Երևան
23 °C
Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը շուտով կքննարկվի նաեւ Ազգային Ժողովում:
Այդ փոփոխությամբ մասնավորապես սահմանվում է, որ ցածրարժեք ապրանքների ներկրման դեպքում, երբ այդ ապրանքի գինը չի գերազանցում 200 դոլարը, դրա դիմաց չեն գանձվում մաքսատուրքեր ու մաքսավճարներ: Խոսքը օրինակ ապրանքների նմուշների, գովազդային նյութերի, կատալոգների եւ նմանատիպ ապրանքների մասին է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նկարագրեց, որ ներկայումս նմանատիպ նյութեր ներմուծելիս եւ մաքսազերծելիս այնպես է ստացվում, որ 5000 դրամանոց այդ ապրանքը մաքսազերծելիս ներկրողը դրանից մի քանի անգամ ավելի մեծ գումար է վճարում: Իհարկե շատ լավ է, որ այս փոփոխությունը վերջապես կիրականացվի: Բայց արդյոք սա՞ է մեր մաքսային ոլորտում առկա ամենամեծ խնդիրը: Սա պարզելու համար մի քանի հարց ուղղեցինք «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» համակարգող Սամսոն Գրիգորյանին: Նա նաեւ ձեռներեց է եւ զբաղվում է ներկրումներով:
- Պարոն Գրիգորյան, երեկ կառավարությունը հավանություն տվեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին: Որքանո՞վ է դա պարզեցնելու ու «էժանացնելու» ներկրումը հատկապես փոքր ու միջին ձեռներեցների համար:
- Մինչեւ 200 եվրո ապրանքների ներկրումը մաքսազերծումից ազատելը վերաբերում է գովազդային առարկաներին՝ քիչ քանակով, տվյալ բրենդը գովազդող գրիչ, վերնաշապիկ եւ նմանատիպ այլ էժանագին առարկաներ, խիստ սահմանափակ քանակով: Այդ քայլը ուղղակի լոգիկայի մեջ էր մտնում, քանի որ նման դեպքերում տնտեսվարողը շահույթ չի ստանում: Ու դա ընդամենը կաթիլ է ծովի մեջ:
- Իսկ որո՞նք են ձեր կարծիքով փոքր ու միջին ներկրողների առջեւ կանգնած հիմնական խոչընդոտները:
- Խոչընդոտները բազմաթիվ են: Ամենամեծ եւ անանցանելի խոչընդոտը «հսկիչ գներն են», որոնք, ինչպես նշեց էկոնոմիկայի նախարարը, պետք է կիրառվեն բացառիկ դեպքերում: Սակայն գործնականում դրանք կիրառվում են համատարած: Մեծ խոչընդոտներ են ստեղծում պահանջվող բազմապիսի փաստաթղթերը: Դրանք հավաքվում են (ներկրվող ապրանքի տեսակից կախված) 3-5 նախարարություններից կամ պետական կառույցներից եւ մեծ մասամբ ուղղակի բյուրոկրատական բնույթ են կրում, քանի որ տրվում են ներկրվող ապրանքը ընդհանրապես առանց զննելու: Ընդամենը ներկրողը կորցնում է ժամանակ, նյարդեր եւ մեծ գումարներ:
- Երեկ խոսք կար նաեւ այն մասին, որ ներկրումներ իրականացնելիս մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելը չպետք է լինի պարտադիր: Առանց մաքսային բրոքերի ոչ շատ փորձառու ներկրողը կարո՞ղ է լրացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Դրանք շա՞տ են, եւ որքանո՞վ են պարզ ու մատչելի:
- Առանց մաքսային բրոքերների հնարավոր է կատարել ներկրում միայն այն դեքում, եթե ներկրում եք մեկ կամ երկու տեսակի ապրանք եւ ունեք համապատասխան կրթություն, փորձառություն: Բայց ներկրման պրոցեսը բավականին բարդ է: Օրինակ, միայն մաքսային բրոքերներին են հասանելի ապրանքների կոդերը եւ դրանց հսկիչ գները: Մենք չենք կարող հանգիստ համացանցից տեղեկանալ, ասենք, տվյալ մեքենայի հսկիչ գնի կամ այլ ապրանքների հսկիչ գների մասին: Բոլորս գիտենք, որ տեղեկությունները ազատ շրջանառության մեջ չեն գտնվում:
Մի խոսքով, «Մաքսային կարգավորման մասին օրենքում» կատարվելիք վերը նշված փոփոխությունը չնայած պետք է դրական քայլ համարել, սակայն դա որեւէ կերպ չի ազդելու ընդհանուր այն սարսափելի պատկերի վրա, որը եղել է, կա ու ըստ ամենայնի լինելու է մաքսային ոլորտում: Ցանկացած գործարար, որը Հայաստան է ներկրել որեւէ ապրանք ու մաքսազերծել այն, կպնդի, որ մեր մաքսայինի հետ շփվելը աղետ է:
Հատկապես ապրիլյան պատերազմական գործողություններից հետո, երբ Հայաստանում ամենաբարձր ամբիոններից խոսվեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որպես ամենախայտառակ ոլորտ առանձնացվեց հենց մաքսայինը: Ու այդ ֆոնին առաջնահերթ խնդիրը տխրահռչակ «հսկիչ գներն էին»: Քննարկումները այնքան ինտենսիվ էին, որ թվում էր` ուր որ է իշխանությունը տեղի կտա ու լուծումներ կգտնի գործարարներին այդ «հսկիչ գներից» ազատելու համար:
Խոսքն այն մասին է, որ մեր մաքսային օրենսդրությամբ սահմանված է, որ «առանձին դեպքերում» որեւէ ապրանք մաքսազերծելիս մաքսավորը կարող է որպես հիմք չընդունել մաքսազերծվող ապրանքի «ինվոյսային» գինը եւ կիրառել այդ «հսկիչ գինը»: «Առանձին դեպքը», սակայն, դարձել է համընդհանուր: «Հսկիչ գները» հրապարակային չեն, դրանց որոշման սկզբունքները հայտնի չեն...: Մաքսավորները բառացիորեն անում են՝ ինչ ցանկանան: Կոռուպցիան ուղղակի ափերից դուրս է եկել այս ոլորտում, ու իշխանությունը, հասկանում ես, ոչ մի կերպ չի կարողանում լուծել այդ խնդիրը: «Հսկիչ գներով» մաքսայինը ուղղակի «կթում է» գործարարներին ու քաղաքացիներին: Ու այնքան է «կթել», որ այդ «կթու կովը» արդեն ցամաքում է: Մեր գործարարների մեծամասնությունը իրենց ապրանքները ձգտում է մաքսազերծել Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, եւ դրանից հետո որպես ԵՏՄ ապրանք՝ ներկրել Հայաստան, փաստորեն «քոռ ու փոշման» թողնելով մեր մաքսավորներին:
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան
Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»
Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար
Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան
Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան
Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան
Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան
Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան
© 2024 Հայկական ժամանակ