ՀՀ կենտրոնական բանկի սխալ կանխատեսումները եւ տնտեսության լճացումը

11/08/2016 schedule15:30

Այս տարվա առաջին 7 ամիսվա ընթացքում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանում կրկին գների նվազում է արձանագրել: Ըստ այդմ, գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.5 տոկոսով անցած տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ:

Ինչպես արդեն նշել ենք, գների նվազումը արտաքուստ լավ երեւույթ լինելով, իրականում խիստ բացասական ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Ու գնանկումը, լինելով ապագա զարգացումներն արգելակող երեւույթ, նաեւ պատճառ է լինելու ապագայում տնտեսության անկման համար: Ինչո՞ւ է Հայաստանում դիտվում գների անկում: Հիմնական պատճառներից մեկը բնակչության գնողունակության անկումն է: Եթե շատ կոպիտ նկարագրենք, ապա պատկերը հետեւյալն է. մարդիկ, ունենալով ավելի քիչ եկամուտներ քան նախկինում, ստեղծում են թույլ գնողունակ պահանջարկ: Տնտեսվարողներն էլ որպեսզի կարողանան իրենց ապրանքները վաճառել, ստիպված ավելի քիչ եկամուտ են «դնում» ապրանքի գնի մեջ: Ուստի, նվազում են տնտեսվարողների եկամուտները, նվազում են այդ տնտեսվարողների մոտ աշխատող մարդկանց աշխատավարձերը, կրճատվում են աշխատատեղերը: Բացի դրանից, նաեւ նվազում է այդ տնտեսվարողների կողմից իրենց բիզնեսն ընդլայնելու եւ արդիականացնելու համար հատկացվելիք գումարը, եւ տնտեսությունը մտնում է լճացման փուլ: Մի խոսքով, գնանկումը նույնքան վատ երեւույթ է, որքան չափից ավելի գնաճը: Ու պետություններն իրենց դրամավարկային քաղաքականությամբ պայքարում են գնանկման դեմ նույն ջանասիրությամբ, ինչպես գնաճի դեմ:

Այդ պայքարի առաջամարտիկը Հայաստանում պետք է լիներ ՀՀ կենտրոնական բանկը: Գնանկման պայմաններում ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի տնտեսությունը, պատկերավոր ասած, փողով հագենար: Եվ ինչպես արդեն բազմիցս նշվել է, դրա լավագույն տարբերակը բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսադրույքների նվազեցումն է: Իսկ դրա համար ԿԲ-ն պետք է նվազեցնի այսպես կոչված վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Բայց ԿԲ-ն այնքան վախվորած ու դանդաղ տեմպերով է նվազեցնում այդ տոկոսադրույքը, որ կարծես իր «մսից է պոկում»: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն նվազեցնում է անցած տարվա օգոստոսից սկսած եւ մինչ օրս 10.25 տոկոսից նվազեցրել է մինչեւ 7.5 տոկոսի: Բայց այդ նվազեցման արդյունքում գնանկումը չի դադարում: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ի վախվորած գործելաոճը չի տվել ցանկալի արդյունքները, բայց այդ կառույցը շարունակել է նույնքան վախվորած գործել: Ու չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է մոտ 3 տոկոսով, դա ըստ էության չի ազդել բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի համարժեք էժանացմանը: Ու տնտեսությունը շարունակում է «քաղցած» մնալ: Տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են, ներքին ներդրումներն էլ, որոնք պետք է կատարվեն վարկերի տեսքով, չափազանց փոքր են եւ դրա պատճառը վարկերի ահռելի բարձր տոկոսներն են՝ մինչեւ 24 տոկոս տարեկան: Այսպիսի տոկոսով վարկերը չեն կարող ապահովել տնտեսության զարգացում:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշելիս որոշակի կանխատեսումներ է անում մոտ ապագայի վերաբերյալ: Ու այդ կանխատեսումներում թույլ է տալիս աններելի սխալներ: Օրինակ, վերջին անգամ հունիսի 28-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելիս ԿԲ-ն կանխատեսում էր. «Չնայած դեռեւս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում կենտրոնական բանկի եւ կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետեւանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առեւտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման եւ թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը»: Այսինքն, ԿԲ-ում համոզված էին, որ տոկոսադրույքը աննշան՝ ընդամենը 0.25 տոկոսով նվազեցնելու համար կան բոլոր հիմքերը. մարդկանց եկամուտներն աճում են, ու նրանք ավելի շատ են առեւտուր անում, ներմուծումը սկսում է ավելանալ, բանկերն էլ սկսել են տնտեսությանն ավելի շատ վարկ տալ: Երեք կանխատեսումներն էլ սխալ դուրս եկան: Ըստ ԱՎԾ-ի տվյալների, հունիս ամսին մանրածախ առեւտուրը նվազել էր մոտ 5 տոկոսով, քանի որ մարդիկ փող չունենա առեւտուր անել, ներմուծման ծավալը հունիսին նվազել էր 12 տոկոսով, իսկ բանկերի կողմից տրամադրված վարկերի աճն ուղղակի ֆիկցիա է: Իրականում բանկեր տված վարկերը տնտեսվարողները ոչ թե դնում են տնտեսության մեջ, այլ ուղղում են նախկին չմարված վարկերի մի քիչ ավելի ձեռնտու պայմաններով մարմանը:

Մի խոսքով, ՀՀ կենտրոնական բանկն ամբողջությամբ տապալել է դրամավարկային քաղաքականությունը եւ արել է ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը չաշխուժանա: Եվ ԿԲ-ի այս գործելաոճի, մեղմ ասած՝ տխուր հետեւանքները մենք «ըմբոշխնելու ենք» տարիներ շարունակ: Տնտեսության մեջ այսօր չիրականացված ներդրումները բերելու են տնտեսության անկմանը մի քանի տարի հետո: Ու դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կենտրոնական բանկը: Ինչ խոսք, ԿԲ-ի այս պահվածքն ամբողջությամբ պայմանավորված է ներքաղաքական նկատառումներով, եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ոչ համարժեք նվազեցումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական կայունության, այսինքն դրամի փոխարժեքի պահպանմանը գոնե մինչեւ առաջիկա ընտրություններ: Բայց մեր օրենսդրությամբ ԿԲ-ն անկախ կառույց է եւ միայնակ է որոշում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը: Դա կրկնապատկում է ԿԲ-ի պատասխանատվությունը տնտեսության այսպիսի լճացած ու հեռանկարներից զուրկ վիճակի համար:

Տպել
2838 դիտում

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած