Սա բարձրացում չէ, փոխհատուցում է. տնավարի ծախսվող փողեր

04/08/2016 schedule16:28

ՀՀ կառավարությունն անցյալ շաբաթ տարօրինակ որոշում կայացրեց էներգետիկ համակարգի վերաբերյալ: Այս մասին մի քանի հարցեր ուղղեցինք տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանին:

- Պարոն Մանուկյան, կառավարությունը որոշում ընդունեց «Գազպրոմ Արմենիայի» մոտ կուտակված լրացուցիչ գումարի տնօրինման վերաբերյալ: Ինչպե՞ս է առաջացել այդ գումարը եւ ինչպե՞ս է տնօրինվելու այն:

- Ըստ էության, այդ լրացուցիչ գումարի առաջացումը գազի սակագնի փոփոխության հետեւանք է: Եթե հիշում եք, 2016թ. ապրիլի 1-ից հետո ՌԴ-ից 1000 խորանարդ մետր բնական գազի ձեռքբերման գինը 165 ԱՄՆ դոլարից դարձավ 150 ԱՄՆ դոլար: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կայքում առկա վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ երկրորդ եռամսյակում Ռուսաստանից ձեռք է բերվել 250 մլն խմ գազ:

Ի հաշիվ  գազի գնի 15 ԱՄՆ դոլար նվազման, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտ եռամսյակային կտրվածքով ձեւավորվել է ավելի քան 3.7 մլն ԱՄՆ դոլարի դրական տարբերություն: Այնուհանդերձ, ուշագրավ է այս գումարի տնօրինումը, որի առումով մի շարք հարցեր են առաջ գալիս:  Նախ, պետք է նշել, որ փողն ունի ժամանակային արժեք, այսինքն մեկ դոլարն ապրիլ ամսին նույնը չէ, ինչ հուլիս ամսին: Ըստ այդմ, ընթացիկ ամսում պետբյուջեի հետ հարաբերություններն իրականացվում են մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:

Կառավարության որոշումը հակասում է այս մոտեցումներին, քանի որ փաստացիորեն կարելի է արձանագրել, որ տեղի է ունեցել եռամսյակային փոխհատուցում 3.7 մլն դոլարի չափով, այլ ոչ թե ամսական փոխանցումներ, ինչը գործում է այլ տնտեսվարող սուբյեկտների հետ հարաբերություններում: Հաջորդը՝ խնդրահարույց է նաեւ որոշման հաջորդ կետը, որով փաստացիորեն այս գումարը ավելացվում է Երեւան ՋԷԿ ՓԲԸ կանոնադրական կապիտալին: Ուշագրավ է, որ 2015թ. վերջերին ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ռազմավարական փաստաթղթում, Երեւանի ՋԷԿ-ում նախատեսվում էր աշխատանքներ կատարել 2018-2019թթ: Ուստի, այս գումարի փոխանցումը ռազմավարական որոշման արդյունք չէ: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված 3.74 մլն դոլարը պետբյուջե մուտքագրելու եւ սոցիալական գործառույթների վրա ծախսելու փոխարեն Երեւանի ՋԷԿ-ին փոխանցելը: Դեռ չենք խոսում կառավարության կողմից նույնպես առանց ռազմավարական նպատակների առկայության 30 մլն դոլար վարկի ներգրավման մասով պարզաբանումների բացակայության մասին:

- Անցած տարվա ապրիլի 1-ից գազի գինը 189 դոլարից նվազեց 165-ի: Բայց քանի որ խոշոր սպառողներին դոլարի համարժեքով վաճառվող գազի սակագինը չնվազեց, «Գազպրոմ Արմենիայի» մոտ նույնպես առաջացավ լրացուցիչ հասույթ, որը, սակայն, թողնվեց «ԳԱ»-ին: Որքանո՞վ էր սա տրամաբանական:

- Այս հարցը նաեւ ձեր կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որին ոչ մի պատասխան կամ փաստարկ չի բերվել, քանի որ ոչ մի տրամաբանական բացատրություն չկա: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ ոլորտում գործում է տնայնավարական մոտեցումներ, որում անտեսվում են հայ գործարարների շահերը: Ուշագրավ է, որ որեւէ խոշոր սպառող խնդիրը չի բարձրաձայնում, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է խոշոր բիզնեսի սերտաճման մասով պնդումները:

- Պարոն Մանուկյան, կառավարությունը նաեւ որոշում ընդունեց 1000 դրամով բարձրացնել սոցիալապես անապահով խավի նպաստի չափը: Ի՞նչ կարծիք ունեք այս որոշման մասով:

- Բազմիցս ասել եմ, որ էլեկտրաէներգիայի 46.32 դրամ սակագինը նշանակում է, որ 2016թ. սակագինը ավելացել է 4.32 (իրականության մեջ մոտ 7 դրամով): Սույն որոշմամբ 113 հազար 200 նպաստառու ընտանիքի համար ամսական նպաստը 30 հազար 350 դրամից դառնում է 31 հազար 350 դրամ՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու նպատակով: Իրականության մեջ սա չի նշանակում նպաստառուների կյանքի բարելավում, քանի որ բարելավումը նշանակում է ոչ թե փոխհատուցում, այլ եկամուտների առաջանցիկ ավելացում ծախսերի համեմատ՝ միտված սոցիալական խզվածության նվազեցմանը:

Այն, որ այստեղ պետությունը չի լուծում խզվածության նվազեցման խնդիր, կարելի է հիմնավորել թվերով: Օրինակ՝ 112 300 ընտանիքի նպաստի 1000 դրամով բարձրացումը նշանակում է տարեկան կտրվածքով պետբյուջեից լրացուցիչ 1.3 մլրդ դրամի ծախս, մինչդեռ սակագնի 42 դրամից 46.32 դրամ բարձրացման արդյունքում պետությունը միայն ԱԱՀ-ի գծով ստանում է մոտ 5 մլրդ դրամի հարկային մուտքեր: Ըստ այդմ, կառավարության որոշումը չի բերում որակական փոփոխության: Հակառակ դեպքում, պետք էր մշակել ռազմավարական լուծում եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հավելյալ եկամուտներն ուղղել աղքատության նվազեցմանը, իսկ ներկա տեսքով այն ընդամենը մեծացնում է ոչ նպաստառուների ծախսերը, առանց խզվածության էական նվազեցման:

Տպել
3111 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին