Ում աչքերին են թոզ փչում եւ ինչու. թարս աճած աճ

11/08/2016 schedule09:31

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ-ների ներկայությամբ ուշագրավ հայտարարություն արել: 

«Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, եւ մենք հետեւողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով եւ միջազգային հարթակում: Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք ե՛ւ ՀԱՊԿ, ե՛ւ այժմ արդեն Եվրասիական միություն շրջանակներում: Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Մեղմ ասած, ուշագրավ հայտարարություն է: Տնտեսական այդպիսի աճեր նույնիսկ մեր պալատական վիճակագիրները չեն համարձակվում ներկայացնել: Պուտինի խոսքից ակնհայտ է դառնում, որ ինքն էլ այդ ցուցանիշի վրա կասկածում, այդ իսկ պատճառով հատուկ շեշտում է «ինչպես երեւում է փաստաթղթերից»:

Հիմա նայենք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի ՀՆԱ-ի հետ այն բանից հետո, երբ ՀՀ-ն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: ԵՏՄ-ին Հայաստանը պաշտոնապես անդամակցեց 2014 թվականի հունվարի 2-ից: Այսինքն, մենք պետք է նայենք, թե ինչ փոփոխություններ է կրել ՀՆԱ-ն 2013 թվականից հետո: 2015 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել է 5 տրիլիոն 32 միլիարդ դրամ, որը տարվա միջին փոխարժեքով կազմում է 10.5 միլիարդ դոլար: 2013 թվականին մեր ՀՆԱ-ն 4 տրիլիոն 555 միլիարդ դրամ է եղել, որն այդ տարվա միջին փոխարժեքով 11.1 միլիարդ դոլար էր: Այսինքն ստացվում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց երկու տարի անց մեր ՀՆԱ-ն նվազել է 600 միլիոն դոլարով, կամ որ նույնն է՝ 5.4 տոկոսով: Մի խոսքով, իրականում մեր ՀՆԱ-ն նվազել է 5.4 տոկոսով, իսկ Պուտինը ասում է՝ աճել է 10 տոկոսով: Հատուկ նշենք, որ մինչեւ ԵՏՄ-ին անդամակցելը վերջին` 2013 թվականին, դրա նախորդ տարվա համեմատ եղել է ՀՆԱ-ի աճ մոտ 12 տոկոս: 2012 թվականին մեր դոլարային ՀՆԱ-ն կազմել է 9.9 միլիարդ դոլար, իսկ 2013-ին՝ 11.1 մլրդ (տես գծապատկեր 1):

Բայց տնտեսական ցուցանիշների վերաբերյալ միայն Պուտինը չէ, որ խոսել է երեկ: Սերժ Սարգսյանն ավելի տպավորիչ ցուցանիշներ է ներկայացրել: «Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առեւտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով եւ, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին»,- Պուտինից ետ չմնալով հայտարարել է Սերժ Սարգսյանը: Հիմա այդ ասածը՝ ավելի կոնկրետ թվերով: 2016 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 168 միլիոն դոլար: Դա իրոք, 90 տոկոսով ավելի է, քան 2015 թվականի առաջին կիսամյակում: Բայց այս աճի ամբողջ հմայքն այն է, որ 2015 թվականի առաջին կիսամյակում, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը դեպի Ռուսաստան նվազել էր 34 տոկոսով` 134 միլիոն դոլարից հասնելով 89 միլիոն դոլարի: Այսինքն, 2015-ին արտահանումը կտրուկ նվազել է, իսկ 2016-ին՝ կտրուկ աճել (տես գծապատկեր 2):

Իսկ Սերժ Սարգսյանի մատնանշած «պատմական առավելագույնը», մեղմ ասած, մի քիչ կասկածելի է: Խնդիրն այն է, որ այդ «պատմական առավելագույնը» շատ պատահականորեն համընկել է Թուրքիայի դեմ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցների գործողության հետ: Այդ ընթացքում նույնքան պատահականորեն կտրուկ աճել է Հայաստանից հենց այն ապրանքների արտահանումը, որոնց թուրքականն արգելվել էր Ռուսաստանում: Օրինակ, լոլիկի այն քանակը` մոտ 20 հազար տոննա, որն իբր արտահանվել է Հայաստանից Ռուսաստան, Հայաստանում արտադրելու համար ամենահամեստ հաշվարկներով կպահանջեր մոտ 150 հեկտար նոր, գերժամանակակից ջերմոցների կառուցում, ինչը տեղի չի ունեցել: Այսինքն, թե որքան է իրականում աճել Հայաստանից արտահանումը, կերեւա պատժամիջոցները հանելուց հետո:

Իսկ մինչ այդ «ըմբոշխնենք» արտահանման ավելի ռեալ ցուցանիշներ: Մինչ ԵՏՄ-ին անդամակցելը` 2013 թվականին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է 334 միլիոն դոլարի ապրանք: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 225 միլիոն դոլար: Նվազումը 32 տոկոս է (տես գծապատկեր 3): Այլ կերպ ասած, երեկ Մոսկվայում Պուտինի ու Սարգսյանի մեջբերած ցուցանիշներն ուղղակի փուչիկներ են` իրականության հետ ոչ մի կապ չունեցող, կամ ավելի ճիշտ իրականության ճիշտ հակառակ պատկերը ցույց տվող:

Տպել
3430 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան