Թոքի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը ծխողներ են. 55 տարեկանից հետո պետք է հաճախ հետազոտվել

03/08/2016 schedule20:00

Օգոստոսի 1-3-ը թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրերն են: Բոլոր տեսակի ուռուցքների մեջ այդ չարիքը համարվում է թիվ մեկ մարդասպանը, որովհետեւ ուռուցքներից մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հենց թոքի քաղցկեղին:

Իր հերթին թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը ծխախոտն է: «Ամբողջ աշխարհում մեկ տարվա ընթացքում գրանցվում է թոքի քաղցկեղի մոտավորապես 1.8 միլիոն նոր դեպք: Մեր երկրում տարեցտարի արձանագրվում է աճ: 2015 թվականին մոտ 1400 նոր դեպք է գրանցվել, եւ, ցավոք, այդ մարդկանց 80-90 տոկոսը ունենալու են շատ կարճ կյանք: Ամբողջ ուժերով պետք է պայքարել այդ հիվանդության դեմ՝ դրա վաղաժամ հայտնաբերման համար եւ, ամենակարեւորը, պետք է պայքարել ծխելու դեմ, քանի որ ապացուցված է, որ թոքի քաղցկեղի հիվանդների գրեթե 90 տոկոսը մոլի ծխողներ են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-ուռուցքաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմաթերապիայի բաժանմունքի վարիչ Լեւոն Բադալյանը:

Նա խորհուրդ տվեց, որ հատկապես ծխող մարդիկ 55 տարեկանից հետո, եթե անգամ չունեն որեւէ գանգատ ու համոզված են, որ լիարժեք առողջ են, պարբերաբար անցնեն կանխարգելիչ հետազոտություն: Խոսքը երեք տարի պարբերականության մասին է: Երիտասարդ բժիշկն ուշադրություն հրավիրեց, որ մարդկանց մեծամասնությունը ծխելու իրենց սովորությունը արդարացնում են նրանով, որ սթրեսը կյանքում շատ է, սոցիալական պայմանները լավ չեն, մինչդեռ այդ դեպքում ստացվում է, որ ընդհակառակը, ծխելով նրանք էլ ավելի են վատացնում իրավիճակը, այսինքն` եթե դու ոչինչ չունես, բայց ունես առողջություն, գոնե վերջին ունեցածդ պետք է պահպանել, որովհետեւ առողջ մարդը բնականաբար ավելի աշխատունակ է եւ կարող է ավելի պիտանի լինել ընտանիքին ու հասարակությանը: Ուստի, նրա համոզմամբ, պետք է հիմնովին փոխել վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ:

«Կուզենայի, որ առաջնային օղակի բժիշկները շատ ուշադիր լինեն տվյալ խնդրին, որովհետեւ այսօրվա դրությամբ քիչ չեն այն դեպքերը, որոնք ավելի բարդացած, ավելի ծանր փուլում են հասնում արդեն մասնագիտացված կենտրոններ: Պատճառը լինում է այն, որ առաջնային օղակի մասնագետները իրենց զգոնությունն են կորցրել: Երբ հետազոտության ընթացքում տեսնում են փոփոխություններ, բայց սխալ են գնահատում, կորցնում ենք ժամանակ, եւ բուժման բարձր որակ ու արդյունավետություն ապահովելու փոխարեն մնում է ընդամենը կյանքը երկարացնելու փոքրիկ հնարավորություն: Ուստի հորդորում եմ, որ հատկապես ծխողները լինեն մաքսիմալ զգոն: Իսկ եթե նամանավանդ ունեն ձգձգվող թոքաբորբ, արյունախխում կամ ինչ-որ այլ` ոչ սպեցիֆիկ գանգատներ (դրանք կարող են ընդամենը թուլությունը եւ նիհարելը լինել), ապա դիմեն ավելի խորը հետազոտության»,- ասաց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդեւանյանը:

Ինչ վերաբերում է քաղցկեղի առաջացման պատճառներին առհասարակ, դրանք բազմաթիվ են: Լեւոն Բադալյանը մատնանշեց աղտոտված օդը, սնունդը, բազմապիսի այն ճառագայթները, որոնք հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետի շնորհիվ շարունակ խաչվում են մեր մարմնում:  «Բջջային հեռախոսը, որն անընդհատ մեր ականջին է, նույնպես վտանգավոր է: Կա վարկած, որ արդեն շուտով մարդկությունը սկսելու է տառապել գլխուղեղի հետ կապված նորատեսակ ուռուցքներով, որովհետեւ անընդհատ այդ ճառագայթը մեր գլխում ենք պահում»,- արձանագրեց բանախոսը: Նաեւ նկատեց, որ քաղցկեղով հիվանդանալու վտանգին ենթակա են տուֆից կառուցված շենքերում ապրողները. «Ապացուցված է, որ կա այդպիսի ռադիոակտիվ գազ, որը մենք ներշնչում ենք մեր սովորական բնակարաններում, կոչվում է ռոդոն: Այդ գազը լինում է երկրի ընդերքում, բայց երբ ընդերքից հանում են շինանյութը, քարերը, կառուցվում են շենքեր, տարիներ շարունակ այդ շենքի պատերից այդ գազը արտադրվում է: Կան վայրեր, որտեղ հիվանդների թոքի քաղցկեղի 10 տոկոսը պայմանավորված է հենց այդ գործոնով: Դրա համար պետք է պարզապես ամեն օր օդափոխել բնակարանները, որ կուտակված գազը դուրս գա»:

Բայց որքան էլ վիճակագրական պատկերը հուսադրող չէ, եւ թոքի քաղցկեղի ցուցանիշներն անշեղորեն աճ են գրանցում` վերջին 5 տարիների ընթացքում կազմելով մոտավորապես 11.5 տոկոս, լավատեսական են բժիշկ-նյարդաբան, երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության հակածխախոտային պայքարի հայաստանյան համակարգող Անուշ Գասպարյանի կանխատեսումները: Ըստ այդմ, միառժամանակ հետո այդ հիվանդությունը կարող է նահանջել: «Թոքի քաղցկեղի տարածման միտումն աճել է, բայց դա գրանցվում է այն տարիքային պոպուլյացիայում, ովքեր բավականին վաղ ժամանակ առաջ են սկսել ծխել, ինչ վերաբերում է երիտասարդներին, հիմա մեր ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողների պոպուլյացիայի շրջանում, նախորդ տարիների համեմատ, բավականին նվազել է ծխողների քանակը: Հիմա մոտավորապես 30-40 տոկոս քիչ են ծխում երիտասարդները, քան 5-10 տարի առաջ: Եթե այսպես շարունակվի, պետք է որ թոքի քաղցկեղի առաջացման հավանականությունը մոտավորապես 20 տարի հետո ավելի քիչ լինի»,- ասաց Անուշ Գասպարյանը: 

Լուսանկարում՝ ձախից Հովհաննես Վարդեւանյանը, Անուշ Գասպարյանը եւ Լեւոն Բադալյանը:

Տպել
2475 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին