«Հաց բերող» Արթուր Սարգսյանի թեկնածությունը կներկայացվի՞ «Ավրորայի» մրցանակաբաշխությանը

12/08/2016 schedule14:37

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ «հաց հասցնող» Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին:

Armtimes.com-ը «IDEA» հիմնադրամի միջոցով փորձեց հանձնաժողովից տեղեկանալ, թե արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող անձը կարող է հավակնել «Ավրորա» մրցանակին եւ այլն: Հիմնադրամի հանրային կապերի բաժնից նախ տեղեկացրեցին, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին ընտրում է միջազգային անկախ ընտրող հանձնաժողովը: «Ավրորա» մրցանակի համահիմնադիրներն ու քարտուղարությունը որեւէ ազդեցություն չունեն ընտրող հանձնաժողովի որոշումների վրա:

Այսինքն՝ ընտրող հանձնաժողովի անդամներից, օրինակ, Ջորջ Քլունիի կամ Վարդան Գրեգորյանի կայացվելիք որոշման վրա ազդեցություն չի կարող ունենալ «Ավրորա» մրցանակի եւ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«IDEA»-ից ստացած պատասխանից պարզ է դառնում նաեւ, որ հանձնաժողովն անարգել կարող է Արթուր Սարգսյանի թեկնածությունն առաջադրել, որպես «Ավրորայի» հավակնորդ: Պարզապես, հիշեցնենք, որ թեկնածու կարող է առաջադրել ցանկացած ոք ցանկացած անհատի՝ անկախ նրա կատարած արարքից, անկախ նրանից, թե նա քրեական հետապնդման է ենթարկվում կամ ենթարկվել: Թեկնածու չի կարող առաջադրվել այնպիսի մարդ, ով երբեւէ ընդգրկված է եղել որեւէ ահաբեկչական կամ ծայրահեղական գործունեության մեջ (այդ թվում՝ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության կամ այլ ոճրագործության):

Այս տարվա ապրիլին կայացած մրցանակաբաշխության ժամանակ, ի դեպ, 4 հավակնորդից մեկը՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիման, իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման իր գործունեության ընթացքում բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Նրան բազմիցս ծեծի են ենթարկել, նրա վրա կրակել են ու վիրավորել, ինչի հետեւանքով այժմ կաղում է եւ չի կարողանում արագ քայլել։

«Ավրորա» մրցանակի թեկնածու առաջադրելու ժամկետը սահմանված է 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը, որից հետո քարտուղարությունը եւ անկախ դիտորդները հավակնորդների մի մեծ ցուցակ են ներկայացնում ընտրող հանձնաժողովին՝ ընտրելու արժանիներին, որից հետո ընտրող հանձնաժողովը կհայտարարի 2017թ.-ի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ 2017 թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը՝ դափնեկրի անվան հայտարարումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Սասնա ծռերը» հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշել էին. «Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանն, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»: Արթուր Սարգսյանը կալանավորված է: Իրավապահները կալանավորելու հիմքում դրեցին պատանդ վերցնելը եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, սակայն օրեր անց վերաորակեցին նրա արարքը՝ նշված հոդվածներով կատարած արարքին օժանդակելու համար:

Տպել
9561 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան