Բարի լույս, տիկին «ԱՐՈՒՍ». խոպանչիներին կհարկե՞ն

26/07/2016 schedule17:15

ՀՀ կենտրոնական բանկը որոշել է ստեղծել դրամական փոխանցումների հայկական միասնական համակարգ, որի անունը լինելու է «ԱՐՈՒՍ»: Ինչ է սա, ինչ նպատակներ է հետապնդում՝ դժվար է ասել:

Ընդհանրապես անհայտ է, թե ԿԲ-ն երբ է որոշել, ու ինչն է հիմք ծառայել այսպիսի որոշման համար: Խնդիրն այն է, որ ԿԲ-ի էլեկտրոնային գզրոցներում բուն որոշումն այդպես էլ չգտանք: Գտանք միայն այդ որոշման հիման վրա մի մրցույթի հայտարարություն, որով Կենտրոնական բանկը փնտրում է այդ համակարգի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերություն: Այդ մրցույթին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը ավարտվել է երեկ:

Տեսականորեն ոչ մի խնդիր չկա, բայց գործնականում կասկածահարույց է այն գաղտնիությունը, որի պայմաններում ԿԲ-ն ներդնում է այս համակարգը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչ որոշման մասին է խոսքը: ԿԲ-ն երեկ իր կայքում տեղադրեց մի հաղորդագրություն, որը պետք է տար մեր հարցերի պատասխանները, սակայն շատ բան անհասկանալի է: Թեման թերեւս երկար ժամանակ փակ կմնար, եթե հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը չանդրադառնար այս հարցին:  Ռուսաստանի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցները «Կոմերսանտին» տեղեկացրել են ԿԲ-ի այդ որոշման մասին եւ մտահոգություններ հայտնել: «Այսպիսի համակարգը, տեսականորեն կարող է սահմանափակել մրցակցությունը շուկայում՝ այդ դեպքում սակագները եւ վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով: Արդյունքում շուկայի բոլոր մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել այդ կանոններին: Այսպիսի բան չկա դրամական փոխանցումների նույնիսկ շատ ավելի խիստ վերահսկողություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Տաջիկստանը ու Ուզբեկստանը»,- այսպիսի կարծիք է հայտնել «Կոմերսանտին» «Անելիք» համակարգի կառավարման խորհրդի անդամ Սերգեյ Սալպանովը:

«Լիդեր» համակարգի կառավարչի տեղակալ Կոնստանտին Սոլովյովն էլ այն կարծիքն է հայտնել, թե «ցանկացած շուկայում մասնակիցների միջեւ առեւտրային հարաբերությունների պետական համակարգումն անարդյունավետ է եւ դեռ երբեք չի բերել բիզնես մթնոլորտի բարելավման»:

Պարբերականի զրուցակիցները տեղեկացրել են, որ իրենք նամակ են ստացել ՀՀ կենտրոնական բանկից, որում մի հետաքրքիր դրույթ կա: Ռուսական վճարային շատ համակարգեր չեն կարող դրամական փոխանցումներ իրականացնել Հայաստան, քանի որ աշխատում են նաեւ Ադրբեջանի շուկայում: Եվ ահա, ԿԲ-ն իր նամակում ակնարկել է թե վճարային նոր միասնական համակարգը կարող է օգնել հաղթահարել այդ խոչընդոտը: Այս պնդումը, սակայն, այնքան էլ հիմնավոր չի թվացել շուկայի մասնակիցներին:

Եվ ուրեմն, ինչու է ՀՀ կենտրոնական բանկը ցանկանում այսպիսի միասնական համակարգ ստեղծել: Եթե մինչ օրս այլ երկրներից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ իրականացվող փոխանցումների ոլորտում խնդիրներ ծագած լինեին, հասկանալի կլիներ ԿԲ-ի պահվածքը: Բայց մինչ օրս շատ թե քիչ լուրջ խնդիրներ չեն ծագել: Մարդիկ Ռուսաստանում գումարը հանձնել են «Անելիքին» կամ, ասենք, «Յունիստրիմին», եւ նրանց հարազատները շատ օպերատիվորեն այդ գումարը ստացել են Հայաստանում:  

Շատ վաղուց Հայաստանի իշխանական համակարգում քննարկվում է մասնավոր տրանսֆերտները հարկելու հնարավորությունը: Դա իրականացնելու համար առաջին անհրաժեշտ քայլը հենց փոխանցումների նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանելն է: Իսկ դրա համար էլ, իր հերթին անհրաժեշտ է ստեղծել այսպիսի միասնական համակարգ: Չնայած իրավական տեսանկյունից անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են հարկելու, ասենք, խոպան մեկնած հոր՝ որդուն ուղարկած գումարը, բայց հեռանկարը իրական է: Խնդիրն այն է, որ տարեկան մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է ուղարկվում ահռելի գումար: 2015 թվականին, օրինակ, այդ գումարը կազմել է 780 միլիարդ դրամ, որը մեր պետբյուջեի մոտ 70 տոկոսն է: Ու եթե հանկարծ որոշեն այս գումարները հարկել, ասենք, 10 տոկոսով, միայն տրանսֆերտներից բյուջեն կստանա մոտ 80 միլիարդ դրամ: 

Սա այսօր ինչ-որ տեղ անհավանական է թվում, սակայն Կենտրոնական բանկի՝ գաղտագողի կայացրած որոշումը հուշում է, որ սա մի մութ նպատակ է հետապնդում: Բացառված չէ նաեւ, որ նման վերահսկողության նպատակներից մեկն էլ լինի զուտ քաղաքական: Ասենք, լիակատար վերահսկողության տակ առնվի՞, թե՝ ոչ, իշխանական որեւէ գործիչ, ումի՞ց եւ որքա՞ն գումար է նա ստանում:

Բացի այդ, եթե ԿԲ-ն ցանկանում է մասնավոր փոխանցումների ոլորտը վերահսկել միայն բարի նպատակներով, ինչպես երեկ շարադրել է իր հաղորդագրության մեջ, ապա բարի նպատակներ իրականացնելու այնքան մեծ դաշտ կա, որ խոպանչիների ուղարկած գումարների ոլորտը վերահսկելը թերեւս վերջին տեղում է: Ինչպես վերջերս հրապարակել էր միջազգային մի անկախ կազմակերպություն, մի քանի տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել ավելի քան 10 միլիարդ դոլար: Կենտրոնական բանկին սա բոլորովին չի հետաքրքրում: Այդ գումարները, բնականաբար, երկրից հանում են պաշտոնյաներն ու օլիգարխները, տանում օֆշորներ, այնտեղ «լվանում» ու դրա մի մասը հետ բերում Հայաստան՝ օտարերկրյա ներդրումների տեսքով ու ստանում հարկային արտոնություններ: Այդ հետ բերելն էլ ԿԲ-ին բոլորովին չի հետաքրքրում: Բայց, ինչպես տեսնում ենք, հույժ հետաքրքրում է մեր խոպանչի հայրենակիցների տաժանակիր աշխատանքով վաստակած գումարների շարժը: Նույնիսկ, եթե սրա հետեւում մութ ու կեղտոտ նպատակներ չկան, ապա կարելի է արձանագրել, որ ՀՀ կենտրոնական բանկը ուղղակի պարապ է մնացել: Սա լավագույն տարբերակը կլինի:

Տպել
4072 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան