Մանկական կեր` ադրբեջաներենով. դիստիբյուտորը ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությունն է

15/08/2016 schedule12:36

«Հայկական ժամանակի» խմբագրությունն ահազանգեր է ստանում հայաստանյան սպառողներից, որոնց հեղինակներն անհանգստացած հայտնում են, որ շուկայում առկա «Նուտրիլիոն» («Nutrilion») մանկական կաթնախառնուրդային կերի տուփի վրա ադրբեջաներեն նշումներ ու տվյալներ են:

Դեղատներ կատարած մեր շրջայցի ընթացքում պարզեցինք, որ իսկապես կաթնախառնուրդի մետաղական տարայի վրա բավական մեծ մակերես են կազմում նշված լեզվով գրությունները: Ծանոթագրություններ կային նաեւ երեք այլ լեզուներով` ուզբեկերեն, տաջիկերեն, ռուսերեն: Իսկ շտրիխ կոդի կողքին տեղ գտած վեբ-կայքի հասցեն, հեռախոսահամարը նույնպես ադրբեջանական էին: Այդուհանդերձ, որպես արտադրող երկիր նշվում էր Լեհաստանը: Բայց ահա «Նուտրիլիոնը» Հայաստան ներմուծող  ընկերության մասին որեւէ հիշատակում չկար, ինչը պարտադիր պահանջ է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության  պետական ծառայությունից (ՍԱՊԾ) մեր հարցմանը պատասխանելով, փոխանցեցին, որ վերջերս, դարձյալ ահազանգի հիման վրա, դիտարկում է անցկացվել Երեւան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» եւ «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին: «Նշենք, որ սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները: Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), եւ այստեղ չկա որեւէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները: ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը»,- պատասխանում են պետական մարմնից:

«Նուտրիլիոն» կաթնախառնուրդների արտադրությամբ զբաղվող «Նուտրիցիա» ընկերության դիստրիբյուտորը Հայաստանում «Սլավ գրուպն» է: Այն, ի դեպ, կապվում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի անվան հետ, որը հայտնի է նաեւ որպես «Դերժավայի Արկադի»: «Սլավ գրուպի» «Նուտրիցիա» բաժնի մենեջեր Արթուր Սարգսյանը մեր զրույցում հավաստիացրեց, որ խնդրո առարկա կաթնախառնուրդը ո՛չ վտանգավոր է, ո՛չ ներկրվում է զարտուղի ճանապարհով, ո՛չ էլ արտադրվել է հատուկ ադրբեջանական շուկայի համար:

«Մի հատ թերություն է  եղել, որին եվրոպական արտադրողներն ուշադրություն չեն դարձրել: Եվրոպական կազմակերպությունը չի իմացել, որ ներմուծողի անունը պիտի փակցված լինի ապրանքատեսակի վրա: Մինչեւ սեպտեմբերի 5-ը պետական մարմինները մեզ ժամանակ են տվել, որ բոլոր ապրանքատեսակի վրա տվյալ նշումը լինի, որ մարդիկ գնեն, հասկանան` ով է ներկրել այդ ապրանքը»,- ասաց Սարգսյանը:

Նա նկատեց, որ «Նուտրիլիոն» կաթնախառնուրդը տասը տարի Հայաստան է ներկրվում ադրբեջաներեն ծանոթագրություններով, ու երբեք խնդիր չի առաջացել: Ավելին, նրա գնահատմամբ, Հայաստանում վաճառվող ապրանքների 60-70 տոկոսի վրա ադրբեջաներեն է գրված: Իսկ լեզվի ընտրությունը պայմանավորված է տվյալ երկրի շուկայի մեծությամբ: Հայաստանյանն էապես փոքր է: «Եվրոպական գործարանները եւ եվրոպական յուրաքանչյուր կազմակերպություն, հանձին մեզ հետ համագործակցողի, Հայաստանն ու Ադրբեջանը չի դիտարկում որպես պատերազմող երկրներ, այլ դիտարկում է որպես կովկասյան շուկա»,- շարունակեց «Սլավ գրուպի» ներկայացուցիչը: Ասաց նաեւ, որ «Նուտրիցիա» կազմակերպությունն իրենց գրություն է տրամադրել, որը ներկայացրել են պետական մարմիններին. «Նամակը մենք ուղարկել ենք պետական բոլոր մարմիններին, որոնք թույլ են տալիս ապրանքը մտնի Հայաստան, մաքսազերծվի ու հետագա վաճառքի դուրս գա»:

Նշված նամակում, որը «Սլավ գրուպին» տրամադրված է ըստ անհրաժեշտության ներկայացնելու համար, մասնավորապես ասված է. ««Նուտրիցիա» ընկերությունը հասկանում է, որ ցանկալի է, որպեսզի պիտակի վրայի գրությունը համապատասխանի այն երկրի լեզվին, որտեղ արտադրանքն իրացվում է: Սակայն, այդպիսի պիտակները մշակվում են միայն վաճառքի նվազագույն ծավալի դեպքում: Այն երկրները, որոնք չեն կարողանում ապահովել նվազագույն ծավալը, հաճախ խմբավորվում են ըստ տարածաշրջանի: Հայաստանի դեպքում այդ երկիր ներկվող արտադրանքը բաշխվում է նաեւ Ուզբեկստան, Տաջիկստան, Ռուսաստան, Մոնղոլիա, Ադրբեջան, Ղրղըզստան, Վրաստան եւ Մոլդովա:

Սույն հայտարարությամբ «Նուտրիցիա» ընկերությունը ցանկանում է վստահեցնել, որ մանկական կաթնախառնուրդները, որոնք ներկրվում եւ վաճառվում են հայաստանյան շուկայում, արտադրված են բարձրորակ հումքից, դրանք անվտանգ են եւ համապատասխանում են մարդու պահանջմունքներին: Մանկական կաթնախառնուրդները Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների համար արտադրվում են «Նուտրիցիա» ընկերության գործարաններում, որոնք գտնվում են Նիդեռլանդներում, Լեհաստանում եւ Ռուսաստանում: Այս գործարաններն ապահովում են միջազգային բարձր ստանդարտներ»:

Հ.Գ. Առողջապահության նախարարությունը խրախուսում է երեխայի կրծքով սնուցումը: Նշում է, որ կրծքի կաթը լավագույն սնունդն է մանկան համար: Այն պաշտպանում է վարակներից, նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Առավելագույնս նպաստում է մոր եւ մանկան միջեւ հուզական կապի հաստատմանը: Կրծքով կերակրելուց շահում է նաեւ մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: 

Տպել
3998 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում