Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Սա սառը պատերազմ է

02/08/2016 schedule15:02

Ընդամենը 4 օր է մնում Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական 31-րդ խաղերի մեկնարկից, բայց կրքերն այս խաղերում Ռուսաստանի մասնակցության շուրջ չեն մարում: Հիշեցնեմ, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում պետական մակարդակով տարիներ շարունակ իրականացվել է սպորտային, Օլիմպիական արժեքներին հակասող դոպինգային ծրագիր եւ սրա հետեւանքով  աշխարհի շատ երկրներ դեմ էին Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցությանը, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չգնաց ծայրահեղ քայլի՝ չորակազրկեց Ռուսաստանին: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ Օլիմպիական խաղերին ռուսաստանցի մարզիկների մասնակցության հարցը որոշելու են մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները: Օլիմպիական խաղերի մեկնարկից 5 օր առաջ տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների որոշմամբ ռուսաստանցի 260 մարզիկի թույլատրվել է մասնակցել Օլիմպիական խաղերին, իսկ 127-ը որակազրկվել են:

Ռիո չեն մեկնելու ռուսաստանցի, գրեթե, բոլոր տիտղոսակիր մարզիկները, որոնց թվում են նախկինում օլիմպիական խաղերի 15 չեմպիոն, 34 մրցանակակիր, աշխարհի 13 չեմպիոն, 17 մրցանակակիր, ովքեր զրկվել են նաեւ իրենց նախկին տիտղոսներից: Բայց անգամ նման իրավիճակը չի գնահատվում որպես բավարար եւ նախօրեին աշխարհի առաջատար 13 հակադոպինգային ծառայություն հատուկ հայտարարություն են տարածել՝ ՄՕԿ-ից պահանջելով որակազրկել Ռուսաստանին ընդհանրապես, թույլ չտալ Օլիմպիական ավանում ռուսական դրոշի ծածանումը: «Մենք աշխատում ենք սպորտում ընդունված արժեքների տարածման համար: Սպորտը պետք է լինի ազնիվ մարդկանց պայքար, իսկ այլ ճանապարհներով հաղթանակի համար պայքարողների առջեւ այն պետք է փակ լինի: ՄՕԿ-ն այս պայքարում պետք է լինի առաջնորդող, իսկ պատասխանատվությունը ֆեդերացիաների վրա գցելով՝ ՄՕԿ-ը ցույց է տալիս իր քաղաքական եւ կոմերցիոն կախվածությունը Ռուսաստանից»,- մասնավորապես, նշված է այդ հայտարարությունում:

Սպորտի հետ առնչություն ունեցող գրեթե բոլոր կազմակերպությունները ՄՕԿ-ի որոշումը համարում են սխալ եւ պահանջում են կրկին անդրադառնալ Ռուսաստանի հարցին, թեեւ Օլիմպիական խաղերի մեկնարկից մնացել է ընդամենը 4 օր, տարբեր մարզաձեւերի համար կայացել են արդեն բազմաթիվ վիճակահանություններ: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, որը համարվում է Ռուսաստանին շահերի գլխավոր պաշտպանը, կիրակի օրը ստիպված է եղել նոր որոշում կայացնել, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում էլ պատասխանել լրագրողների սուր հարցերին, որոնք վերաբերվել են, բացառապես, ռուսական դոպինգ սկանդալին: Նախ՝ Բախը հայտարարել է, որ օլիմպիական խաղերին մասնակցելու համար ռուսաստանցի մարզիկները պետք է 3 տարբեր «ֆիլտրերով» անցնեն. 1-ինը՝ մարզական ֆեդերացիաների որոշումն է, 2-րդը՝ երբեւէ հակադոպինգային կանոնադրությունը խախտած մարզիկները չեն մասնակցի խաղերին, եւ 3-րդը՝ ՄՕԿ-ի հատուկ հանձնախմբի որոշումն է: Հատկապես, Բախի հնչեցրած «ֆիլտրերի» 3-րդ կետը անակնկալ էր, քանի որ այն 1-ին անգամ է հնչեցվում:

Ինչեւէ. արդեն հայտնի է ՄՕԿ-ի հատուկ հանձնախմբի կազմը, որը մինչեւ օգոստոսի 5-ը կայացնելու են վերջնական որոշում Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ: Հանձնախմբի կազմում են 3 անձ. նախագահ՝ ՄՕԿ-ի բժշկական հանձնաժողովի ղեկավար Ուգուր Էրդեներ (Թուրքիա), անդամներ՝ ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Կլաուդիա Բոկել (Գերմանիա) եւ Խուան Անտոնիո Սամարանչ-կրտսեր (Իսպանիա)՝ ՄՕԿ-ի նախկին նախագահի որդին: Թոմաս Բախը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ օգոստոսի 21-ին ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի այն մարզիկների մասին, որոնք խթանիչներ են ընդունել 2008 եւ 2012 թվականներին կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ:

Հիշեցնենք, որ այդ մարզիկների թվում են նաեւ հայաստանցի ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Հարց ու պատասխանի ժամանակ Բախը մեծ հաշվով խուսափել է լրագրողների հարցերին ուղիղ պատասխանել, բայց մի քանի ուշագրավ պատասխաններ ամեն դեպքում հնչել է: «Ընդունո՞ւմ եք, որ Ռուսաստանին թույլատրելով մասնակցել Օլիմպիական խաղերին, ՄՕԿ-ը խայտառակ, ամոթալի որոշում է ընդունել» հարցին Բախը պատասխանել է. «Ոչ, պատասխանատվությունը մերը չէ: Թող մարզական ֆեդերացիաները պատասխան տան»: Ասուլիսն ավարտվել է հետեւյալ հարց-պատասխանով՝ «Համաձա՞յն եք, որ այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում՝ սառը պատերազմի նոր դրսեւորում է, որը ներխուժել է մարզաշխարհ»: «Հիմա վերլուծությունների ժամանակ չէ: Վերլուծությունները պետք է կատարվեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո»: Ինչ-որ շատ ծանոթ միտք է, որը վերջին օրերին թեւածում էր Հայաստանում:

Տպել
3560 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին