Դատապարտյալների հիվանդանոց այցելել թույլ չտրվեց, այնտեղի վիճակի մասին պատմեցին հեռակա

12/08/2016 schedule18:25

Վերջին իրադարձությունների առիթով, երբ «Սասնա ծռերի» որոշ վիրավոր անդամներ տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), տեղեկություններ հրապարակվեցին այնտեղ տիրող անմխիթար վիճակի մասին, ինչը նպաստավոր չէ, եթե չասենք` ոչ բարենպաստ է հիվանդների բուժման տեսանկյունից:

Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր տարածքի բորբոսնած պատերի, կեղտոտ շրջակայքի, խավարասերների մասին, որոնք «ման են եկել Մանուկյանի բաց վերքի վրայով»: Օրերս գրավոր դիմել էինք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն` թույլտվություն ստանալու այցելել «Դատապարտյալների հիվանդանոց»` ընդհանուր վիճակը լուսաբանելու, այնտեղ առկա բուժական ու մասնագիտական հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: ՔԿ վարչությունից, սակայն, երեկ մերժում ստացանք: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ այցելելու եւ համապատասխան ռեպորտաժի միջոցով հանրությանը լուսաբանելու Ձեր առաջարկությունը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայումս գտնվել է ոչ նպատակահարմար: Քրեակատարողական հիմնարկ այցելելու առաջիկա հնարավորության դեպքում ՔԿԾ լրատվական բաժնի կողմից Ձեզ կիրազեկվի»,- պատասխանել են ՔԿՎ-ից` չպատճառաբանելով, թե ինչու է լուսաբանումը աննպատակահարմար:

Ամեն դեպքում, ՔԿՎ-ից մեզ են ուղարկվել մի շարք պարզաբանումներ՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Դրանց կցվել են նաեւ լուսանկարներ, բնականաբար,  բարվոք պայմանների մասին վկայող տարածքներից:

Մեր ստացած գրավոր պատասխանում նախ նշվում է, որ իրականությանը չեն համապատասխանում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անմխիթար վիճակի, ինչպես նաեւ այնտեղ պահվող հիվանդ դատապարտյալների բուժման պայմանների բացակայության մասին դիտարկումները: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք եւ դատապարտյալները լիարժեք ապահովված են ստացիոնար պայմաններում բուժումը պատշաճ կազմակերպելու բոլոր հնարավորություններով: Հարկ է նշել, որ սկսած 2015 թվականի սկզբից, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացվել եւ շարունակվում են ամբողջ ծավալով իրականացվել ծավալուն բարեփոխումներ՝ թե՛ բնակության պայմանների բարելավման, թե՛ բուժանձնակազմի որակավորման բարձրացման, եւ թե՛ բժշկական արդի սարքավորումներով վերազինման ուղղությամբ»,- վստահեցնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը: Նշվում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հիմնանորոգվել են ա) բնակելի գոտու թերապեւտիկ բաժանմունքի ընդհանուր օգտագործման խոհանոցը եւ հիվանդասենյակը, բ) վիրաբուժական բաժանմունքը, գ) թոքախտաբանական բաժանմունքի մի շարք հիվանդասենյակներ, դ) նարկոլոգիական բաժանմունքի հիվանդասենյակներն ամբողջությամբ, ե) փակ պատժատեսակի մասնաշենքի հիվանդասենյակներն ամբողջությամբ, զ) կարանտինային բաժանմունքի հիվանդասենյակներն ամբողջությամբ:

Ուշագրավ իրավիճակ է մաքրության առումով: Այստեղ դրան սկսել են կարեւորություն տալ միայն վերջերս: «Սկսած 2015 թվականի մարտից՝ քրեակատարողական բոլոր հիմնարկներում, այդ թվում նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ: Բացի այդ, առաջին անգամ իրականացվել են դեզիսեկցիոն աշխատանքներ (միջատների դեմ), որպիսիք նախկինում երբեւէ չեն իրականացվել: 2016թ. արդեն իսկ վերակնքված պայմանագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են դեզինսեկցիոն՝ ախտահանման, մակաբույծների ոչնչացման եւ դեռատիզացիոն աշխատանքներ: Նշված միջոցառումներն այսուհետ եւս կրելու են պարբերական բնույթ»,- հայտնում են ՔԿ վարչությունից:

Ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գործում են հետեւյալ բժշկական ստորաբաժանումները. թոքախտաբանական բաժին (ռեգուլյար տուբերկուլյոզի բաժանմունք, դեղորայքակայուն տուբերկուլյոզի բաժանմունք, բակտերիոլոգիական լաբորատոր խումբ), թերապեւտիկ բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք, ինֆեկցիոն բաժանմունք, հոգեբուժական բաժանմունք, նարկոլոգիական բաժանմունք, կլինիկակենսաքիմիական լաբորատոր բաժանմունք, ֆունկցիոնալ ախտորոշման եւ ֆիզիոթերապիայի բաժանմունք, ռենտգեն բաժանմունք, ատամնաբուժական բաժանմունք, հերթապահ բժշկական խումբ: Քրեակատարողական հիմնարկը համալրված է բժշկական անձնակազմի 74 հաստիքային միավորով, որոնցից 11-ը նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ-մասնագետներ են:

Փորձառու կադրեր ներգրավելու նպատակով նաեւ խրախուսման մեխանիզմներ են նախատեսվել: «Բժշկական սպասարկման ծառայությունում գործող որակյալ կադրերի արտահոսքը կանխելու, ինչպես նաեւ 30 տարեկանից բարձր փորձառու բժիշկների ծառայության ընդունելու անհրաժեշտությամբ պայմանավորված, քրեակատարողական ծառայությունում ներդրվել է քաղաքացիական ծառայության ինստիտուտը, որի արդյունքում ծառայության սահմանային տարիքի հասած, սակայն բժշկագիտության բնագավառում հարուստ փորձառություն ունեցող քրեակատարողական ծառայողները հնարավորություն են ստացել աշխատավարձի պահպանմամբ ձեւակերպել նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակ»,- տեղեկանում ենք մեզ ուղարկված գրությունից:

Նշվում է նաեւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, որոնք, ըստ ՔԿՎ ղեկավարության, պետք է նպաստեն ինչպես մասնագետների պատրաստմանը, այնպես էլ բուժսարքավարումներով ապահովմանը: 

Տպել
1983 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա