Հրազդանի քաղաքապետարանի նախկին աշխատակիցը դատի է տվել քաղաքապետին

21/08/2016 schedule17:50

Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի արդեն նախկին պետ Անահիտ Նազարյանը դատական գործ է ձեռնարկել ընդդեմ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Նախկին պաշտոնյան հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու՝ քաղաքապետի հրամանը ու վերականգնել պաշտոնում: Դատական առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 28-ին:

Արդեն տեղեկացրել ենք, որ ընթացիկ տարվա ապրիլին քաղաքապետի ընտրությունների արդյունքում վերընտրվելով այդ պաշտոնում, Արամ Դանիելյանը ձեռնամուխ էր եղել կառուցվածքային փոփոխությունների ու կադրային կրճատումների: Նա այդպես էր որոշել`  չնայած որ քաղաքապետարանի հաստիքացուցակն այս տարվա համար արդեն իսկ հաստատվել էր նախորդ տարվա վերջին:

Անահիտ Նազարյանը մեր զրույցում նկատում էր, որ մարդկանց աշխատանքից ազատելիս հաշվի չեն առնվել ոչ նրանց կրթությունը, ոչ մասնագիտական ստաժը, ոչ համայնքային ծառայողի դասային աստիճանը: Ու համապատասխան մարմինների մտքով էլ չի անցնում ուսումնասիրություններ անցկացնել` պարզելու, թե Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցների ճակատագրերը ինչ սկզբունքով են վճռվել ու այդ ընթացքում որքանով է կարեւորվել արդարության ու օրինականության գործոնը:

Մասնավորապես իր զբաղեցրած հաստիքն, ինչպես համոզված է նախկին պաշտոնյան, կրճատվել է քաղաքապետի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով: Նա պատմում էր, որ այդ լարվածությունն ավելի խորացել էր նախորդ տարվա օգոստոսին, երբ խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետը, հայհոյանքներ տեղալով, մեղադրել է իրեն, թե ինչու չի հայտնել Հրազդանի երաժշտական դպրոցներից մեկի աշխատակիցների շրջանում հնչած բողոքների մասին, ըստ որոնց` իրենց աշխատավարձերը ուշանում են, իսկ Դանիելյանն այդ գումարներով հանգստանալու է մեկնում արտասահմանյան երկրներ ու մասնավորապես Ֆրանսիա:

Անահիտ Նազարյանը չի բացառում, որ հայհոյանքներն իրեն ուղղվել են` հունից հանելու եւ աշխատանքից ազատման դիմում գրելուն դրդելու նպատակով, բայց ինքը դա վճռականորեն չի արել: Հետո սկսվել է աշխատանքից մեկուսացումը, գործընկերները դադարել են բարեւել եւ այլն: Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Անահիտ Նազարյանը նաեւ բացահայտ կանգնել է Դանիելյանի մրցակից Սասուն Միքայելյանի կողքին, ու «մեղքերի» այդ փունջը վերընտրված քաղաքապետը նրան չի ներել: «Քաղաքապետն ու աշխատակազմի ղեկավարը դադարեցին ինձ տալ հանձնարարություններ, հրահանգներ, ցուցումներ: Ավելին, արգելեցին թե՛ քաղաքապետարանի, թե՛ բաժնի ենթակայության նախադպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ինձ հետ շփվել, խոսել, անգամ վերելակ նստել:

10 ամիսների ընթացքում ես իմ աշխատասենյակից դուրս չեմ եկել, որպեսզի չհանդիպեմ նվաստացնողներին, ծաղրողներին, սողուններին: Իմ շփումը եղել է միայն իմ բաժնի աշխատակիցների հետ, որոնք էլ այդ պատճառով հուլիսի 1-ից ինձ հետ միասին ազատվեցին աշխատանքից: Մինչեւ 65 տարեկանը ես իրավունք ունեմ աշխատել: Սկզբունքի հարց է, պիտի պայքարեմ: Վիրավորական է, որ 40 տարի անբասիր աշխատում ես, երբ որ պիտի արդեն անցնես վաստակած հանգստի, այսպես խայտառակ ձեւով են ճանապարհում»,- ասում է մեր զրուցակիցը:  Նա, ի դեպ, նկատում է, որ քաղաքապետ Արամ Դանիելյանի գործելաոճն է հատկապես տղամարդ աշխատակիցների հետ խոսել անհարգալից ու հայհոյանքներով:

Հրազդանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան պարզաբանումներ են ներկայացրել նախկին կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ:

«Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հաստիքների թիվը 106-ից դարձել է 78 եւ նշված հաստիքներից այժմ 71 աշխատակից զբաղեցնում է այդ տեղերը: (դրանք քաղաքական, համայնքային, հայեցողական, տեխնիկական պաշտոներն են): Նախկինում եղել են 13 պայմանագրային աշխատողներ, հունիսի 1-ի դրությամբ չունենք պայմանագրային ոչ մի աշխատող: Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի օպտիմալացման խնդիրը 2010 թվականից գտնվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թ. մարտի 18-ի 01/17/1593-10 հանձնարարականի կատարման նպատակով Հրազդան քաղաքի ավագանու 2014 թվականի մարտի 21-ի N28 որոշմամբ օպտիմալացվել են համայնքապետարանի աշխատակազմի 7 աշխատակիցներ եւ հիմնավոր տեղեկանքով ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզպետարան եւ տարածքային կառավարման նախարարություն: Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 32 որոշմամբ հաստատվել է համայնքապետարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը, իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 16.05.2016 թվական թիվ 38-Ա հրամանով հաստատվել համայնքային ծառայության պաշտոնների նոր անվանացանկը»,- ասվում է Հրազդանի քաղաքապետարանի պատասխան գրության մեջ:

Նաեւ նշվում է, որ համայնքի ղեկավարի կողմից կատարվել է համայնքի ավագանու որոշման պահանջը, ինչի արդյունքում աշխատանքից ազատվող աշխատողները սահմանված կարգով 2 ամիս առաջ ծանուցվել են հաստիքների կրճատման հետեւանքով աշխատանքից ազատման մասին: Ինչ վերաբերում է Անահիտ Նազարյանի այն դիտարկմանը, որ կրճատումներն իրականացվելիս գործել է անհայտ մի սկզբունք, Հրազդանի քաղաքապետարանից արձագանքում են. «Ձեր գրությամբ նշված այդ մարդը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ աշխատանքից ազատվել են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի «զ» կետի հիմքով՝ հաստիքների կրճատման հետեւանքով, օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ: Այսինքն, կրճատվել են ոչ թե կոնկրետ աշխատակիցներ, այլ հաստիքներ: Նոր օպտիմալացումից հետո նշանակումները կատարվել են «Համայնքային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով եւ նախապատվության սկզբունքով: Խտրական վերաբերմունքի եւ այլ խոսակցություններն ընդամենը հերյուրանքներ են՝ հեռու իրականությունից»:

Ի դեպ, նշված հոդվածի 29-րդ կետում մասնավորապես ասվում է. «Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ համայնքային ծառայության առավել երկար ստաժ ունեցող համայնքային ծառայողին»: Ու հենց այս դրույթն էլ, ըստ Անահիտ Նազարյանի, չի պահպանվել աշխատակիցներին աշխատանքից ազատելու ընթացքում: Ավելին, նրա փոխանցմամբ, ավելի ուշ նույնիսկ ընդունվել են նոր մարդիկ, որոնք անգամ բարձրագույն կրթություն չունեն:  

Տպել
3246 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան