Չի կարելի հայկական տարբերակով ձեռքը թափ տալ, ասել` լավ, է~. Թամար Հովհաննիսյան

28/07/2016 schedule10:53

Մհեր Մկրտչյանի կինը` դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երեկ այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն` հույս ունենալով տեսակցել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին: Նրան դա թույլ չէին տալիս: Հիվանդանոցի բակում տիկին Հովհաննիսյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:

- Տիկին Հովհաննիսյան, վերջին երկու օրերի զարգացումները ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է տեղի ունենում, ըստ Ձեզ:

- Ես գնահատական տալու իրավունք չունեմ, որովհետեւ դա իմ մասնագիտությունը չէ: Սա պրոցես է եւ պրոցեսի ընթացքում լինում են առաջխաղացման պահեր, նահանջի պահեր, լինում են միջադեպեր: Սա բարդ, ժամանակատար, համբերություն եւ կորով պահանջող, ինչպես նաեւ համաժողովրդական պրոցես է, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը, որովհետեւ այդ համաժողովրդական գործընթացը հենված է շատ ցցուն մի դեպքի վրա: Նկատի ունեմ տղաների քայլը:

- Այսօր շատերը մեղադրում էին փողոց դուրս եկած մարդկանց տուն ուղարկողներին: Դուք ինչ կարծիքի եք դրա վերաբերյալ: Կարո՞ղ էր դա իշխանությունների հետ համագործակության հետեւանք լինել, ինչի մասին շատերն էին խոսում:

- Տուն ուղարկելու Պարույր Հայրիկյանի կոչն անակնկալ էր նաեւ ինձ համար: Ես համամիտ չէի դրան եւ ժողովուրդն էլ բողոքեց: Բայց իշխանությունների հետ համագործակցելու մասին եզրակացություններ անել չեմ կարող: Համենայնդեպս, իրավիճակն այնքան սուր է, այնքան եզրագծով ենք քայլում, որ հնարավոր են թյուրըմբռնումներ, հնարավոր են պատահական պոռթկումներ, մենք շատ լայնածավալ ամբոխի հետ գործ ունենք, այնտեղ կարող են լինել ե´ւ տարակարծություններ, կարող են լինել ե´ւ սխալներ: Ամեն մի փոքրիկ բանից եզրակացություն անել, որ սա վերջն էր, որ միշտ էլ տխուր է լինում վերջաբանը, հայկական տարբերակով ձեռքը թափ տալ, ասել` լավ, է~, չի կարելի:

- Իսկ ժողովրդին տուն ուղարկելուց առաջ հարթակում գտնվողների հետ Հայրիկյանը չէ՞ր խորհրդակցել:

- Ես չնայած այնտեղ էի, բայց տեղյակ չեմ` ինչ են խոսել իրար հետ, ես չգիտեմ` արդյո՞ք դա ընդհանուր պայմանավորվածություն էր, թե՞ միայն Պարույր Հայրիկյանի կարծիքը, բայց, ըստ իս, դրանից հետո փորձ արվեց ուղղել այդ սխալ արված քայլը, սակայն ուշ էր այն առումով, որ նորից եմ ասում, լայն զանգվածի հետ զգույշ վարվելակերպ է պետք, որովհետեւ զանգվածն անհատ չէ, զանգվածն ունի իր տրամաբանությունը: Մի բան որ արեցիր, դժվար է հետ բերելը, բայց դա չի նշանակում, թե դրանով վերջացավ:

- Այսօր պարզվեց, որ շտապօգնության բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պատանդ են վերցրել: Դուք դրան ինչպես եք վերաբերվում: Ինչքանո՞վ է դա ճիշտ:

- Ես ինչ կարող եմ ասել, եթե իրենք դա են ճիշտ համարել որպես քայլ, ուրեմն ճիշտ են: Դուք հասկանո՞ւմ եք` լրագրողները բոլորը մոտենում են յուրաքանչյուրին եւ հարցեր են տալիս՝ ինչ գնահատական ունեն, որքանով էր ճիշտ, ես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, բայց բոլորը չէ, որ ինձ նման կարող են ասել, որ դա ինձ չվերաբերող հարց է:

- Բայց եթե դուք այս շարժման համակիր եք, մասնակցում եք հավաքներին, ելույթներ եք ունենում, պիտի՞ նաեւ գնահատեք` ինչն է ճիշտ արվում, ինչը` սխալ:

- Ես արդեն պատասխանեցի ձեզ. եթե այդպես են արել, ուրեմն այդպես են ճիշտ գտել, եւ եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ես էլ եմ ճիշտ գտնում:

- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այսպես օրն երկու-երեք հոգի ինչ-ինչ պայմաններում (մի քիչ ոչ լավ հասկանալի) վիրավորված տեղափոխվեն հիվանդանոց, ու այդպես ամեն ինչ ավարտվի:

- Ոչ թե համարում եմ, այլ ես տեսնում եմ, որ որպես տակտիկա դա է ընտրված իշխանությունների կողմից: Դա, իհարկե, անազնիվ ձեւ է՝ խուլ ձեւանալ, չլսել ընդհանուր բողոքը, կանչերը, պահանջները եւ, ժողովրդական լեզվով ասած, տակնահանց իրենց գործն անել: Դա լավ բան չէ, եւ դա էլ հղի է շատ վտանգավոր բաներով: Ես ասել եմ ու ասում եմ` ամենառաքինի քայլը նախագահի կողմից պիտի լինի (եւ դեռ կարող եմ հուսալ, որ կլինի) հեռանալն է: Նա մնալու ոչ մի տարբերակ չունի: Եւ, եթե շատ սուր չի հնչի, ասեմ. եթե իրեն թվում է` ինքը կհեռանա շրջանները հանձնելուց հետո, ապա դա ավելի սոսկալի ու անդառնալի վերջ կունենա ե´ւ իր համար, ե´ւ ազգի համար, ե´ւ երկրի ու պետականության համար: Այնպես որ ինքը մի անգամ կարող է ասել «ոչ» իրեն պարտադրողներին, ասել` ես չեմ կարող, ինչ ուզում եք ինձ արեք, բայց ես գնում եմ, ես հրաժարական եմ տալիս: Այ թե ինչ պետք է անի նա:

- Սկսված այս գործընթացի հանգուցալուծումն ինչպես եք տեսնում: Քայլերի հաջորդականություն, ծրագիր տեսնո՞ւմ եք:

- Ես չեմ կարող գուշակել: Սա շատ բարդ իրադրություն է, ես կարծում եմ, որ օրն օրին, ըստ իրավիճակի, ավելի հավասարակշիռ, ավելի ընթացքի ջիղը բռնող եւ զգացող դիրքորոշումը ամենաճիշտը կլինի: Եվ ամենակարեւորը` երբ որ ես ասում եմ` հավատալ, չկասկածել, դրանք ռոմանտիկ բառեր չեն: Երբեք ոչ մեկը չի գնում պատերազմ, նախապես իմանալով, որ պարտվելու է: Եթե պարտվելու է, ինչու է գնում պատերազմ:

- Բայց պատերազմ հայտարարողը պիտի ունենա՞ մշակված ծրագիր, քայլերի հաջորդականություն:

- Անպայման: Քայլերը եղել են այն, որ մենք արել ենք, ժողովուրդը պիտի կանգնի, ժողովուրդը պիտի իր խոսքն ասի, պահանջի նախագահի հեռացումը եւ հետագա քայլերը: Ես կարծում եմ, որ կան քայլեր: Գիտեք ինչ, «Սասնա ծռեր» տղաները մարգարեներ չէին եւ չեն: Ավելին, նրանք սկուտեղի վրա Հայաստանը Շվեյցարիա դարձրած երբեք չպիտի մատուցեն ժողովրդին: Հայաստանը Շվեյցարիա կդարձնի ժողովուրդը: Նրանք արել են ընդամենն առաջին քայլը, արթնացնելու քայլը: Եվ ազնիվ քայլ է դա իմ կարծիքով: Նրանք բոլոր-բոլոր հնարավոր միջոցներով փորձել են պայքարել եւ ոչնչի չեն հասել ու դիմել են ծայրահեղ քայլի: Այն մարդիկ, որոնք ազատագրել են այդ հողը, երբ որ պատանի եւ երիտասարդ էին, հիմա տղամարդ են դարձել ու տեսնում են` ոնց է ազատագրած հողը մի ստորագրությամբ հանձնվելու: 

Տպել
6322 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա