որ նամակը հրապարակայնացվել է որոշակի խմբագրումներով:

Հանրության սեփականությունը դարձած տարբերակում հույս է հայտնվում, որ Սեֆիլյանը նրանց կհորդորի զենքերը վայր դնել եւ հանձնվել իրավապահներին: Բնօրինակում չի խոսվում հանձնվելու մասին: Տարածված տեքստից բացակայում է «Հարգելով ազատամարտիկի Ձեր անցյալը» արտահայտությունը: Կան նաեւ այլ փոփոխություններ: Բայց նամակի հեղինակները չեն փորձել պարզել, թե ով է իրեն իրավունք վերապահել խմբագրել այն ու նաեւ ուղարկել լրատվամիջոցներին:

Այս եւ իրենց ուղղվող մեղադրանքների շուրջ զրուցել ենք Ռուբեն Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, Ժիրայր Սեֆիլյանին հասցեագրված Ձեր նամակը խմբագրված է: Փոփոխությունները սկզբունքային ու էակա՞ն եք համարում, եւ արդյոք պարզե՞լ եք` ով է այդ փոփոխությունների հեղինակը:

- Այո, էական եմ համարում, որովհետեւ բոլոր դեպքերում կարծում եմ, որ հանգուցալուծում պիտի գտնվի այս ամբողջ պատմության մեջ եւ կարծում եմ` առաջին հերթին հենց իշխանությունը պիտի հասկանա, որ իր ֆունկցիան ոչ միայն ուժային կառույցների միջոցով գործելն է, այլ նաեւ իրավիճակից բխող որոշակի տրամաբանական լուծումներ ներկայացնելը: Եվ կարծում եմ, որ ընդհանուր եզրեր, ցանկության դեպքում, կարելի է գտնել, որովհետեւ ե´ւ զինված խումբը, ե´ւ մյուս կողմը հայտարարում են, որ իրենք դեմ են նոր զոհերի եւ արյունահեղության: Սա արդեն մի շատ կարեւոր սկզբունք է, որի շուրջ կարելի է քննարկել տարբերակներ: Ընդ որում, եթե մենք իսկապես շահագրգռված ենք, որ նոր զոհեր, արյունահեղություն չլինի, լուծումը պետք է լինի այնպիսին, որ բավարարի երկու կողմին էլ, չնայած թվում է` դա դժվար է, որովհետեւ իրար հակադրվող պահանջներ են: Ես, իհարկե, ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ էլ դիվանագետ, բայց լուծման իմ տարբերակը ունեմ: Չեմ ասում, որ դա իդեալական է, բայց համենայնդեպս քննարկել կարելի է: Լուծումը, որը պետք է գտնվի, պետք է ընդունելի լինի նաեւ քաղաքակիրթ աշխարհի կողմից, որը պահանջում է, որ յուրաքանչյուր հանցանք իր պատիժը գտնի:

Առաջարկս սկսեմ հեռվից եկող օրինակով. Ռամիլ Սաֆարովին` այդ մարդասպանին, Ադրբեջանում ներում շնորհեցին եւ քիչ էր մնում հռչակեին ազգային հերոս: Մեզ մոտ լրիվ հակառակ պատկերն է, մենք ունենք իսկապես հերոսներ, որոնք ոչ թե հանրակացարանում են իրենց հերոսությունը ցույց տվել, այլ մարտի դաշտում եւ որոնց սպառնում է դատ եւ բանտ: Հայաստանը, փաստորեն, գտնվում է պատերազմական վիճակի մեջ: Պատերազմական վիճակում գտնվող երկրները իրավունք ունեն հանցանքի դիմաց մարդկանց ոչ թե պատժել, այլ տալ հնարավորություն մեղքը քավել մարտի դաշտում: Խումբը, Ժիրայր Սեֆիլյանը բազմաթիվ անգամ դիմել էր այդ խնդրանքով` թույլ տվեք մենք գնանք ռազմաճակատ: Իսկ ինչո՞ւ ոչ:

- Բայց եթե իշխանությունները խոչընդոտում էին, նշանակում է` որոշակի մտավախություններ ունեին դրա հետ կապված: Կարծում եք` հիմա վերացե՞լ են այդ մտավախությունները:

- Բոլոր դեպքերում հիմա ճգնաժամ է, ընդ որում` ճգնաժամը ոչ միայն տնտեսական է, քաղաքական է, այլեւ` պետական: Եթե պետական կառույցները` Ազգային ժողովը, կառավարությունը, Հանրապետության նախագահը հրապարակայնորեն չեն արձագանքում այս բանին, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, որ իրենք հարցի լուծման վերաբերյալ առաջարկ չունեն: Երբ դու, լինես իշխանություն, թե ընդդիմություն, դնում ես մի պահանջ ու բացարձակապես չես վերանայում, ելնելով իրավիճակից` պատրաստ չես լինում մի կես  քայլ հետ գնալ, դա ճիշտ չէ, դա քաղաքականություն չէ, դա պետական մոտեցում չէ:

- Պարոն Բաբայան, Ձեզ շատերը մեղադրեցին միակողմանի նամակ կազմելու մեջ...

- Գիտեք ինչ, հարցը շատ պարզ է: Ես պատրաստ եմ ստորագրել ուզածդ նամակի տակ, որը գոնե մեկ տոկոս զգամ, որ կարող է կանխել արյունահեղությունը: Սա մեկ: Երկրորդը` ես հնարավորություն ունեմ եւ բազմիցս դրանից օգտվել եմ` իմ դժգոհությունը, իմ  առաջարկությունները, իմ մտավախությունները հայտնելու իշխանությանը կամ նախագահին (ինչպես կգտնեք հարմար): Ասել եմ, որ այս համակարգը փտած է, այս համակարգը չի աշխատում, որ հիմա մենք գործ ունենք հետեւանքների, այլ ոչ թե պատճառների հետ, որ եթե անգամ այս խումբը չեզոքացվի, վաղը, մյուս օրը, երկրում որեւէ բան չփոխվելու դեպքում նույն հրաբուխը տարբեր տեղեր ծագելու է: Նամակը Ժիրայր Սեֆիլյանին ուղղված էր մի բանի պատճառով. նա նստած է բանտում, եւ հնարավոր չէ շփվել, քո խոսքը հասցնել, եւ ինչքան ես գիտեմ, նա զրկված է ամեն տեսակի ինֆորմացիայից, միակ դիմելու ձեւը, ըստ իս, սա էր: Ով-ով, գոնե ես չեմ սպասել, որ այս վիճակը լինի, նոր արտահայտեմ իշխանությունների մասին սեփական հայացքները: Բազմաթիվ մեղադրանքներ եղան իմ հասցեին: Ես դրան պատրաստ էի, որովհետեւ մարդիկ հաճախակի քեզ ընկալում են ոչ թե որպես անհատի, այլ որպես որեւէ ճամբարի ներկայացուցչի: Ես կարծում եմ` երկրորդական է այն գնահատականը, որը կտրվի մեզ, անձամբ ինձ: Ոչինչ, որ ես «վնաս» հասցրեցի իմ հեղինակությանը այդ նամակով: Խնդիրը մարդկային արյունն է, եւ այստեղ մտածել հեղինակության մասին, կարծում եմ շատ անպատվաբեր է: Հավատացեք, որ ինքս ինձ չէի ների, եթե պարզվեր, որ նամակը կարող էր ինչ-որ ազդեցություն ունենալ, բայց դա չի գրվել: Հարցը միայն սա էր, որեւէ մեկի աչքին ոչ լավ, ոչ վատ երեւալու խնդիր չկա: Իսկ նամակը, քանի որ օրիգինալն ինձ մոտ էր, երեւի այդ պատճառով է մի քիչ խեղաթյուրված մտել մամուլ:

- Այսօր կարծիքներ էին հնչում, որ միգուցե Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի հեղինակները գնային, բախման օջախ դարձած վայրում կենդանի պատ կազմեին: Հնարավո՞ր է նման բան լինի:

- Ես չգիտեմ ինչ կենդանի պատի մասին է խոսքը: Երբ «Էլեկտրիկ Երեւանն» էր, ես միանգամից արձագանքեցի, գնացի, որովհետեւ մի կողմից ոստիկաններն էին, մի կողմից խաղաղ ցուցարարները: Ես չեմ ուզում, որ այս պրոբլեմը տեղափոխվի ոստիկանների եւ ցուցարարների դաշտ: Այս պրոբլեմը հիմա պետության պրոբլեմն է եւ կապված է այդ զինված խմբի հետ: Նրա´ հետ պետք է հարցերը լուծել: Իսկ իրենց մեջ կանգնել ես չեմ կարող, ոչ ոք ինձ թույլ չի տա, չնայած բազմիցս, հենց առաջին օրվանից, առաջարկել էի, որ եթե ցանկություն կա, կարող եմ գնալ, փորձել ինչ-որ ձեւի բանակցել, փնտրել  եզրեր: Ես կարծում եմ, որ ամեն մի ժամանակ բերում է իր նոր ձեւերը, եւ այն, ինչ-որ մի տարի առաջ ակտուալ էր եւ ճիշտ, հետո կարող է այդպես չլինել: Երբ դու փորձում ես նույն գետը մտնել երկրորդ անգամ, կրկես է դառնում: Ես կարծում եմ` այստեղ շատ կոնկրետ պահանջ պիտի լինի իշխանություններին` լինել իրենց տեղում: Նախագահին է պետք պարզապես ստիպել` եղբայր ջան, կամ դու առաջարկում ես ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, կամ եթե չունես լուծումներ, ուրեմն քաշվիր մի կողմ, թող ուրիշը գա, այդ լուծումները տա:

Տպել
5825 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)