Ուզում են վերահսկել լոլիկի հետագիծը. մեխանիզմներ են փնտրում

18/08/2016 schedule17:00

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այդ նիստում քննարկվող կարեւորագույն փաստաթուղթը, իհարկե, ԵՏՄ-ի միասնական  Մաքսային օրենսգրքի նախագիծն էր, որը հավանության արժանացավ:

ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի նախագիծը ներկայումս անցնում է ներպետական համաձայնեցման փուլ եւ, հավանաբար, մինչեւ այս տարվա վերջ արդեն կընդունվի: Սակայն միջկառավարական խորհրդի նիստում քննարկվում էր եւս մի կարեւոր փաստաթուղթ, որը ուշադրությունից դուրս մնաց: Խոսքը ԵՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների վերաբերյալ մի փաստաթուղթ է, որը քննարկվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Ռուսաստանի կողմից Արեւմտյան երկրների, ապա նաեւ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո ի հայտ եկան օրենսդրական բացեր, որոնք թույլ չեն տալիս Ռուսաստանին ամբողջ ծավալով իրականացնել այդ պատժամիջոցները:

Խնդիրը հետեւյալն է: Մինչեւ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը Լեհաստանը հսկայական քանակությամբ խնձոր էր մատակարարում Ռուսաստան: Պատժամիջոցներից հետո խնձորի հիմնական մատակարարներից դարձավ Բելառուսը: Ակնհայտ էր, որ լեհական խնձորները սկսեցին արտահանվել Բելառուս, որից հետո դրանք բելառուսականի անվան տակ արտահանվում էին Ռուսաստան: Քանի որ ԵՏՄ անդամ երկրների միջեւ չկա մաքսային սահման, ապա լեհական խնձորները մաքսազերծվում են միայն Լեհաստան-Բելառուս սահմանին, որից հետո առանց որեւէ խոչընդոտի այդ ապրանքները սկսում են շրջանառվել ԵՏՄ անդամ մյուս երկրներում, այդ թվում նաեւ պատժամիջոցներ հայտարարած Ռուսաստանում: Տեսականորեն, իհարկե, կա ապրանքի ծագման երկրի նույնականացման մեխանիզմ, սակայն գործնականում դա կարելի է հեշտությամբ շրջանցել, եթե այդ շրջանցումը կատարվում է պետական մակարդակով, պետության «դաբրո»-ով: Օրինակ, եթե նույն Բելառուսի իշխանությունները պետական մակարդակով համաձայնվեն այդպիսի վերաարտահանմանը, եւ Բելառուսի պետական գերատեսչությունները սկսեն կեղծ փաստաթղթեր տրամադրել ապրանքի ծագման երկրի վերաբերյալ, ապա գործնականում անհնար է իրարից տարբերել Բելառուսում կամ Լեհաստանում աճեցված խնձորները: Նույնիսկ եղան դեպքեր, երբ Ռուսաստանում հայտնվեց Բելառուսում աճեցված սաղմոն տեսակի ձուկ: Բելառուսում չի կարող լինել սաղմոն, քանի որ այդ տեսակի ձուկը կարող է աճեցվել միայն օվկիանոսային ափ ունեցող երկրում: Իրականում բելառուսականի անվան տակ Ռուսաստան էր արտահանվում նորվեգական սաղմոն:

Ճիշտ նույն մեխանիզմը, ամենայն հավանականությամբ, կիրառվում է նաեւ Հայաստանում: Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանված 20 հազար տոննա լոլիկը դրա վառ ապացույցն է: Այդ քանակի լոլիկը սկսեց արտահանվել հենց այն պահից, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց ռուսական շուկան լոլիկով հեղեղող Թուրքիայի նկատմամբ: Կան լուրջ կասկածներ, որ Հայաստանից նույն այդ մեխանիզմով վերաարտահանվում է թեթեւ արդյունաբերության արտադրանք, ինչպես նաեւ եվրոպական արտադրության որոշակի տեսակի պանիրներ եւ այլ ապրանքներ: Սրանում ոչ մի վատ բան չկա իհարկե, եւ միայն մենք չէ, որ վերաարտահանում ենք լոլիկը: Ադրբեջանը այնպիսի ծավալներով է վերաարտահանում թուրքական լոլիկը, որ դրա համեմատ մեր գործարարների արածը ընդամենը թեթեւ զբաղմունք է: Որոշակի տվյալներ կան, որ անգամ Եգիպտոսն է Ռուսաստան վերաարտահանում թուրքական լոլիկները:

Եվ հենց այս ֆոնին Ռուսաստանը մշակում եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին է ներկայացնում  ԵՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների վերաբերյալ մի փաստաթուղթ: Որքանով է այն կիրառական, որքանով է այն խոչընդոտելու վերը նշված վերաարտահանման գործընթացին՝ այս պահին դժվար է ասել: Սակայն հենց բուն այդպիսի փաստաթղթի գոյությունն ինքն իրենով անտրամաբանական է: Մի կողմից ԵՏՄ-ն իր բովանդակությամբ միասնական տնտեսական տարածք է, որտեղ պետք է լինի ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ազատ շրջանառություն առանց սահմանափակումների: Դա է հենց ԵՏՄ-ի իմաստը: Մյուս կողմից, սակայն, ԵՏՄ անդամ երկրներից մեկը` ամենամեծ շուկան ունեցող Ռուսաստանը սկսում է պատժամիջոցներ կիրառել որոշակի երկրներում արտադրված ապրանքների վրա, եւ այդ պատժամիջոցներին չեն միանում ԵՏՄ անդամ մյուս երկրները: Ու դրանով հանդերձ «միասնական տնտեսական տարածք» գաղափարախոսությունը հիմնահատակ տապալվում է իմաստային եւ բովանդակային առումով: 

Ուշագրավ է, որ այս հարցի քննարկման ժամանակ, ինչպես նշված է ՀՀ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, նիստին մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել: «ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետագծելիության ձեւավորման միջոցառումների իրականացմանն առնչվող հարցի համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմի կիրառումը»,- նշված է հաղորդագրությունում: Թե որոնք են այդ առանձնահատկությունները եւ ինչով է անհանգստացած ՀՀ կառավարությունը, պարզ կդառնա առաջիկայում:

Տպել
2182 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան