«Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,-ասում է Սարի թաղում պայթյունից վիրավորված 17- ամյա տղան

02/08/2016 schedule10:16

Սայադ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է օգոստոսի 8-ին: Այդ առիթով նա մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից եկել էր Երեւան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով:

Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ` հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով նա կորցրեց մեկ աչքը: Սակայն, կատարվածը չի ընկճել Սայադին: Նա նաեւ պատրաստվում է տարեդարձը տոնել, ինչպես որ ծրագրել էր: Միայն թե հյուրերի շարքում արդեն կլինեն բոլորովին նոր մարդիկ, որոնց մինչ այդ նույնիսկ չի ճանաչել: Սայադ Հարությունյանը գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը ծննդյան տոնին նույնպես հրավիրված է: «Գնալո՞ւ եք, ժամանակ կունենա՞ք»,- մեր այս հարցին պատասխանելով, նա ժպտաց` խոստացել եմ:

Ինչ վերաբերում է տղայի վիճակին`բժիշկը նշեց. «Վիճակը գնահատվում է բավարար, վտանգավոր ոչինչ չկա: Աչքը վիրահատվել է, հիմա հետվիրահատական ընթացք է, որը շատ հարթ է ընթանում: Առաջիկա օրերին դուրս կգրվի: Իսկ պրոթեզավորման խնդիր կարող է առաջանալ հետագայում: Նախ պետք է վերքը լավանա, հետո ակնաբույժները կքննարկեն պրոթեզավորման հարցը: Դա կարող է լինել մեկ-մեկուկես ամիս հետո»:

Ինքը` Սայադ Հարությունյանը, չի ցանկանում վերհիշել դեպքի մանրամասները: Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր, դուրս էր եկել զբոսնելու, որոշել էր այցելել Սարի թաղում ապրող հորեղբոր տղային: Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ: «Միանում եմ ցույցին շատ միամիտ: Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ: Որ հասանք տեղ, հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհն արդեն խառնել էի: Ասում էի`մեկ է, իրենց հետ էլի հետ կդառնամ: Հետո, որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի... Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է, գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը: Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,- ասում է հիվանդանոցում գտնվող պատանին: Նրա փոխանցմամբ, կատարվածի վերաբերյալ դատական հայց չեն ներկայացնելու: «Ես անձամբ բողոք չունեմ, պետք էլ չէ: Պատահար է, պատահեց: Էլի մեղավորներ կարող ենք գտնել, ես էլ իմ մեղքն ունեմ, բոլորն էլ իրենց մեղքն ունեն»,- հայտարարեց նա: 12-րդ դասարան փոխադրված Սայադը շուտով տուն կվերադառնա, կտոնի ծննդյան օրն ու կսկսի պարապել՝ հաջորդ տարի բուհ ընդունվելու համար: «Մինչեւ այս մտածել էի`գամ, հագուստ գնեմ, գնամ գյուղ, ծնունդս նշելուց երկու օր հետո սկսեմ պարապել անգլերեն եւ մաթեմատիկա, որ հենց դպրոցն ավարտեմ, ընդունելության համար դիմեմ կիրառական մաթեմատիկայի գծով ԵՊՀ կամ պոլիտեխնիկ: Դե, հըլը նպատակներս չեմ փոխել, ինչ-որ խոչընդոտ չկա, լրիվ նորմալ է, նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,- լավատեսությունը չի կորցրել պատանին:

Անարդարության զոհ

Սայադի հետ պատահածը այդ օրը տեղի ունեցած միակ սահմռկեցուցիչ դեպքը չէր: Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ նաեւ ցուցարարների բազմություն կար, ինքնահրկիզման փորձ է կատարել մի տղամարդ, որը երեկվա դրությամբ գտնվում էր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում: 

«58 տարեկան տղամարդն ընդունվել է մեզ մոտ ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Նախնական ախտորոշումն է 50 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, 20 տոկոս` շնչուղիների: Այսինքն` ընդհանուր` 70 տոկոս: Դա ամբողջ աշխարհում` միջազգային կլասիֆիկացիայով կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածք է: Մեզ հաջողվել է, մոտավորապես ինը-տասը ժամվա ընթացքում նրան շոկից դուրս բերել, այսինքն` երեկ առավոտյան արդեն կլինիկորեն շոկից ելք կար` լաբորատոր չհաստատված: Ուրիշ խնդիրներ կան, դրա համար լաբորատոր հաստատումն ավելի ուշ կլինի. հիվանդը տառապում է թմրամոլությամբ, ալկոհոլիզմով, եւ այդ պատճառով ծանրանում է հիմնական հիվանդության ընթացքը»,- մեր զրույցում փոխանցեց նշված կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը: Տուժածի վիճակն, ըստ նրա, նախորդ օրը եղել է համեմատաբար կայուն, բայց առաջիկայում սպասվում է վատթարացում:

«Դա սպասում ենք՝ կախված առաջին հերթին տոքսեմիայի ֆազայի հետ` ներայրվածքային հիվանդության, երբ որ այրված հյուսվածքները սկսում են քայքայվել եւ ներծծվել արյան մեջ: Դրանք թունավորում են առաջացնում: Իսկ մակերեսը քանի որ մեծ է, ծանր թունավորում կլինի: Որպես երկրորդ բարդություն, սպասում ենք, այսպես կոչված, ռեսպերատոր դիստրես համախտանիշը, այսինքն` շնչուղիների այրվածքների հետ կապված, ընդհուպ մինչեւ գլխավոր բրոնխների: Բացի այդ, հնարավոր են բարդություններ` կապված նրա խրոնիկական ալկոհոլիզմի հետ, որը կարող է առաջացնել սպիտակ տենդ: Մի խոսքով, բարդությունները շատ են. թե՛ հիվանդությունն է ծանր, թե՛ նախկինում ունեցած խնդիրները ծանրացնում են վիճակը»,-շարունակեց բժիշկը:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ք. Գ.-ի հետ զրուցել մեզ թույլ չտրվեց: Նրան խնամող քույրը, որին, ի դեպ, բժիշկների խորհուրդը որոշել է թույլատրել մոտը մնալ` ելնելով տուժածի սթրեսային վիճակից, փոխանցեց, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել եւ նրա բողոքի այս ակցիան էլ դատավորների անարդարության պատճառով է: Ա. Գ.-ն պատմեց, որ իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունն ապամոնտաժվել է, եւ դրա փոխարեն նոր բնակարան պետք է ստանային: Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին: 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են: Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ: Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն:

Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը մեր զրույցում վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդուն շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքն ու միայն նկարահանելով դա:  

Տպել
11324 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին