Բազմաթիվ չլուծված խնդիրներ. ոչ մի դաս էլ չեն քաղել

28/07/2016 schedule15:54

ՊՊԾ գնդի գրավման շուրջ  տեղի ունեցող իրադարձությունների պատճառների ու տնտեսական հնարավոր հետեւանքների մասին զրուցեցինք տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

- Պարոն Առաքելյան, ՊՊԾ գնդի գրավումը եւ դրան հետեւած իրադարձությունները որեւէ կերպ չանդրադարձան, օրինակ, դրամի փոխարժեքի վրա: Դրամը նույնքան անտարբեր էր Հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, Մարտի մեկի եւ այլն...: Սա բնակա՞ն է, թե՞ այլ բան կարելի էր սպասել:

- Դրամի փոխարժեքի վրա ազդող գործոնները հիմնականում արտաքին են, որոնք իրենց ազդեցությունը թողնում են երկար ժամանակահատվածով: Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները նախ պետք է ազդեն այդ գործոնների վրա, որոնք հնարավոր է իրենց հերթին ազդեն փոխարժեքի վրա:

- Հնարավո՞ր է, որ ֆինանսատնտեսական որոշակի ցուցանիշներում մենք փոփոխություններ տեսնենք կարճաժամկետ առումով:

- Կարճաժամկետ առումով, կարծում եմ, էական որեւէ ազդեցություն տնտեսական ցուցանիշների վրա չի արձանագրվի, հաշվի առնելով մի շարք ցուցանիշների` առանց այդ էլ բացասական միտումները։

- Իսկ երկարաժամկետ առումո՞վ: Օրինակ, ի՞նչ ազդեցություն կթողնի այս օրերին տեղի ունեցողը հետագայում, մասնավորապես օտարերկրյա ներդրումների ծավալների վրա:

- Օտարերկրյա ներդրումների վրա ազդող հիմնական գործոնը վստահության բացակայությունն է, որը տարեցտարի խորանում է: Դա է փաստում նաեւ ներդրումների զգալի կրճատումը: Տնտեսական, քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության հիմքերն ավելի խորքային են, եւ նշված գործողությունն այդ հիմքերի հետեւանքն է, ոչ թե՝ պատճառը: Համատարած անվստահության պարագայում ապստամբությունն ընդամենը հաստատում է այդ փաստը: Հաշվի առնելով տնտեսություն առկա խորացող խնդիրները՝ չեմ կարծում, որ ներդրումների մասով դրական ակնկալիքներ պետք է ունենալ:

- «Սասնա ծռերի» գործողությունների հիմքում կա՞ արդյոք սոցիալ-տնտեսական բաղադրիչ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել է նման գործողությանը:

- Իհարկե: Թեեւ խմբի առաքելությունը միտված է արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծմանը, սակայն ակնհայտ է, որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակն իր ազդեցությունն է թողել ինչպես արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքերի թուլացմանը, այնպես էլ հասարակության մեջ մեծացրել է դժգոհությունն իշխանություններից: Տնտեսական խնդիրներն առաջացնում են ոչ միայն հասարակության դժգոհությունը, այլեւ իրենց հերթին ստեղծում են նորանոր խնդիրներ պետական կառավարման համակարգում, ներքին եւ արտաքին քաղաքական բազմաթիվ հարցերում:

- Ապրիլյան պատերազմից  հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է «վերաիմաստավորել»,  «դասեր քաղել»...: Այս անգամ էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պետք է «դասեր քաղել»: Ի՞նչ եք կարծում, նրանք «վերաիմաստավորեցի՞ն», «դասեր քաղեցի՞ն», թե ոչ: Այս անգամ «դասեր կքաղե՞ն», թե՝ ոչ:

- Ապրիլյան պատերազմի հետեւանքները բավական շուտ մոռացվեցին եւ վերաիմաստավորվեց միայն կենացների բովանդակությունը: 4 ամիս է անցել պատերազմից, կառավարության մի քանի հարյուր որոշումների շարքում այդպես էլ չտեսանք զոհված, վիրավոր զինծառայողների մասին գեթ մեկ որոշում: Հաջորդ պատերազմի, հաջորդ ընդվզման ժամանակ նորից կպարզվի, որ ոչինչ չի արվել, որ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ, իհարկե, կհնչեն խնդիրները լուծելու հերթական բոցաշունչ խոստումները:

- Եթե տեսականորեն համարենք, որ հետեւություն արեցին,  ի՞նչը պետք է փոխեն:

- Օրենքի գերակայությունը եւ վստահության իրական համակարգի ձեւավորումը: Եթե նախկինում մարդիկ արտագաղթում էին պատերազմից, սոցիալական խնդիրներից, հիմա արտագաղթում են ապագայի հանդեպ բացասական սպասումներից: Միայն իրական փոփոխությունների դեպքում է հնարավոր վերականգնել վստահությունը: Օրենքի գերակայությունը կստեղծի ապագայի հանդեպ վստահության մթնոլորտ, երբ գյուղացուց մինչեւ միջազգային հեղինակավոր ներդրող իրենց ապագան կկապեն Հայաստանի հետ՝ ունենալով քաղաքական եւ տնտեսական վստահություն:

- Որքանո՞վ եք հավանական համարում, որ գոնե այս անգամ իշխանությունը կսկսի իրական փոփոխություններ երկրում թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական դաշտում: Ու ընդհանրապես, հնարավո՞ր է երկրում որեւէ բարեփոխում՝ գործող իշխանության ունեցած աշխարհայացքի պայմաններում:

- Ցանկության դեպքում հնարավոր է։ Իշխանությունն ինքն է ստեղծել այս իրավիճակը եւ բոլորից լավ գիտի լուծման ուղիները։ Սակայն, հաշվի առնելով, որ անձնական շահերը գերակայում են պետական եւ հանրային շահերին՝ իրական փոփոխությունները շարունակում են մնալ բարեմաղթանքների մակարդակի։

- Ի՞նչ եք կարծում, այս դեպքից հետո իշխանությունն արդյո՞ք չի սկսի էլ ավելի մեծ ծախսեր կատարել ուժային կառույցների վրա, էլ ավելի ուռճացնելով դրանք:

- Ուժային ոլորտի ծախսերն իրոք աննախադեպ են, հետագա աճը, պարզապես, անտրամաբանական է։ Հաշվի առնելով բյուջետային խնդիրները՝ կարծում եմ կկենտրոնանան ժողովրդի դեմ այս գործողություններն առկա ռեսուրսների շրջանակներում իրականացնելու վրա, ինչպես իրենք են ասում՝ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու հաշվին:

Տպել
3798 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան