Տնտեսությունը՝ Մորփեոսի գրկում. բյուջեն էլի չի կատարվելու

14/08/2016 schedule10:20

Տեղեկատվությունն այն մասին, թե այս տարվա պետական բյուջեն թերակատարվելու է, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ է թվում եւ անհավատալի:

Սա թերեւս պայմանավորված է նրանով, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն արդեն մի քանի անգամ հաղորդագրություններ է տարածել, որ հարկերն եւ տուրքերը այս տարի հավաքվում են ավելի շատ, քան անցած տարի...: Սերժ Սարգսյանն էլ մի առիթով հայտարարեց, թե այս տարվա ապրիլին աննախադեպ, մոտ 100 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր են հավաքվել: Ու այս ֆոնին կանխատեսումները, թե այս տարվա պետական բյուջեն թերակատարվելու է, այնքան էլ հիմնավոր չէին թվում: Սակայն դա թերեւս միայն հոգեբանական ընկալումների շարքից է: Թվաբանությունը, որը ճշգրիտ գիտություն է, բոլորովին այլ բան է ասում. բյուջեն իրոք թերակատարվելու է:

Եվ ահա թե ինչու է դա տեղի ունենալու: Առնվազն 2014 թվականից մեր բյուջեն թերակատարվում է: Առնվազն հարկային եկամուտների գծով: Այսպես. 2014 թվականի ՀՀ պետբյուջեի մասին օրենքով նախատեսված էր, որ այդ տարի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմելու են 1 տրիլիոն 97 միլիարդ դրամ: Տարին ամփոփելուց հետո պարզվեց, որ հավաքագրվել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ: Այսինքն հարկերի եւ տուրքերի թերակատարումը կազմել է 33 միլիարդ դրամ:

2015 թվականին պատկերը ավելի սրվեց: 2015-ի պետբյուջեով սահմանվել էր, որ հարկային եկամուտների ու տուրքերի ընդհանուր ծավալը կկազմի 1 տրիլիոն 138 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում, սակայն, հավաքագրվեց ընդամենը 1 տրիլիոն 67 միլիարդ դրամ: Թերհավաքագրումը արդեն 71 միլիարդ դրամ էր:

Ի՞նչ կլինի այս տարի: Փորձենք հաշվել: 2016 թվականի պետբյուջեով սահմանվել է, որ այս տարվա հարկային եկամուտներն ու տուրքերը միասին կազմելու են 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ: Ինչպե՞ս հաշվարկել, թե որքանով կթերակատարվի այս տարվա ցուցանիշը: Դա այնքան էլ դժվար չէ: Այս տարվա ընթացքում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը, ինչպես նշեցինք, պետք է կազմեն 1 տրիլիոն 129 միլիարդ  դրամ, ինչը 62 միլիարդ դրամով կամ 5.8 տոկոսով ավելին է անցած տարվա փաստացի ցուցանիշից: Իսկ դա նշանակում է, որ տարվա համապատասխան ժամանակահատվածներում հավաքագրված հարկերն ու տուրքերը պետք է առնվազն 5.8 տոկոսով գերազանցեն անցած տարվա նույն ժամանակահատվածներում հավաքագրված ծավալները: 2015 թվականի առաջին կիսամյակում հավաքագրվել էր 500 միլիարդ դրամ հարկ եւ տուրք, իսկ 2016 թվականի նույն` առաջին կիսամյակում հավաքվել է 512 միլիարդ դրամ: Աճը կազմում է 2.4 տոկոս:

Այսինքն, անցած տարվա համեմատ հարկերի եւ տուրքերի աճի տեմպը երկու անգամ ավելի քիչ է, քան պետք է լիներ բյուջեն կատարելու համար: Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված միտումները տարածենք ամբողջ տարվա վրա, ապա 2016 թվականի պետբյուջեն կթերակատարվի 2.4 տոկոսով կամ մոտ 27 միլիարդ դրամով: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ սա թերեւս լավագույն սցենարն է: Իրականում թերակատարումը կլինի ավելի մեծ, եւ կան նման կանխատեսման բոլոր հիմքերը:

Մեր առանց այդ էլ քնկոտ տնտեսությունը սկսել է ավելի լայն հորանջել ու ամենայն հավանականությամբ շուտով խոր քուն կմտնի: Այսինքն իրական են այն կանխատեսումները, որ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսությունը ավելի քիչ հարկեր կվճարի:  Այս սպասումները եւս ունեն բավականին ամուր հիմնավորումներ: Նախ, մեր տնտեսության «նավթը» հանդիսացող մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել երկնիշ տեմպերով: Դրա արդյունքում բնակչության գնողունակությունը շարունակելու է նվազել: Բնակչության կողմից ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու հետեւանքով ավելի քիչ ապրանքներ են արտադրվելու կամ ներմուծվելու: Իսկ դա ուղղակիորեն հանգեցնում է հարկերի նվազմանը: Հարկերի նվազմանն է հանգեցնելու նաեւ օտարերկրյա ներդրումների ծավալների անկումը: Իսկ որ այստեղ կա անկում՝ չափազանց մեղմ է ասված: Ներքին ներդրումները առերեւույթ աճում են, սակայն՝ միայն առերեւույթ: Խոսքը բանկերի կողմից բիզնեսի վարկավորման աճի մասին է: Աճ կա, սակայն դա ոչ թե նոր վարկեր են, այլ նախկինում վերցրած վարկերի վերավարկավորում: Այսինքն, տնտեսվարողը, որը որեւէ բանկից ունի, ասենք, 20 տոկոսանոց վարկ, գնում է մեկ այլ բանկ, նրանից 19 տոկոսով նոր վարկ է վերցնում, որով փակում է նախկին վարկը: Զուտ ցուցանիշների տեսանկյունից վարկ է տրվում, սակայն դա չի ներդրվում տնտեսության մեջ: Տնտեսությունը կարող էր աշխուժանալ վարկերի տոկոսների անկման հաշվին, սակայն ԿԲ-ն ամեն ինչ անում է դա կանխելու համար, որպեսզի դրամը չարժեզրկվի:

Ի դեպ, այն, որ ամսական կտրվածքով հարկերը նվազում են, արդեն երեւում է նույնիսկ պաշտոնական վիճակագրությունից: Եթե այս տարվա «ռեկորդային» ապրիլին հավաքվել է 7.7 տոկոսով ավելի հարկ անցած տարվա նույն ամսվա համեմատ, ապա մայիսին այդ աճը արդեն 6.9 տոկոս էր, իսկ հունիսին՝ 2.2 տոկոս:

Տնտեսությունը կարելի էր աշխուժացնել արմատական բարեփոխումներ անելով` ջախջախել մոնոպոլիաները, իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, արդյունավետ ծախսել բյուջեի միջոցները ու ավելի շատ կապիտալ ներդրումներ անել եւ այլն: Սակայն կառավարությունը ցույց տվեց, որ մեր տնտեսության աշխուժացման ու զարգացման այսպիսի տարբերակը իր համար անընդունելի է: Եվ ուրեմն հարկերը գնալով չեն աճելու, ու այս տարվա բյուջեն կթերակատարվի 5-6 տոկոսով: Մոտավորապես այնքան, որքան անցած տարի: 

Տպել
3642 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան