Բուհերի հեռակա ուսուցման վարձավճարը նոր ուսումնական տարում կբարձրանա

18/08/2016 schedule21:30

Նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշ պետական բուհերի հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձերը կբարձրանան: Աճը կկազմի առնվազն 30-50 հազար դրամ:

Երեւանի պետական համալսարանում, օրինակ, սերվիս մասնագիտության վարձաչափը նախորդ տարի կազմել է 400 հազար դրամ: Նոր ուսումնական տարում կլինի 432 հազար: Տարբերությունը 32 հազար դրամ է: Առկա ուսուցման համակարգում սովորողները նույն սերվիս մասնագիտության համար տարեկան վճարում են 540 հազար դրամ: Տնտեսագիտություն  մասնագիտության դեպքում հեռակայող ուսանողների համար վարձավճարը կկազմի 520 հազար դրամ` նախորդ տարվա 480 հազարի փոխարեն: Աճը 40 հազար է: Առկա ուսուցմամբ այս մասնագիտության վարձավճարը կլինի 650 հազար դրամ: Իրավագիտություն մասնագիտության դեպքում հեռակա ուսուցման վարձավճարը ԵՊՀ-ում հասցվել է 696 հազարի: Նախորդ տարի եղել է 640 հազար: Այսինքն` 56 հազարով պակաս: Առկա ուսուցմամբ իրավագիտության վարձաչափը 870 հազար դրամ է:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նույնպես հեռակա ուսուցման վարձավճարները որոշ մասնագիտությունների դեպքում բարձրացել են 20-30 հազար դրամով եւ այլն: Բուհերից առավել մանրամասն տեղեկություններ ճշտել երեկ մեզ չհաջողվեց, որովհետեւ ամառային արձակուրդներից այստեղ դեռ չեն վերադարձել:

Արդեն տեղեկացրել ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններին կրթության եւ գիտության նախարարությունից հանձնարարվել է ուսման վարձի չափը սահմանել առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, ինչն, ըստ էության, նշանակում է, որ հեռակա ուսուցման համակարգում վարձավճարները կարող են բարձրացվել եւ հասցվել առկայի վարձավճարի չափին: Հավասարեցման այդ միտումը սկսվել է տարիներ առաջ: Իհարկե, հեռակայի տարեկան վարձի չափը փոքր գումար է կազմում, բայց եթե հաշվի ենք առնում, որ առկա ուսուցման դեպքում ուսման տեւողությունը չորս տարի է, իսկ հեռակայի դեպքում` հինգ, ապա վերջնարդյունքում ստացվում է, որ ուսանողը մասնագիտություն ձեռք բերելու համար երկու համակարգում էլ վճարում է նույնքան կամ գրեթե նույնքան գումար:

Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը, ստացվում է, վերոնշյալ հանձնարարականով կանաչ լույս է վառում բուհերի առաջ, որպեսզի նրանք բարձրացնեն հեռակայի վարձավճարները: Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության  կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանն այդ դիտարկման հետ համաձայն չէ:

«Նախարարությունը կանաչ լույս չի վառում: Ընդհակառակը, նախարարությունը փորձում է թույլ չտալ, որ բուհերը առկա բաժնի ուսման վարձից ավելի վարձաչափ սահմանեն հեռակայում: Բացի այդ, հաստատված կարգ գոյություն ունի` «Ըստ կրթական աստիճանների հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն շեմը սահմանելու մասին»: Այն կարգավորում է, որ բուհերը չկարողանան ուսման վարձերը շատ բարձրացնել: Բոլորիս հայտնի է, որ սոցիալական խնդիր է դա: Եվ հետո շուկան է, իմիջիայլոց, կարգավորում շատ խնդիրներ: Եթե բուհերը շատ բարձրացնեն ուսման վարձը (oրինակներ կան անցյալից), ուղղակի դիմորդ չեն ունենա: Դրա համար բուհերը շահագրգռված են, որ ուսման վարձը ցածր լինի: Հիմա լուրջ մրցակցություն է բուհերի միջեւ»,- ասաց Սասուն Միքայելյանը: 

Իսկ որքանո՞վ է ճիշտ թե՛ առկա եւ թե՛ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներից միեւնույն մասնագիտության համար պահանջել նույնքան գումար, այն դեպքում, երբ բուհը, բնականաբար, հավասարաչափ ներդրում չի կատարում տվյալ մասնագետը պատրաստելու համար: Այս հարցին անդրադառնալով էլ նախարարության պաշտոնյան նկատեց. «Ես չեմ ուզում դա ճիշտ կամ սխալ որակել: Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր տարի նշվում է, որ ուսման վարձի չափը սահմանում են բարձրագույն ուսումնական հաստատությունները, եւ իրենք էլ, վերլուծություն անելով շուկայում, պայմաններ են ստեղծում, որ դիմորդներն ընտրեն իրենց բուհը: Այնպես որ, առաջին հերթին բուհերն են շահագրգռված, որպեսզի ուսանողներ ունենան: Ինչ վերաբերում է մասնագետ պատրաստելիս տարբեր չափով ներդրում անելուն, իրավացի եք, բայց ես էլ կարող եմ հակառակը ասել, որ հումանիտար մասնագիտություններով նույնիսկ առկա համակարգում բուհի ծախսերը հաստատ ավելի քիչ են, քան ուսման վարձն է: Բայց կան նաեւ մասնագիտություններ, որոնց վարձը ցածր է, այնինչ դրանք մեծ գումար են պահանջում, օրինակ` կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կենսաբանություն: Համեմատեք քիմայի վարձը իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների վարձի հետ: Այդ դեպքում մենք կհանգենք որոշակի հակասությունների ու կգանք նրան, որ շուկան է պայմանավորում: Պահանջարկ կա, բարձր վարձավճար է սահմանվում: Բուհին էլ պետք է ճիշտ հասկանալ: Նա իրավագիտության բարձր վարձը օգտագործում է նաեւ քիմիականում շատ հարցեր լուծելու համար»:

Տպել
6143 դիտում

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան