Հուլիսյան բախումների ընթացքում տուժածները պետք է բուժում ստանան անվճար

06/08/2016 schedule18:57

Երեւանում հուլիսյան հայտնի իրադարձությունների ընթացքում տուժած անձինք, որոնք ոստիկանության եւ ցուցարարների բախումների հետեւանքով ստացել էին տարբեր վնասվածքներ եւ տեղափոխվել կամ դիմել բժշկական հաստատություններ, ըստ առողջապահության նախարարի հրամանի, պետք է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանան անվճար: Այսինքն` պետպատվերի շրջանակում:  

Այս մասին տեղեկացանք նշված գերատեսչությունից: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանը նախորդ օրը բաց նամակ էր հղել  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որտեղ առաջ էր քաշել մի քանի հարցեր: «Հարգելի պարոն Մուրադյան, սույնով դիմում ենք Ձեզ՝ մեր մտահոգությունները հայտնելով 2016 թ. հուլիսի 29-30-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի եւ այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման եւ բուժօգնության առնչությամբ: 2016թ. օգոստոսի 1- 3-ը ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռեւս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները եւ ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները»,- նախ նշվում է  նամակում, ապա շարադրվում են մտահոգող խնդիրները:

«Մինչ օրս տուժած քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ եւ նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել: Այս հանգամանքը խիստ կարեւոր է նախաքննության մարմնի կողմից իրականացվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման եւ համարժեք պատասխանատվության առաջադրման համար: Խնդրում ենք հետեւողականություն դրսեւորել եւ ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության եւ լրջության հստակ ու ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն եւ դրանք տրամադրվեն քաղաքացիներին»,- գրել է Հարությունյանը:

Հաջորդ խնդիրը վերաբերում էր բուժման ծախսերին: «Դեռեւս բուժում ստացող քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները անհանգստացած եւ մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը: Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին եւ նրանց ընտանիքի անդամներին»:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ուղղված բաց նամակում երրորդ խնդիրը վերաբերում է տուժածների հոգեբանական աջակցությանը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահն այդ առնչությամբ գրել է. «Ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի եւ տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաեւ մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները: Ուստի դիմում ենք ձեզ՝ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովել հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի եւ այլ բարդույթների վերացման համար»:

Տուժածների վնասվածքների ու ախտորոշման մասին տեղեկություն չունենալու վերաբերյալ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը նշեց. «Քաղաքացիների մի մասը դեռեւս բուժում է ստանում։ Դուրս գրվելիս նրանք ստանում են էպիկրիզ, որում մանրամասն նկարագրվում է հիվանդության պատմությունը: Իսկ մինչ դուրս գրվելը հիվանդին բանավոր տեղեկացվում է իր վիճակի մասին»: Նա նաեւ հավաստիացրեց, որ արդեն դուրս գրված քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթերը ստացել են: Տուժածներին հոգեբանական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ էլ տիկին Հայթայանը նկատեց, որ թեպետ դրանք առողջապահական չեն, բայց անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է, համագործակցելով ոլորտում գործող մասնագիտական ասոցիացիաների հետ, քաղաքացիներին ցուցաբերել հոգեթերապեւտիկ բժշկական օգնություն, ինչի փորձն ունեցել են մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո: Ըստ նրա, ցանկացած հիվանդանոցում, եթե այս կամ այն հիվանդը ունենում է նաեւ հոգեբանական խնդիրներ, բժիշկն այդ մասին տեղեկացնում է, եւ նախարարությունն ապահովում է այդ ծառայությունը: Առայժմ նման պահանջարկ չի եղել: 

Ինչ վերաբերում է հուլիսի ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ տուժածներին անվճար բուժօգնություն տրամադրելուն, ապա նախարարի համապատասխան հրամանը թվագրված է օգոստոսի 3-ով: Առողջապահության նախարարությունից երեկ փոխանցեցին, որ այդ օրվա դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 16 անձ: Դա նշանակում է, որ տասնյակ մարդիկ արդեն դուրս են գրվել: Անահիտ Հայթայանը վստահեցրեց, որ վերջիններից նույնպես գումար չի գանձվել: Ու թեպետ նախարարի հրամանը ձեւակերպվել է ավելի ուշ, բուժհաստատությունները նախապես բանավոր զգուշացվել են, որ տուժածների բուժօգնությունը պետք է իրականացնել պետպատվերի շրջանակում:

Հ.Գ. Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի քույրը դրամահավաք է նախաձեռնել, որպեզի եղբայրն արտերկիր տեղափոխվի եւ այնտեղ իրականացվի աչքի պրոթեզավորում: Տղայի հարազատները կարծում են, որ ի տարբերություն Հայաստանում առաջարկվող պրոթեզավորման, այնտեղ հնարավոր կլինի դա ավելի որակյալ կազմակերպել: Այդ նպատակով բացվել է հաշվեհամար:

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ

(Acba Credit Agricole bank)

Ստացող՝ Ռոմա Հարությունյան

(Beneficiary name:

Roma Harutyunyan)

ՀՀ դրամ (AMD) account no:

220199490065138

ԱՄՆ դոլար (USD) SWIFT:

AGCAAM22, account no:

220199570122138

Եվրո (EURO) SWIFT:

AGCAAM22, account no:

220381650070002

Ռուբլի (Rouble) SWIFT:

AGCAAM22, account no:

220381650070958

Օնլայն տարբերակով փոխանցում կարելի է կատարել հետեւյալ հաշվեհամարին՝

16045036922000

(ՎՏԲ Հայաստան բանկ)

Ստացող՝ Ռոմա Հարությունյան

Հեռախոսահամարներ`

Հայր` 094812692

Մայր` 094632003

Քույրեր` 093639527, 077812692

Տպել
2364 դիտում

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է