ԿԲ-ն պետք է նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը. Հայկ Գեւորգյան

23/08/2016 schedule20:00

Այն, որ մեր տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ, արդեն տեսանելի է նույնիսկ ոչ մասնագետներին:

Երկիրը, պատկերավոր ասած, ֆինանսավորվում է արտաքին ու ներքին պարտքերի կուտակման շնորհիվ, բյուջեի եկամուտները թերհավաքագրվում են արդեն տեւական ժամանակ, օտարերկրյա ներդրումների ծավալները ձգտում են զրոյի...: Իսկ ամենատխուրն այն է, որ գոնե տեսանելի ապագայում իրավիճակի փոփոխություն չի սպասվում: Ոչ մի բարեփոխում չի իրականացվում:

Եվ դրան հակառակ՝ մեզանում մի այնպիսի դրամավարկային քաղաքականություն է վարվում, որը ուղղակիորեն հանգեցնում է տնտեսության քայքայման տեմպի էլ ավելի արագացմանը: Ներքեւում բերված առաջին գծապատկերում հոծ գծով ներկայացված է Հայաստանի բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքները վերջին 19 ամիսների ընթացքում: Ինչո՞ւ հենց 19-ը: խնդիրն այն է, որ որպես մեկնակետ վերցրել ենք 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ֆինանսական շուկայում գրանցված ցնցումները, երբ դրամը մի քանի օրվա ընթացքում արժեզրկվեց մոտ 15 տոկոսով եւ դրանից հետո դրամի փոխարժեքը բավականին կայուն է մինչ օրս: Եվ ահա վերցրել ենք հենց այդ կայուն շրջանը: Բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքները ամիս առ ամիս շոշափելի փոփոխություններ են կրել: Սակայն եթե այդ տատանումները թվաբանորեն հարթեցնենք եւ ստանանք ընդհանուր միտումը, կամ, ինչպես ասում են՝ «տրենդը» ապա պարզ կդառնա, որ տոկոսադրույքները աճել են: Գծապատկերում այդ «տրենդը» ներկայացված է կետագծով:  Այսինքն, հիմա բիզնեսը ավելի թանկ վարկեր է ստանում, քան, ասենք, մեկուկես տարի առաջ: Ակնհայտ է, որ թանկացող վարկերը, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն կարող բարերար ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Իսկ եթե հստակ ասենք, թանկացող վարկերը տնտեսության լճացման հիմնական պատճառներից մեկն է:

Իսկ հնարավո՞ր է այնպես անել, որ վարկերը էժանանան: Իհարկե հնարավոր է, եւ դա ՀՀ կենտրոնական բանկի գործառույթներից մեկն է: ԿԲ-ն պետք է բանկերին ապահովի ավելի էժան փողերով: Այսինքն, բանկերը, որոնք իրենց հերթին վարկ են վերցնում ԿԲ-ից, պետք է այդ վարկերը ավելի ցածր տոկոսադրույքներով ստանան: Այդ տոկոսադրույքը կոչվում է վերաֆինանսավորման տոկոսադրույք: Երկրորդ գծապատկերում ներկայացված է այդ տոկոսադրույքի ցուցանիշը նշված 19 ամիսների ընթացքում: Ինչպես տեսնում ենք, այս դեպքում եղել է հակառակ միտումը` տոկոսադրույքների փոփոխության «տրենդը» գնացել է նվազման: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Մեր առեւտրային բանկերը կենտրոնական բանկից գնալով ավելի էժան ռեսուրսներ են ներգրավել, բայց բանկերը գնալով թանկացրել են բիզնեսին տրվող վարկերը:    

Ո՞րն է սրա պատճառը: Անկախ նկարվող ու լայնորեն տիրաժավորվող ցուցանիշներից, ըստ որոնց մեր տնտեսությունը քանակապես ու որակապես աճում ու զարգանում է, բանկերը մեծ ռիսկեր են տեսնում եւ դրանք ներառում են տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսների մեջ: Այսինքն եթե բանկերը վստահ չեն, որ տնտեսվարողները կարող են ժամանակին եւ ամբողջ ծավալով սպասարկել իրենց վարկերը, ուստի բարձրացնում են տոկոսները, որպեսզի, պատկերավոր ասած, մի տնտեսվարողի չսպասարկած կամ թերի սպասարկած վարկը «փոխհատուցեն» մեկ այլ տնտեսվարողից ստացած ավելի մեծ գումարների հաշվին:

Ու սա կախարդական շրջան է դառնում: Որքան բարձր են տոկոսադրույքները, այնքան մեծ է ռիսկը, որ տնտեսվարողները այն չեն կարողանա սպասարկել, ու որքան մեծ է ռիսկը, որ տնտեսվարողները կթերանան վարկերի սպասարկման հարցում, այնքան բանկերը պետք է բարձրացնեն տոկոսադրույքը: 

Այս կախարդական շրջանը ստեղծված իրավիճակում կարող է «կտրել» միայն կենտրոնական բանկը, որը պետք է շատ ավելի ինտենսիվ նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն շատ ավելի էժան ռեսուրսներ տրամադրի բանկերին: Բայց այս ուղղությամբ ԿԲ-ն սկզբունքորեն չի գնում եւ այդ տոկոսադրույքը նվազեցնում է այնպիսի խղճուկ տեմպով, որ բանկերը դա նույնիսկ չեն զգում եւ չեն նվազեցնում  տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսները: Եթե ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնի ոչ թե 0.25 տոկոսով այլ ասենք 2-3 տոկոսով միանգամից, ապա դա ազդակ կդառնա բանկերի համար, որ իշխանությունը որդեգրել է տնտեսությունը ֆինանսական էժան ռեսուրսներով ապահովելու ու տնտեսությունը աշխուժացնելու քաղաքականություն: Բանկերը իրար հետ մրցակցելով՝ ստիպված կլինեն նվազեցնել վարկերի տոկոսադրույքները ու տնտեսությունը «թթվածնի» մի որոշակի խմբաքանակ կստանա:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը նման քաղաքականություն չի որդեգրի: Իշխանությանը հիմա ավելի ձեռնտու է ապահովել առեւերույթ կայունություն, երբ դրամի փոխարժեքը ամիսներով չի փոխվում: Դա պետք է ապահովել մինչեւ առաջիկա համապետական ընտրություններ: Իսկ այն, որ այդ կեղծ ու ոչինչ չնշանակող «կայունությունը» արմատից չորացնում է մեր առանց այդ էլ թույլ ու անօգնական տնտեսությունը, իշխանությանը, բնականաբար, չի էլ հետաքրքրում:

Տպել
4323 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան