Դյուրամարս խաղ չէ սա. ասում է բանաստեղծ Մերուժանը

30/07/2016 schedule01:09

Հայաստանն ալեկոծած վերջին իրադարձությունների շուրջ երեկ զրուցել ենք բանաստեղծ Մերուժանի հետ:

- Մերուժան, արդեն 13 օր է` «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը, հասարակության շրջանում լարվածությունը ամենաբարձր աստիճանի վրա է, ըստ Ձեզ, իրադարձություններն ի՞նչ ուղղությամբ կզարգանան` իրավիճակն ավելի՞ կսրվի, թե՞ աստիճանաբար մարման կգնա:

- «Նախ «զինված գրավել» ձեւակերպումը ես հարմար չեմ գտնում, պարզապես տղաները զբաղեցրել են այդ հաստատության մակերեսը: Պահանջը բոլորիս պարզ է, սակայն մինչ օրս որեւէ կերպ չեն ցանկանում քաղաքական, մտավորական եւ այլ խմբեր պարզաբանել` որն է ճակատագրական սկզբնապատճառը նման երեւույթի: Այս տղաները կռված տղաներ են, իրենց արյան եւ ուժի միջոցով, իրենց ներքին մղումով հաղթանակի են հասցրել մի երկիր, որի անբաժանելի մասն է կազմում Լեռնային Ղարաբաղը: Այսօր նրանք գտնվում են այսպես ասած, փակուղում միայն մի պատճառով. ուզում են ժողովրդին հասկանալի դառնա` տրվո՞ւմ են արդյոք այն մակերեսները, որոնք մինչեւ այսօր գրավվել են: Եթե տրվում են, ապա ինչու մեր արյան գնով նվաճեցինք, ինչ պատասխան տանք այն զոհվածներին, որոնք այսօր պառկած են Եռաբլուրում եւ բազմաթիվ այլ բլուրներում, եւ ի վերջո ում է իրավունք վերապահված արյունով նվաճած հողերը մեկ ստորագրությամբ հանձնելու:

- Ես ճի՞շտ եմ հասկանում, ըստ Ձեզ` «Սասնա ծռերը» այս քայլին դիմել են, որ հասկանալի դառնա` հողերը հանձնվո՞ւմ են, թե՞ չէ: Այսինքն` իրենք հանձնելու մասին տեղեկություն չունե՞ն:

- Նրանք համոզված են, որ արդեն ստորագրված է հանձնումը կամ ստորագրման շեմին է, սակայն ժողովրդին պարզաբանել, ժողովրդին ներկայացնել չցանկացող կառավարությունը կամ իշխանությունները նրանց նկատմամբ բռնություն են կիրառում, միջոցներ են ձեռնարկում կալանելու` միայն նրա համար, որ նրանք ցանկանում են ժողովրդին պարզ դառնա երեւույթը:

- Իսկ «Սասնա ծռերի» ընտրած ճանապարհով ինչպե՞ս պիտի այդ ամենը պարզ դառնա: Իշխանությունը պիտի բացի՞ խաղաքարտերը, խոստովանի՞:

- Անպայման: Նրանց պահանջը մեկն է, ըստ իս` կա՛մ ժողովրդին բացահայտ ներկայացնել երեւույթը, կա՛մ հրաժարական տալ եւ հեռանալ` թողնելով երկիրը այն ուժերին, որոնք կարող են կազմակերպել նոր իշխանություն: Ես ձեզ հարց եմ տալիս եւ ինքս ինձ եմ հարցնում` մի՞թե կարելի է ժողովրդից գաղտնի հող հանձնել` անկախ նրանից` դա գրավյա՞լ մակերես է կոչվում, թե սեփական: Գրավել` նշանակում է նվաճել, նվաճել` նշանակում է սեփականաշնորհել, դարձնել իրենը, որովհետեւ եթե մեզ, այսպես ասենք, փաթաթված է եղել այդ պատերազմը, որը հաղթել ենք մենք, կեցցե՛նք մենք, ապա ինչու վերադարձնենք արյամբ նվաճած այդ հողերը: Ես, որպես քաղաքացի, որքանով կարող եմ հպարտ ճակատով քայլել մի երկրում, որի իշխանությունները խաբում են հարազատ ժողովրդին:

- Դուք համարում եք, որ քաջի թո՞ւրը պիտի գծի երկրի սահմանները, թե՞ ամեն դեպքում ժամանակները փոխվել են ու հնարավոր է հարցը լուծել փոխզիջումներով` ինչ-որ բան զիջել ինչ-որ բանի դիմաց:

- Ես ձեզ խնդրում եմ համոզվել, որ քաղաքական ակրոբատիկա գոյություն չունի: Կա հստակ, որոշակի քայլ: Եթե որեւէ քայլի դիմում է իշխանությունը, պետք է պարզ դնի ժողովրդի առաջ` նրա արյամբ նվաճած հողը վերադարձնի՞, թե՞ ոչ: Ի վերջո, բացի այն, որ ժողովրդի մի մասը կարող է համաձայնել հանձնելուն կամ փոխզիջելուն, մյուս մասը, որը զավակներ է կորցրել, ամուսին, հայր, չի համաձայնի: Անդառնալի է այդ կորուստը, ուստի ինչու մեր գտածը այդ կորստի դիմաց վերադարձնել: Քաղաքականության մեջ ամեն ինչ ճկուն է, ամեն ինչ կարելի է անել, բայց ես ձեզ հարց եմ տալիս` մի՞թե չի կարելի է այս բոլորի մասին հանրապետության նախագահը հանդես գա պարզաբանմամբ, որ սիրելի՛ ժողովուրդ, վերադարձնենք, խնդրում եմ ձեզ, ապահովենք հավերժական խաղաղություն, եւ թող մեր պետությունը իր ինքնուրույն քայլերը անի: Մենք այնպես վերադարձնենք, որ մեզ մնա Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, այնուհետեւ այն, որպես անկախ պետություն, կդադարի, կմիանա Հայաստանին եւ կստեղծվի միացյալ մեծ ամբողջական Հայաստան: Եթե այդպես չէ, պետք է այս տղաների պահանջը կատարել՝ հեռանալ ե՛ւ երկրից ե՛ւ պետությունից, ե՛ւ իշխանությունից:

- Այսինքն` չե՞ք բացառում, որ եթե ժողովրդի հետ խոսեն, փորձեն բացատրել որոշ տարածքներ վերադարձնելու թեր եւ դեմ կողմերը, գուցե ժողովուրդը ըմբռնումով մոտենա:

- Գուցե: Ինչու եմ ասում, գուցե, որովհետեւ կորուստ ունեցած հարազատները վերջիվերջո կմտածեն` մի անգամ եւս կորուստներ չտանք, գոնե այսքանով բավարարվենք, երկրում խաղաղություն տիրի, երկիրը կարողանա աճել, բարգավաճել: Մեր հանրապետության նախագահը մի հետաքրքիր քայլ արեց` խորհրդարանական հանրապետության վերածելով երկիրը: Ես լավ եմ հասկանում, որ այս բոլորը արվեց միայն նրա համար, որ այսուհետեւ տարածքների հանձնման կամ կորստի հարցերը թողնի խորհրդարանի վրա: Դյուրամարս խաղ չէ: Այդ խաղը չի անցնի: Եթե նախագահը համառի եւ չկատարի այս մարդկանց պահանջը, հասարակական հուզումներն ավելանում են, կսկսվի քաղաքացիական անհնազանդություն, եւ խելագարված ամբոխների մի նոր ժողովածու կսկսվի, խառնակչություն կսկսվի երկրում, որը կբերի հնարավոր թուլացում ե՛ւ պետությանը, ե՛ւ ժողովրդին, ե՛ւ Հայաստանին ամբողջապես: Այդ դեպքում արդեն մենք շանս կտանք Ադրբեջանին` վերստին հարձակվելու Հայաստանի վրա:

- Իշխանությունը առայժմ ձեռնպահ է մնում ՊՊԾ գնդի տարածքում խնդիրը գրոհով հանգուցալուծելու տարբերակից (թեպետ քիչ առաջ հայտնի դարձավ այնտեղ հնչած նոր կրակոցների ու նոր վիրավորների մասին),  ըստ ձեզ, չգրոհելը մարդասիրության դրսեւորո՞ւմ է, հնարավորինս մեղմ լուծում գտնելու փո՞րձ, թե՞ ավելի շատ վախն է խոսում, որ դրանից հետո իրավիճակն ընդհանրապես կարող է վերահսկողությունից դուրս գալ:

- Սա երկյուղածության լռությունն է: Այդ բախումների մեջ կառաջանան ներիշխանական բախումներ նաեւ, որովհետեւ երբ ցասումը արթնանում է, վրեժը իր ձեռքերը երկարացնում է: Այնուհետեւ հաշվեհարդար է սկսվելու մեզ մոտ, պետք չէ, որ քաղաքացիական կռիվներ ու ըմբոստություն առաջանա, ցանկալի կլինի նոր կառավարություն կազմել, նոր մտածողությամբ առաջնորդվել եւ երկիրը բերել խաղաղության: Հակառակ դեպքում այսպես ձերբակալությունների ավելացմամբ որեւէ բան շահած չենք լինի: Պետք չէ համառել: Ուժային նախարարներին հավաքելով իր շուրջը, հանձնարարականներ տալով՝ երկիրը չի խաղաղվում: 

Տպել
1005 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին