Ո՞րն է պատճառը, որ Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերը պակասել են 1 միլիարդով

01/08/2016 schedule16:10

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ անցյալ շաբաթ հրապարակած 1000 ամենախոշոր հարկատուների եւ նրանց կողմից վճարված հարկերի ծավալների մասին տեղեկանքը մի քանի տխուր եզրակացությունների տեղիք է տալիս:

Այս տարվա առաջին կիսամյակում, որին վերաբերվում են հրապարակված տեղեկանքի տվյալները, առաջին 1000 հարկատուները միասին վճարել են 346.7 միլիարդ դրամի հարկ: Դա պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 70 տոկոսն է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն այս առաջին 1000 հարկատուները վճարել էին 325 միլիարդ դրամի հարկ, որն էլ ամբողջի 66.8 տոկոսն էր կազմում: Ինչի մասին սա կարող է վկայել:

Առաջին հայացքից սա լավ միտում է` խոշոր հարկատուներն ավելի շատ են մասնակցում բյուջեի համալրմանը, քան ավելի փոքրերը: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականությունը, մեղմ ասած, այլ է: Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հարկային օրենսդրության մեջ էական ոչինչ չի փոխվել, փոքր ու միջին բիզնեսին նոր արտոնություններ չեն տվել: Ու նաեւ, անցած մեկ տարվա ընթացքում այսպես կոչված «հարկային վարչարարությունը» փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ չի մեղմացել, եթե չասենք՝ ավելի է խստացել: Եվ այս երկու հանգամանքների համադրությամբ ստացվում է հետեւյալ պատկերը  համեմատաբար փոքր բիզնեսն ավելի քիչ է հարկ վճարել, քան ավելի խոշորները: Եվ սա կարող է վկայել այն մասին, որ երկրի տնտեսական ռեսուրսներն էլ ավելի են կենտրոնացել խոշոր բիզնեսի ձեռքում: Համեմատաբար փոքր բիզնեսը կորցնում է իր դիրքերը, դրանք կամաց-կամաց զիջելով ավելի խոշորներին:

Թե անցած մեկ տարվա ընթացքում քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել, այդպես էլ մնում է անհայտ: Այս հարցին սովորաբար մեր պաշտոնյաները պատասխանում են, թե ձեռնարկությունները ե՛ւ փակվում են, ե՛ւ բացվում, ու ընդհանուր թիվը մեծ փոփոխություններ չի կրում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ձեռնարկությունների թիվը իրոք մեծ փոփոխություն չի կրում, սակայն անհայտ է, թե նրանցից քանիսն են իրականում գործում եւ քանիսն են, որ պարզապես միայն կնիք ունեն, բայց որեւէ գործունեությամբ չեն զբաղվում:

Իսկ այն, որ տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը կամ հովանավորյալ բիզնեսները վատ երեւույթներ են, նույնպես պարզ երեւում է հրապարակված ցանկից: Մասնավորապես դիտարկենք ամենա-ամենա «բիզնեսմենին» պատկանող ընկերությունների հարկային վճարումները: Խոսքը ինչպես կռահեցիք, Սամվել Ալեքսանյանին իբր չպատկանող ընկերությունների մասին է: Դրանցից ամենախոշորներն են «Ալեքս Գրիգը», «Նատալի ֆարմը» եւ «Ա եւ Գ» ընկերությունները: Այս երեքը միասին անցած տարվա առաջին կիսամյակում վճարել էին 11.1 միլիարդ դրամի հարկ: Այս տարի արդեն՝ 10 միլիարդ: Ո՞րն է պատճառը, որ այս օլիգարխ-«բարեգործի» վճարած հարկերը նվազել են 1 միլիարդ դրամով կամ մոտ 10 տոկոսով: Ի՞նչ է`շաքարավազի երկրորդ ներկրո՞ղ է մտել հայաստանյան շուկա ու մրցակցության մեջ Ալեքսանյանը տանո՞ւլ է տալիս կամ շուկայի մի մասը կորցրե՞լ է: Ո՛չ, չի եղել նման բան: Ոչ ոք չի կարող մտնել շաքարավազի շուկա, որովհետեւ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի պես փոքր երկրում միայն մի հոգի պետք է շաքարավազով զբաղվի: Եվ այդ մեկ հոգին էլ, ինչպես հասկանում եք, Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, իհարկե: Նրա «Երեւան սիթիները» մանրածախ առեւտրի դաշտում դիրքե՞ր է կորցրել, գնորդները նրա սուպերմարկետները թողած՝ փոքր խանութների՞ց են սկսել առեւտուր անել: Ոչ՝ այս մեկն էլ տեղի չի ունեցել: Ու ընդհանրապես` նրա բազմաթիվ, բազմապիսի ու բազմաժանր բիզնեսներից որեւէ մեկը տուժե՞լ է ասենք՝ մրցակցության կամ նրա ընկերությունների նկատմամբ հարկային ճնշումների պատճառով...: Իհարկե՝ ոչ: Հակառակը, նա շարունակում է ընդլայնվել, գրավելով նորանոր ոլորտներ ու «մակերեսներ»: Ու այս ֆոնին նրա վճարած հարկերի նվազման միտումներն ուղղակի ցույց են տալիս կամ ստվերի խորացման, կամ էլ սխալ կառավարման մասին: Երկու դեպքում էլ գործ ունենք մոնոպոլիաների բացասական ազդեցության հետ:     

Մեկ այլ օրինակ, այս անգամ ակնհայտ հովանավորյալ բիզնեսների «կյանքից»: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող հայտնի ընկերությունների հարկերը նույնպես նվազել են: Մասնավորապես, «Մեգաֆուդ», «Մեգասպորտ», «Մեգամոթորս», «Մեգակոնցեռն» եւ «Ապեյրոն» ընկերություններ, անցած տարվա առաջին կիսամյակում բոլորով միասին վճարել էին 1 միլիարդ 130 միլիոն դրամի հարկ: Այս տարվա նույն ժամանակահատվածում նրանք բավարարվել են 986 միլիոն դրամ հարկ վճարելով: Այս դեպքում էլ ունենք հարկերի մոտ 12 տոկոս նվազում: Ինչո՞ւ են նվազում այս «մեգա» բիզնեսների վճարած հարկերը, այն էլ՝ 12 տոկոսով, այնքան էլ հասկանալի չէ: Հարկայինի, մաքսայինի կամ պետական որեւէ այլ մարմնի, այլ գործարարի հետ երբեւէ որեւէ խնդիր չունեցած այս ընկերությունների մոտ հարկերի ծավալները պետք է որ չնվազեին, որովհետեւ երկրում պաշտոնապես արձանագրվում է տնտեսական աճ: Բայց «մեգաների» հետ տեղի ունեցածը ոչինչ է «Յուքոմի» հետ տեղի ունեցածի համեմատությամբ: Սա խոսակցության առանձին թեմա է, եւ դրան մենք կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
5193 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)