Ի՞նչ «հսկայական հարված». տնտեսություն կա՞, որ ազդի

17/08/2016 schedule17:30

Այս տարվա օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը «հասարակության, իշխանությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների» հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, մեկ նախադասությամբ անդրադարձավ նաեւ տնտեսությանը:

«Անցած երկու շաբաթը եւ այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչեւ այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը»: Ինչ «հսկայական հարվածի» մասին է խոսքը, որը ստացավ մեր տնտեսությունը, Սերժ Սարգսյանը նույնիսկ ակնարկների ձեւով չհստակեցրեց: Ասաց հենց այդ մի բառակապակցությունն ու առաջ անցավ:

Շատ դժվար է պատկերացնել Հայաստանում կատարվող մի իրադարձություն, որը կարող է ազդել տնտեսության վրա: Տպավորությունն այն է, որ մեր տնտեսությունը ամենահզորն է աշխարհում, եւ ներքին կյանքում տեղի ունեցող դեպքերը որեւէ կերպ ազդեցություն չեն թողնում տնտեսության վրա: Սա միայն տպավորություն չէ, այլ սա ապացուցող փաստաթուղթ էլ կա: ՀՀ կառավարությունը պարբերաբար մշակում է այսպես կոչված միջնաժամկետ ծախսային ծրագրեր` ՄԺԾԾ, որը, ըստ էության, տնտեսական կարեւորագույն ծրագրերից է, դրա հիման վրա կազմվում են պետական բյուջեները եւ այլն: Եվ ահա այս տարվա մայիսին մշակած ՄԺԾԾ-ի մեջ թվարկված են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են խաթարել տնտեսական աճը:

Այդ փաստաթղթում որպես ռիսկ նշված է «Աշխարհաքաղաքական իրավիճակը, այդ թվում` տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, ներքաղաքական անկայունությունները, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ քաղաքական հակադրությունները էական ռիսկեր են առաջացնում տնտեսական աճի ապահովման տեսանկյունից, որն ավելի է սրվում Ռուսաստանի տնտեսական խնդիրներով պայմանավորված»: Ինչպես տեսնում ենք, այստեղ կա «ներքաղաքական անկայունություններ» արտահայտությունը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա ամենեւին չի վերաբերվում Հայաստանի «ներքաղաքական անկայունություններին», քանի որ այս նախադասությունը ներառված է «Արտաքին միջավայր» հատվածում: Այսինքն, խոսքը այլ երկրներում «ներքաղաքական անկայություններին է» վերաբերվում:

Իսկ «ներքին միջավայր» հատվածում ներքաղաքական անկայունությունից որեւէ ռիսկ, որը կազդի տնտեսության վրա, իշխանությունը բացարձակապես չի տեսնում, նույնիսկ ակնարկի տեսքով:  Սա չափազանցություն չէ: Որպես «Ներքին միջավայրից» սպասվող ռիսկ՝ իշխանությունը մատնանշում է` «Ներքին միջավայրից բխող հիմնական ռիսկը բնակլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսեւորման հետեւանքով գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումն է: Կանխատեսվող հորիզոնում կառա֊վարությունը շարունակելու է գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցա֊ռումների իրականացումը, սակայն բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են լրացուցիչ ռեսուրսների ներդրման պահանջ առաջացնել՝ դանդաղեցնելով կառավարության բարեփոխումները, որի պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել»: Եվ վերջ:

Բայց միայն փաստաթղթի առկայունությունը չէ, որ ստիպում է պնդել, թե մեր տնտեսության վրա ներքաղաքական իրադարձությունները ոչ մի ազդեցություն չեն գործում: Համենայն դեպս տնտեսական վիճակը բնորոշող ցուցանիշների արագ փոփոխություններ տեղի չեն ունենում: 999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ գնդակահարվեցին երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամավորներ, մասնավորապես դրամի փոխարժեքը էական փոփոխությունների չենթարկվեց: Նույնը տեղի ունեցավ նաեւ 2008 թվականի մարտի 1-ին նախորդած եւ հաջորդած շրջանում: Մեկ դոլարը, օրինակ 2008 թվականի փետրվարին միջինը 309 դրամ էր, մարտին` կրկին 309 դրամ: Բայց մարտի 1-ին իշխանությունը երկրի մայրաքաղաքի կենտրոնում իսկական սպանդ էր կազմակերպել, 10 մարդ զոհվել էր, հարյուրավոր վիրավորներ կային, ամիսներ շարունակ երկրում մարդաորս էր տեղի ունենում: Հայաստանի հարցը քննարկվում էր միջազգային բազմաթիվ ատյաններում եւ այլն: Բայց դրամի փոխարժեքը չէր փոխվում:

Այս տարվա ապրիլյան պատերազմի նախօրեին մեկ դոլարը 480 դրամ էր: Պատերազմական գործողություններից հետո` 481 դրամ, իսկ ամսվա վերջին արդեն՝ 479 դրամ: Հուլիսի 16-ին, այսինքն ՊՊԾ գնդի գրավման նախօրեին մեկ դոլարը 476 դրամ էր, օգոստոսի սկզբին արդեն 475 դրամ...: Իհարկե, ուղղակի կապ ներքաղաքական իրադարձությունների եւ դրամի փոխարժեքի միջեւ մաթեմատիկայի տեսանկյունից չկա: Բայց, օրինակ, երբ բրիտանացիները քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու օգտին, դա նույնպես մաթեմատիկայի տեսանկյունից չպետք է ազդեր ֆունտի ու եվրոյի փոխարժեքների վրա: Բայց այդ արժույթները ուժեղ ցնցումներ ապրեցին: Ցնցվեցին, չնայած գործնականում Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու էր ամիսներ անց միայն:

ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցածը նույնպես, մեծ հաշվով ազդեցություն չի թողնելու տնտեսության վրա: Պատճառն այն է, որ մենք տնտեսություն, որպես այդպիսին, խոսքիս ժամանակակից բնորոշմամբ, չունենք: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է մեր տնտեսությանը հասցված «հսկայական հարվածի» մասին, բոլորովին այլ նպատակ ունի: Պարզապես ակնհայտ է, որ տնտեսական ցուցանիշները այլեւս հնարավոր չէ պլպլացնել եւ ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցածը ընդամենը օգտագործվելու է տնտեսական տապալումները արդարացնելու համար:

Տպել
3501 դիտում

Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք