Կատարյալ «բարեփոխումներ» եւ մի փոքր «բացթողում»

04/08/2016 schedule19:20

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ՀՀ ոստիկանություն կոչվող կառույցն արեց ամեն ինչ, որ իր նկատմամբ առանց այդ էլ խոր ատելությունն էլ ավելի խորանա: Արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ հենց այդպես էլ պետք է լիներ:

Մի քանի մեջբերում. «Ոստիկանի հետ շփման արդյունքում է հիմնականում ձեւավորվում Հայաստանի քաղաքացու վստահությունն իրավապահ համակարգի ու նաեւ պետության նկատմամբ: Եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը», «Հասարակությունը պետք է տեսնի, որ ոստիկանությունն աշխատում է իր անվտանգությունն ապահովելու համար, որ ոստիկանը հարգում է մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Արդյո՞ք պատկերն այդպիսին է: Հարցրեք հասարակությանը»...: Հիմա 10 փորձից կռահեք, թե ով է այս մտքերի հեղինակը: Չկռահեցի՞ք: Սա ուղիղ, տառացի մեջբերում է Սերժ Սարգսյանի` 2008 թվականի  հունիսի 13-ի ելույթից: Այդ ելույթը նա ունեցել է ոստիկանության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:

«Ձեր գործողությունները պետք է լինեն արհեստավարժ, համարժեք, իրավական առումով անխոցելի: Դուք պաշտպանում եք օրենքը: Անհնար է անօրինական գործողություններով օրինականություն սահմանել»,- այդ օրը հայտարարեց Սերժ Սարգսյանը: Հրաշալի խոսքեր: Չկա մի բառ, որի հետ չհամաձայնվես:

Անցավ մոտ երեք տարի, եւ 2011 թվականի մարտի 14-ին Սերժ Սարգսյանը մասնակցեց ոստիկանության կոլեգիայի նիստին:  «... Բարեփոխումները ոստիկանությունում ընթանում են: Կա նպատակ, հստակ է ուղին, եւ համապատասխան քայլեր կատարվում են»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը, փաստորեն արձանագրելով, որ ոստիկանությունը սերտել է իր նախորդ ելույթում մատնանշած դասերը եւ բարեփոխվել է: «Կարեւորում եմ ձեր քաղաքացիական գիտակցությունը: Լավ ոստիկանը՝ լավ քաղաքացի պիտի լինի, կայացած եւ իր առաքելությանը հավատարիմ մարդ... Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ո՛չ համակարգին, ո՛չ հասարակությանը: Որեւէ մեկին պետք չեն»,- նոր ուղենիշներ տվեց նա այդ օրը: Իսկ ելույթն ավարտեց հետեւյալ հանձնարարականով. «Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալվելու է որպես պետության ու պետականության, ապահովության ու բարեկեցիկ կյանքի, ուժի ու արդարության, իրավունքի ու օրինականության խորհրդանիշ, մարդու իրավունքների պաշտպան»:

Անցավ մեկ տարուց քիչ ավելի, եւ Սերժ Սարգսյանը կրկին ոստիկանության կոլեգիայի նիստում էր: Դա 2012 հուլիսի 20-ն էր: «...Անձամբ ես հետեւել եմ ձեր քայլերին գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Այս վերջին փուլում ես ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել էի ոստիկանության արտաքին ծառայության, նկատի ունեմ հասարակական կարգի պահպանության եւ, ընդհանրապես, հասարակության հետ անմիջական շփումն ապահովող գործառույթների, ինչպես նաեւ կատարված հանցագործությունների բացահայտման գործում ժամանակի պահանջներին հարիր որակական առաջընթաց ապահովելու առաջնահերթության վրա: Պիտի ասեմ, որ այս երկու ուղղություններով էլ առաջընթաց տեսնում եմ»,- այդ օրն ունեցած ելույթում, դիմելով ոստիկանության ղեկավար կազմին՝ հայտարարեց նա:

Ի՞նչ է ցույց տալիս այս մեջբերումների հերթականությունը: Ամենասկզբում Սերժ Սարգսյանը «նախագծում է» բարեփոխումների սխեման, հետո անընդհատ հաջողություններ արձանագրում: Այսինքն, ոստիկանությունը «բարեփոխվում է» Սերժ Սարգսյանի «նախագծերի» համաձայն: Իսկ մի քանի օր առաջ`օգոստոսի 1-ին նա հայտարարեց. «Ես նաեւ ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետեւություններն, անշուշտ, արվելու են»:

Այսինքն, ոստիկանությունը լրիվ այն է, ինչ երազում էր Սերժ Սարգսյանը, ուղղակի մի թեթեւ բացթողում է ունեցել, լրագրողների վրա են հարձակվել, եւ դրա հետ կապված հետեւություններ կարվեն: Մնացած ամեն ինչը ոստիկանությունն արել է այնպես, ինչպես պետք է աներ: Մարդկանց հարյուրներով ու հազարներով փողոցներից բռնել-տանել-խոշտանգելը, ինչ-որ սպորտդահլիճներում ժամերով պահելն ու նվաստացնելը, քաղաքացիական հագուստով ոհմակների միջոցով մարդկանց տներ մտնելն ու ավերելը, մարդկանց աչքեր հանելն ու մանկահասակ երեխաներին վիրավորելը...: Սա հենց այն է, ինչ պետք է անի «բարեփոխված» ոստիկանությունը: Ուղղակի լրագրողների վրա չպետք է հարձակվեին, եւ դա էր միակ «բացթողումը»:

Ինչ վերաբերվում է լրագրողների վրա հարձակմանը, ապա հիմա դրա շուրջ մեծ աղմուկ կա. ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունում ծառայողական քննություն է գնում... Ու այդ կառույցներն այնպիսի եռանդով են հաղորդագրություններ տարածում, որ քիչ է մնում հավատաս, որ իրոք ուզում են բացահայտել ու պատժել մեղավորներին: Բայց մեկ տարի առաջ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի դեպքերի ժամանակ եւս տուժեցին լրագրողներ, նրանց տեխնիկան դիտավորյալ ջարդուփշուր արվեց, էլի աղմուկ բարձրացավ, էլի ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց ճիշտ նույն հոդվածներով, ոստիկանությունում ծառայողական քննություն սկսվեց...: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, թե Վովա Գասպարյանը խոստացել է պատժել նստացույցը ցրելիս հավաքվածների նկատմամբ ապօրինի պահվածք դրսեւորած, քաղաքացիական հագուստով ոստիկաններին...: Ոչ ոք չի պատժվել: Ոչ ոք: Այլ կերպ ասած, սա ուղղակի պատրաստի սցենարով պարբերաբար բեմադրվող անտաղանդ ներկայացում է, որը սկսվում է ու ավարտվում: Հետեւանքը լինում է օրեցօր ոստիկանության ու ընդհանրապես պետության նկատմամբ խորացող ատելությունը: Իսկ ատելությունը կարող է ունենալ ցանկացած դրսեւորում, այդ թվում նաեւ զենքով հարցերը լուծելու հակվածություն: Ու անցած երկու շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք, որ բնակչության մի ստվար զանգվածի համար դա արդեն ընդունելի տարբերակ է: Իսկ ոստիկանությունը թող շարունակի «բարեփոխվել»:

Տպել
3685 դիտում

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան