Վիրավոր զինծառայող Ռուբենի ողնուղեղը կտրված չէ, Ավետիսը վիրահատվել է, Էրիկը՝ դուրս գրվել

12/08/2016 schedule10:00

Գերմանիայում բժիշկները պարզել են, որ ապրիլյան պատերազմում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանի ողնուղեղը կտրված չէ, ինչը նշանակում է, որ նրա շարժունակությունն էականորեն կարող է վերականգնվել:

«Ասել են, որ ողնուղեղը ոչ թե կտրվել է, այլ սալջարդ է, ու նրա առողջությունը շատ դանդաղ, բայց կվերականգնվի: Կարող է 100 տոկոս չէ, բայց մասնակի`մոտ 70 տոկոս, ինքնուրույնություն ձեռք կբերի: Այժմ Ռուբենն ինտենսիվ շարժում է մի ձեռքը, բայց ինչ-որ բան բռնել դեռ չի կարողանում: Թեթեւ ցավեր է զգում մեջքին, իսկ առաջ չէր զգում: Դա համարվում է դրական: Դեռ չեն որոշել` ողնաշարի վիրահատություն անել, թե չէ. ողերի արանքում հեմատոմաներ կան, դրանք պետք է ներծծվեն: Բայց իր տրամադրությունը լավ է, ավտոմատ սայլակ ունի, ամբողջ օրը շրջում է դրանով: Այնտեղ լավ հայ համայնք կա, մի վայրկյան մենակ չեն թողնում նրան: Անծանոթ տղաներ են: Նրանցից մեկը Արթուր Աբրահամի ընկերն է, որը նաեւ հենց Արթուր Աբրահամի խնդրանքով անընդհատ կողքին է»,- երեկ մեր  զրույցում փոխանցեց Ռուբենի մորաքույր Ռուզաննա Մելքոնյանը: 

Ռուբենի զինվորական ծառայությունն անցնում էր Թալիշում: Նա ապրիլյան պատերազմի առաջին վիրավորներից է: Գնդակը կոկորդի մի կողմից մտել, մյուսից դուրս էր եկել` վնասելով ողնաշարն ու ողնուղեղը: Այժմ նա շարունակում է վերականգնողական բուժում ստանալ Բոնի համալսարանական կլինիկայում, որտեղ տեղափոխվել է հունիսի 13-ին: Բուժման առաջին երեք ամսվա համար անհրաժեշտ գումարը հանգանակվել էր: Հետագա փուլերի բուժման ծախսը հոգալու նպատակով այնտեղ Ռուբենին սատարող երիտասարդները նախաձեռնել են բարեգործական համերգ: Միջոցառումը կկայանա օգոստոսի 21-ին` ժամը 15:00-ին`Բոն քաղաքի Zwilling ռեստորանում:

Գերմանիայում բուժվող մյուս ժամկետային զինծառայող Արման Լազգիյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալ երեկ մեզ չհաջողվեց: Հիշեցնենք, որ նրա վիրավորումները, մոտավորապես նույնն էին, ինչ Ռուբենինը: Նա Գերմանիա էր տեղափոխվել Ռուբենից փոքր-ինչ առաջ:

Հոսպիտալացված է 18 վիրավոր 

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, ինչպես մեր զրույցում փոխանցեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող: Նրանցից 17-ի վիճակը գնահատվում է բավարար եւ առաջիկայում դուրս կգրվեն: Կայուն ծանր է գնահատվում միայն 19-ամյա Ավետիս Զարգարյանի վիճակը: «Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց երեւի վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ: Իր վիճակի ծանրությունը պայմանավորված է ոչ թե նախկինում կրած վիրավորումով, այլ ընթացիկ, պլանավորված վիրահատություններով: Ավետիս Զարգարյանն անցած շաբաթ եւս մեկ անգամ վիրահատվել է: Նա ստորին ծնոտի վիրավորում ունի, եւ ձեւավորվել էր կեղծ հոդ, ինչի կապակցությամբ դիմածնոտային վիրաբույժները վիրահատել են: Դրանով է պայմանավորված նրա վերակենդանացման բաժնում գտնվելը»,- ասաց հոսպիտալի պետը: Ավետիսն այս ընթացքում հինգ վիրահատության է ենթարկվել: Նա ողնաշարի վիրավորում է ստացել պարանոցի շրջանում` ողնուղեղի վնասումով:

19-ամյա երիտասարդը, որ վերջին տարիներին ընտանիքի հետ ապրում էր Ռուսաստանում, ծառայելու եւ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու նպատակով վերադարձել էր Հայաստան: Նա նույնպես Թալիշում է վիրավորվել: Սկզբում վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկները հույս չեն տվել, թե կապրի, բայց Ավետիսն իր մեջ ուժ է գտնում, պայքարում ու հաղթահարում է բոլոր հիվանդությունները:

Էրիկը դուրս է գրվել

Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողներից շատերը բուժում էին ստանում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանից երեկ տեղեկացանք, որ վերջին այդպիսի հիվանդը` Էրիկ Բաբայանը, շուրջ տասը օր առաջ դուրս է գրվել եւ մեկնել տուն` Արցախ: Էրիկը 27 տարեկան է: Նա պայմանագրային զինծառայող էր: Վիրավորվել էր Թալիշում` արկերի պայթյունից, ինչից վնասվել էին բազմաթիվ օրգան համակարգեր: «Վիրավորվելուց հետո շատ արյուն է կորցրել, հետո հասցրել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, այնտեղ վիրահատություն է արվել, հեռացրել են երիկամը, փայծաղը, այնուհետեւ վիրահատել են ստամոքսը, աղիքները: Վիրահատությունը 7 ժամ տեւեց: Արյուն ներարկեցին, մի քիչ վիճակը կայունացրին, ապրիլի 3-ին տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, 4-ին` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ նորից վիրահատեցին: Երեք անգամ: Փառք Աստծո, հիմա վիճակը դեպի լավն է գնում»,- ավելի վաղ մեր զրույցում ասել էր Էրիկի մայրը` Ալվինա Կարապետյանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը երեկ փոխանցեց, որ Էրիկի վիճակն արդեն բավարար էր:

«Դեռ ոտքի խնդիր ունի, լավ չի կարողանում քայլել, բայց սայլակով տեղաշարժվում էր: Մնացած բարդությունները լավացել են»,- նշեց նա: Էրիկ Բաբայանը պարբերաբար կգտնվի Արցախի բժիշկների հսկողության տակ, մինչեւ որ մի քանի ամիս հետո վերադառնա: Առջեւում դեռ երկու վիրահատություն կա: Սկզբում` աղիների, իսկ այնուհետեւ` կոնքազդրային հոդի պրոթեզավորման: 

Տպել
2633 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում