Ոչ մի բարեփոխում պետք չէ. կեցցեն մոնոպոլիաներն ու կոռուպցիան

03/08/2016 schedule23:00

ՀՀ վարչապետի մոտ երեկ տոնական տրամադրություններ էին, եւ այդ առիթով խորհրդակցություն էր հրավիրվել: Հայաստանի տնտեսությունը, հասկանում եք, որակական զարգացումներ է ապրել:

«Ներքին սպառմամբ պայմանավորված՝ տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի». այսպես է վերնագրված կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը երեկվա նիստի մասին: Սա այդ խորհրդակցության ժամանակ վարչապետի խոսքից մի մեջբերում է: Ուզում է ասել, որ առաջ մեր բնակչությունը հարստանում էր, շատ ապրանքներ ու ծառայություններ էր գնում, դրա հաշվին տնտեսությունը աճում էր: Իսկ հիմա բնակչությունը ավելի քիչ է սպառում, բայց ավելի շատ ենք արտադրում ու արտահանում: Սա իրոք ուրախանալու բան է: Բայց միայն մի դեպքում` եթե դա իրոք այդպես է: Իսկ արդյոք այդպե՞ս է իրականում:

Հիմա նայենք, թե ինչպես է:  «... հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության եւ առաջ եկող խոչընդոտներին ժամանակին եւ արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»,- ասել է վարչապետը: Մի կողմ թողնենք այն, որ եթե կառավարությանը առաջարկես թվարկել այդ «հակացիկլային քաղաքականության» քայլերը, չի կարողանա: Բայց խնդիրը դա չէ: Հերթական անգամ կառավարությունը տոնակատարություններ է կազմակերպում իր իսկ նկարած թվերի վրա ուրախանալու համար:

Այսպես. եթե հավատանք մեր պաշտոնական վիճակագրությանը, ապա անցած 5 տարիների ընթացքում մեր տնտեսությունը անընդհատ աճել է: Աճել է անկասելիորեն: 2010 թվականին արձանագրվել է 2.8 տոկոս ՀՆԱ-ի աճ, 2011-ին` 4.7 տոկոս, 2012-ին` 7.2, 2013-ին` 3.3, 2014-ին` 3.6, եւ 2015-ին՝ 3 տոկոս: Միայն  եթե տոկոսները գումարենք, այս ընթացքում ՀՆԱ-ն աճել է ավելի քան 24 տոկոսով: Իսկ եթե համեմատենք 2010 եւ 2015 թվականների ՀՆԱ-ները, ապա կստանանք սահմռկեցուցիչ աճ: Ըստ ԱՎԾ-ի տվյալների, 2010-ին մեր ՀՆԱ-ն եղել է 3 տրիլիոն 480 միլիարդ դրամ, իսկ 2015-ին` 5 տրիլիոն 32 միլիարդ դրամ: Այսինքն 2015-ին մեր ՀՆԱ-ն 2010-ի համեմատ աճել է մոտ 45 տոկոսով: Կատաղած, սարսափելի, ահավոր աճ: Բայց դա՝ միայն դրամով հաշված: Դոլարով հաշված պատկերը ընդհանրապես այլ է: 2010 թվականին մեր ՀՆԱ-ն դոլարով արտահայտած կազմել է 10.2 միլիարդ դոլար, իսկ 2015-ին` 11.7 միլիարդ: Աճը` 14.7 տոկոս: Էն 45 տոկոսանոց աճի ակնարկն անգամ չկա: Ավելի ուշագրավ փաստ: 2015-ին մեր ՀՆԱ-ն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 3 տոկոսով: Բայց երբ նույն ցուցանիշները դիտարկենք դոլարով, ապա մոտ 10 տոկոսի անկում է եղել իրականում:       

Ու ընդհանրապես, ետճգնաժամյան տարիներին անընդհատ աճեր արձանագրելուց հետո, մեր ՀՆԱ-ն դեռ չի հասել նախաճգնաժամային համարվող 2008 թվականի ՀՆԱ-ին: 

Հիմա արտահանման մասին: « 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ, այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- երեկվա «տոնական» խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետը: Թե ինչ ցուցանիշների վրա է հենվում կառավարության ղեկավարը, այնքան էլ պարզ չէ: Եթե պաշտոնական ցուցանիշների վրա, ապա այստեղ կատարյալ քաոս է: Օրինակ, ԱՎԾ-ի հրապարակած այս տարվա ցուցանիշներով 2015 թվականի առաջին կիսամյակում վարչապետի մատնանշած մանածագործական իրերի արտահանման ծավալը եղել է 21.6 միլիոն դոլար: Իսկ անցած տարի այս ժամանակ հրապարակված նույնքան պաշտոնական տվյալներով 2015-ի առաջին կիսամյակում մանածագործական արտադրանքի արտահանման ծավալը կազմել էր 31 միլիոն դոլար: Ու հիմա ԱՎԾ-ն արձանագրել է, որ 2016-ի առաջին կիսամյակում արտահանվել է 42 միլիոն դոլար, ու աճը կրկնակի է: ԱՎԾ-ի հրապարակած ոչ մի տվյալ չի համապատասխանում անցած տարվա նույն տվյալին: Ահա այսպիսի 30-40 տոկոսանոց, մեղմ ասած՝ շեղումներով ցուցանիշների վրա հենվելով, կառավարությունը իր ղեկավարի հետ խոր վերլուծություններ է անում տնտեսության որակական փոփոխությունների վերաբերյալ:

Ու եթե խնդիրը միայն գլուխ գովելը լիներ, կարելի էր այս ամենին հումորով վերաբերվել: Իրականում սա շատ խորը ու վտանգավոր միտումներ ունի: Ակնհայտորեն կառավարությունը ակնարկում է, որ բարեփոխումներ պետք չեն,  կոռուպցիան չի խանգարում, մոնոպոլիաները միայն նպաստում են մեր երկրի տնտեսությանը եւ այլն: Վերջ` մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքարելու իմաստ չկա, զարգանում ենք առանց դրա էլ: Ընդ որում, զարգանում ենք որակապես: Ահա թե ինչու էր կազմակերպվել այս «տոնակատարությունը»:

Տպել
3818 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել