Տնտեսական պլպլան ցուցանիշներ նկարելու ներկը պրծել է

24/08/2016 schedule17:30

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշները, պետք է նկատել, անակնկալ էին:

Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.3 տոկոսով:  Ինչո՞վ է սա անակնկալ: Տվյալ տարվա տվյալ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այսպիսի անկում Հայաստանում չէր գրանցվել առնվազն վերջին 5 տարիների ընթացքում: Ու ընդհանրապես վերջին 5 տարիներին ՏԱՑ-ի անկում արձանագրվել է միայն մեկ անգամ` անցած տարվա նոյեմբերին, այն էլ՝ ընդամենը 0.5 տոկոսով: Իսկ այս հուլիսին անկումը ավելի քան 4 տոկոս է: Սա ինչ-որ տեղ նույնիսկ կարելի է հանելուկ համարել: 

Ընդամենը մայիսին Սերժ Սարգսյանը խոսում էր հարկերի հավաքագրման աննախադեպ աճի մասին: Իսկ ընդամենը մի 20 օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով»: Ու այս ֆոնին մեկ էլ հոպ` այսպիսի գահավիժում:  

Փորձենք ուսումնասիրել, թե ինչի պատճառով կարող էր նման անկում արձանագրվել: Դրա համար դիտարկենք այն գործոնները, որոնք մեծ ազդեցություն ունեն տնտեսական ցուցանիշների վրա:

Այդպիսի գործոնների շարքում առաջին տեղը, իհարկե, զբաղեցնում է արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների ծավալը: Դրանք, իհարկե, նվազում են արդեն երկրորդ տարին անընդմեջ: Թե որքանով են նվազել մասնավոր տրանսֆերտները հուլիսին, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ անկման տեմպը այնքան չի արագացել, որ կայծակնային արագությամբ ազդեր մեր մակրոտնտեսական ցուցանիշների վրա եւ հանգեցներ ՏԱՑ-ի 4.3 տոկոս անկման: Քանի որ մասնավոր տրանսֆերտների ծավալների փոփոխությունը բերում է նաեւ բնակչության վճարունակ պահանջարկի փոփոխության, ուստի դրանց կտրուկ նվազման պարագայում պետք է կտրուկ նվազեր նաեւ առեւտրի ծավալը: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի՝ առեւտրի ծավալները այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել են միայն մեկ տոկոսով: Դա նշանակում է տրանսֆերտների կտրուկ նվազում հուլիսին տեղի չի ունեցել:

Մեր տնտեսական ցուցանիշների վրա մեծ է նաեւ պղնձի միջազգային գնի դերը: Ընդ որում, ազդեցությունն ուղղակի է: Եթե գինը նվազում է, մեր արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազում է, եւ դրա հետեւանքով նվազում են նաեւ տնտեսական ակտիվության եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Հուլիսին պղնձի միջազգային գինը եղել է միջին մակարդակի վրա, եւ հունիսի համեմատ նույնիսկ մոտ 10 տոկոսով  աճել էր: Այսինքն, պղնձի գնի փոփոխությունը այդպիսի մեծ ազդեցություն ունենալ չէր կարող, եւ եթե ազդեր էլ, ապա՝ միայն դրական: Այլ խնդիր է պղնձի խտանյութի արտադրության ծավալը: Այս պահին դեռ չկան տվյալներ, արդյոք պղնձի հանքաքարի արդյունահանումը, խտանյութի արտադրությունը եւ արտահանման ծավալները նվազե՞լ են: Ընդ որում, պետք է նվազած լինեն կտրուկ: Համենայն դեպս ոչ կառավարությունը, ոչ էլ հանքարդյունաբերողները հուլիսի ընթացքում որեւէ մտահոգություն չեն արտահայտել, թե ծավալները նվազում են: Ուստի այս գործոնը եւս չկա:

Դատելով ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներից, ՏԱՑ-ի այսպիսի անկման վրա մեծ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսությունում արձանագրված ցուցանիշները: Ըստ այդմ, անցած տարվա հուլիսի համեմատ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները նվազել են մոտ 4 տոկոսով: Ինչն է այսպիսի նվազման պատճառը՝ դեռ հայտնի չէ: Տարերային աղետների մասին` համատարած ու անողոք կարկուտների կամ երաշտի մասին տեղեկություն չի եղել: Հակառակը, անընդհատ հայտարարվում է ցանքատարածությունների, գյուղմթերքների արտադրության ու արտահանման աճի, ԵՏՄ շուկան գրավելու մասին: Էս ի՞նչ պատահեց հանկարծ:

Եվ ուրեմն, չենք սխալվում, երբ պնդում ենք, որ հուլիսին արձանագրված աննախադեպ անկումը անակնկալ է եւ հանելուկ: Մյուս կողմից, սակայն, անակնկալն ու հանելուկը իրականում ոչ թե գրանցված անկումն է, այլ մինչ այդ գրանցվող աճերը: Բոլորս ենք զգում, որ մեր տնտեսությունում ուղղակի աղետալի վիճակ է: Եվ հանելուկն այն էր, թե ինչպես էր Ստեփան Մնացականյանի գլխավորած ազգային վիճակագրական ծառայությանը հաջողվում անընդմեջ աճեր ցույց տալ: Թերեւս հենց այստեղ էլ պետք է փնտրել  հանելուկի բանալին: Պատահական չէ, որ անկումը արձանագրվում է անմիջապես առաջին կիսամյակի ավարտից հետո: Պատկերավոր ասած, ԱՎԾ-ն ցուցանիշ նկարելու իր ամբողջ ռեսուրսը այս տարի դրել էր ընդամենը մեկ կիսամյակում պլպլան ցուցանիշներ ստանալու վրա, իսկ երկրորդ կիսամյակը սկսվելուն պես էլ չի կարողացել նկարել: Պատկերավոր ասած՝ ներկը պրծել է:

Մեկ շաբաթից ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի հուլիսյան ցուցանիշների ավելի մանրամասն բացվածքը եւ գուցե դրանից պարզ դառնա, թե ինչ շոկ է ապրել մեր տնտեսությունը անցած ամիս, որի մասին մեր պաշտոնյաներից եւ ոչ մեկը նույնիսկ չի էլ ակնարկել: Հաջորդ շաբաթ պետեկամուտների կոմիտեն էլ կհրապարակի հուլիսին հավաքագրված հարկերի ծավալը, որը մինչ օրս խնամքով թաքցնում է:

Տպել
3974 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին