Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Սարսափի գիշեր Ռիոյում

12/08/2016 schedule14:27

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում առաջիկա 3 օրվա ընթացքում՝ համաձայն նախնական ժամանակացույցի, Հայաստանը ներկայացնող մարզիկները չունեն մեդալի հավակնություններ եւ կարելի է ամփոփել մեր մարզիկների միջանկյալ արդյունքները: Առայժմ լավագույն արդյունքը ցույց է տվել Նազիկ Ավդալյանը. Եվրոպայի գործող չեմպիոնը մինչեւ 69 կգ քաշային ծանրորդների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեծ հաշվով մինչ այժմ հանդես եկած հայաստանցի մարզիկներից մեդալի ակնկալիք կար միայն ծանրորդ Անդրանիկ Կարապետյանից. մինչեւ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնը պոկում վարժությունից հետո զբաղեցնում էր 2-րդ տեղը, եւ եթե հաջողվեր ավարտել մրցաշարը, կարող էր առնվազն բրոնզե մեդալ նվաճել:

Սակայն, գիշերը (մրցաշարը մեկնարկեց Երեւանի ժամանակով 02:00-ին) «բարի չէր» հայ ծանրորդի եւ մարզասերների համար. հրում վարժությունը կատարելու ընթացքում 20-ամյա ծանրորդը սարսափելի վնասվածք ստացավ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկի ձեռքը կոտրվել է 2 տեղից: Բնականաբար, սպորտը, առավել եւս՝ ծանրամարտը, զերծ չէ միջադեպերից: Նույն՝ «Ռիո 2016»-ում, ծանրագույն վնասվածքներ են ստացել ֆրանսիացի մարմնամարզիկ Սամիր Սաիդը (ոտքի կոտրվածք), հեծանվորդներ, հոլանդուհի Անեմիկ վան Վլյուտեն (վնասել է ողնաշարը), իտալացի Վիչենցո Նիբալին (ուսոսկրի կոտրվածք): Բայց Անդրանիկ Կարապետյանի ստացած վնասվածքը լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ նախկինում էլ մի քանի հայ ծանրորդներ նմանատիպ վնասվածքներ են ստացել:

2010 թվականին Անթալիայում պոկում վարժությունում արմնկահոդի ծանրագույն վնասվածք ստացավ Արա Խաչատրյանը (նկարի ներքեւի հատվածում՝ ձախից), 2011 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնության ընթացքում նույն վարժության ժամանակ նմանատիպ վնասվածք ստացավ գերծանրքաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (նկարի ներքեւի հատվածում՝ աջից), նախօերին էլ նույն վնասվածքը ստացավ Անդրանիկ Կարապետյանը: Գեղեցիկ, դինամիզմով ու մարզական լարված պայքարով մշտապես հայտնի ծանրամարտը վերջին տարիներին հայ մարզասերներիս համար վերածվել է ամենադաժան սարսափ ֆիլմի, որը նայել կարող են միայն նյարդերից ամուր մարդիկ:

Հիշեցնեմ նաեւ, որ 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել են խթանիչներ՝ դոպինգ, եւ մեր մարզուհին, հավանաբար, կզրկվի այդ ընթացքում նվաճած իր բոլոր տիտղոսներից: Խուրշուդյանը նաեւ իրավունք չստացավ հանդես գալ «Ռիո 2016»-ում՝ նույն դոպինգի պատճառով: Անդրանիկ Կարապետյանը 2013 թվականին նույնպես որակազրկվել էր դոպինգի պատճառով: Ընդհանուր առմամբ, նախկինում ավելի քան 25 հայ ծանրորդ որակազրկվել են դոպինգի համար, 4-5 մարզիկ էլ՝ նույն կազմից, ստացել են արմնկահոդի նմանատիպ վնասվածքներ:

Հայկական ծանրամարտը չի հայտնվել դոպինգային սկանդալներում եւ մեր մարզիկները սարսափելի վնասվածքներ չեն ստացել միայն 2008-10 թվականներին, երբ հավաքականը գլխավորում էր երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանը, որը կարողանում էր ռեալ գնահատել մեր ծանրորդների հնարավորությունները եւ հասկանում էր տակտիկական պայքարի նրբությունները: Իսկ ամեն գնով շուտափույթ, անհիմք հաղթանակի, մեդալի հետեւից վազողները վտանգում են մեր մարզիկների առողջությունը, սպորտը դարձնում անտանելի: Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ կրկին հայ ծանրորդի լրջագույն վնասվածքը եւ սարսափազդու ճիչերն արդիական են դարձնում հարցը՝ իսկ մեզ պե՞տք է այսպիսի սպորտ:

Տպել
3824 դիտում

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան