2 լավաշ գողացողին դատում են, թալանողներն ազատ ման են գալիս՝ ծուռ է մեր երկիրը. Ե.Պետրոսյան

10/08/2016 schedule17:00

Երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը երեկ դուրս է գրվել Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում էր հուլիսի 30-ից: Նա հիվանդանոց էր տեղափոխվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով Խորենացի փողոցից բերման ենթարկվելուց հետո՝ նախակաթվածային վիճակում:

Այսօր մեզ հետ զրույցում երգիչ-երգահանն ասաց, որ հիվանդանոցային բուժումն ավարտվել է, հիմա եւս 10 օր տան պայմաններում կշարունակի ստանալ նշանակված դեղորայքը: Բուժումն ավարտելուց հետո նա պատրաստվում է պայքարել վերջին իրադարձությունների հետեւանքով ազատազրկված մյուս քաղաքացիների համար, ինչպես նաեւ մասնակցել երկիրը ճիշտ ուղու վրա դնելու պայքարի կազմակերպմանը:

- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեզ բերման ենթարկելու, հետո՝ ձերբակալելու որոշումը:

- Դե, դա մշտական ձեռագիրն է մեր իշխանությունների՝ ահաբեկել, վախեցնել, ձերբակալել: Ես այդ ամեն ինչից չեմ վախենում, որովհետեւ ես արդար եմ, ճիշտ եմ: Դա այնքա՜ն ուժ է տալիս, երբ որ դու ճիշտ ես, երբ որ դու ազնիվ ես քո մղումներում, այնքա՜ն մեծ ուժ է տալիս, որ ոչ մի բանով չես կարող խաթարել: Ես համոզված եմ իմ ճշմարտացիության, իմ վարվեցողության մեջ:

- Նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործողություններին հաջորդած ակցիաներին մասնակցությո՞ւնը:

- Իհարկե, իհարկե: Բա էդ ժողովուրդը դուրս էր եկել պայքարի: Եթե 5 օր ու գիշեր բոլորը լալկվել էին եւ ոչինչ չէր արվում...Իշխանությունները լուռ էին, ընդդիմությունները լուռ էին, պատգամավորները լուռ էին՝ բացի Նիկոլ Փաշինյանից եւ հետո Զարուհի Փոստանջյանից, որոնց խորին հարգանքս եմ ասում, որ էդ մարդիկ ինչ-որ բան արեցին ժողովրդին կոնսոլիդացնելու համար: Բայց դա բավարար չէր եւ ես ներգրավվեցի հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի մեջ, որպեսզի կարողանանք էս թափված ու ցրված էներգիան հավաքել մի տեղ եւ հանդես գալ շատ կոնկրետ պահանջներով, որոնք ծանրացել են մեր պետության առաջ:

- Մտավորականների, արվեստի գործիչների կեցվածքն ինչպե՞ս եք գնահատում՝ ե՛ւ այդ օրերին, ե՛ւ դրանից հետո: Թեեւ, հրապարակում ծավալվող իրադարձությունների ժամանակ շատերը լուռ էին, բայց Ձեզ ազատ արձակելու որոշման վրա, թերեւս, ազդեցություն ունեցան նաեւ Ձեր գործընկերների նամակները, հայտարարությունները:

- Ինձ թվում է՝ առաջին հերթին ինձ ազատեցին, որովհետեւ ոչ մի հիմք չունեին մեղադրելու: Բացարձակապես, ոչ մի հիմք: Եթե ունենային մեկ միլիմետր դեպի իրենց կողմը հիմք, անպայման դրանից կօգտվեին: Ինչ վերաբերում է մտավորականներին, ես չէ, որ պետք է ամեն մեկին մեղադրեմ: Ես ինձ համար մեկ ֆորմուլա ունեմ. մեր երկրի համար օրհասական պահին, երբ պայքար է ծավալվում երկիրն ավելի լավը դարձնելու, փրկելու համար, ով այդ գործին չի մասնակցում՝ նա դասալիք է: Ես այդպես կասեմ: Նույն մտավորականը պապիկ է, հայր է: Եթե նրա թոռը, օրինակ, մի օր հարցնի, թե այն ժամանակ, երբ ամեն ինչ այդպես էր, ի՞նչ է արել նրա պապիկը, էդ մարդը չպիտի ամաչի:

- Նշում եք, որ Ձեզ ազատ արձակեցին, որովհետեւ հիմք չունեին մեղադրելու: Մյուսներին հիմնավո՞ր են ազատությունից զրկել: Թե՞ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնց անազատության մեջ պահելու հիմքը չկա:

- Իհարկե կան, եւ ես իմ պարտքն եմ համարում՝ երբ մի քիչ կազդուրվեմ, ամեն ինչ պետք է անեմ, որ այդ մարդկանց օգտակար լինեմ, ամեն ինչ պետք է անեմ, որ նրանք էլ ազատ արձակվեն: Նրանք էլ ոչինչ չեն արել: Համենայն դեպս, այն մարդիկ, որոնք ինձ հետ էին՝ հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի մեջ: Նրանք ազնիվ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են եւ ամեն ինչը շինծու է նրանց նկատմամբ: Նրանք ուղղակի ընկել են իշխանությունների ձեռքը: Ես հույս ունեմ՝ շուտով նրանք էլ կլինեն ազատության մեջ, որովհետեւ էս ծուռ ճանապարհով չենք կարող գնալ: Արդեն ամեն ինչ շատ բացահայտ է ու իմ տեսանկյունից հիմա մեր ամբողջ հասարակությունը մերկացած է: Այնքան մերկ է ամեն ինչ, որ շատ ակնհայտ երեւում է: Պետք է շատ նամուսով ծածկել այդ մերկությունը, ոչ թե ակնոց դնել, թե իբր չես տեսնում այն:

- Այսինքն, առաջիկայում պատրաստվում եք ակտիվ գործունեություն ծավալել:

- Երբ որ ուժերս վերականգնվեցին՝ իհարկե:

- Ի՞նչ եք ուզում անել, որ հիմա միայն առողջությունն է խանգարում, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել:

- Ինչպես եղել է մինչեւ հիմա. ինչքան կների ֆիզիկականս՝ այնքանով կմասնակցեմ հիմա: Հետո պետք է կազմակերպել, որ երկրում անպայման փոփոխություններ լինեն, մենք նահանջելու տեղ չունենք: Մենք պարտավոր ենք ամեն բան անել, որ երկիրը ճիշտ ուղու վրա դուրս գա: Թե ինչ քայլերով դա կլինի, որ հաջորդականությամբ կլինի, կարեւորը դա չի: Կարեւորն այն է, որ դա արդեն հրամայական է:

- Կոնկրետ հիմա տեսնո՞ւմ եք Ազատության հրապարակում ծավալվող հավաքների շարունակությունը: Կարծում եք, որեւէ լուրջ արդյունք կունենա՞ այդ պրոցեսը:

- Ես այդքան ինֆորմացված չեմ, ինձ մի  քիչ հեռու եմ դեռ պահում այդ ամենից: Ինֆորմացիաս կցկտուր է, իսկ ես ընդհանրապես սիրում եմ, որ ինքս եմ էպիկենտրոնում լինում, որ ճիշտ կանխատեսում անեմ: Բայց, որ ամեն ինչ շատ օրհասական է եւ պետք է անհապաղ վիրահատական միջամտություններ լինեն՝ դա պարտադիր է: Մենք երկիրը կործանելու կամ տարածաշրջանում կատարվող իրադարձություններից հետ մնալու իրավունքը չունենք: Պետք է ժամ առաջ մեզ թափ տանք եւ ձեռնամուխ լինենք էս խնդիրների իրականացմանը:

- Ձեր նկատմամբ իրականացված հետապնդումը չի՞ խանգարի իրականացնել նոր գործողություններ:

- Գիտե՞ք ինչ, ես շատ համառ մարդ եմ եւ այն տեսակից չեմ, որ ինձ վախեցնեն, ես էլ միանգամից գլուխս առնեմ՝ փախնեմ: Մանավանդ որ, եթե ես սխալ բան արած լինեմ՝ ես կամաչեմ անգամ փողոց դուրս գալ: Իսկ եթե ես ճիշտ եմ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել չանել այն, ինչում ես համոզված եմ:

- Պարոն Պետրոսյան, եթե «Սասնա ծռեր» խմբի գործողություններից արդեն բավական ժամանակ է անցել, կրկին հայտարարվում է, որ ղարաբաղյան պատերազմի վտանգը կա, Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, քաղբանտարկյալներին ազատ արձակելու փոխարեն նորերն են ավելացել: Ի՞նչ եք կարծում՝ արդյունավե՞տ էր նրանց քայլը եւ նաեւ սկսված շարժումը:

- Ես կարծում եմ, որ արդյունավետ էր, որովհետեւ նորից ասպարեզ եկավ ազգի մասին մտածելու պահը, այդ հարցը կրկին առաջնահերթություն ձեռք բերեց: Այդ առումով շատ կարեւոր էր այս ամենը եւ շատ կարեւոր էր զենքերը վայր դնելու վեհանձն քայլը: Ես խոնարհվում եմ, որ իրենք այդքան հումանիստ ու ազգասեր գտնվեցին, որ վայր դրեցին զենքն ու արյունահեղություն չեղավ: Սա շատ կարեւոր բան էր: Իսկ մնացածը թող պարզվի դատավարությամբ: Ամեն մեկն իր մեղքի համար պետք է պատասխան տա՝ սկսած իշխանություններից: Ակնհայտ մեղք գործածներն ազատ պտտվում են, դեռ մի բան էլ մեզ բարոյականության դասեր են տալիս, դա ճիշտ չի: Երկու լավաշ գողացողին դատում են, միլիարդ թալանողները ման են գալիս, մատ են թափ տալիս մեր վրա, խրատ են տալիս մեզ: Շատ ծուռ է մեր երկիրը: Պետք է սա անպայման դրվի ճիշտ հունի վրա եւ ես իմ կողմից ամեն բան պետք է անեմ, որ գոնե դրա մեջ մասնակցություն ունենամ նախ՝ ինքս ինձ հարգելու համար, եւ հետո՝ իմ ժողովրդի համար:

Տպել
10088 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)