«Քեմբրիջ»` Երեւանում. կրթահամալիրն ընդունելություն է սկսել, թեպետ դեռ չունի լիցենզիա

25/08/2016 schedule21:30

Սեպտեմբերի 1-ից Երեւանում իր դռներն է բացելու «Հայաստանի Քեմբրիջ միջազգային կրթահամալիր» կոչվող ուսումնական հաստատությունը: Այն հայտարարել է ընդունելություն, չնայած որ գոնե առայժմ համապատասխան լիցենզիա չունի:

Ինչ վերաբերում է Քեմբրիջի հայտնի համալսարանի ու նորաստեղծ այս հաստատության կապին, կրթահամալիրի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դասավանդումն իրականացվում է քեմբրիջյան ծրագրերով: «Հայաստանի «Քեմբրիջ միջազգային կրթահամալիրը» օգտագործում է միասնական ուսումնական ծրագիր, որի հիմնական նպատակը ազգային ծրագիրը Քեմբրիջյան միջազգային քննությունների (CIE) բաղադրիչների հավելումով մատուցելն է: Հայալեզու երեխաների համար գործում է ՀՀ նախադպրոցական եւ միջնակարգ կրթական ծրագիրը` քեմբրիջյան քննությունների բաղադրիչների հավելումով: Օտարերկրացի երեխաների համար գործում է Քեմբրիջյան ծրագիրը: Ուսումնական պլանը կազմված է Քեմբրիջի միջազգային քննությունների, Բրիտանական, ինչպես նաեւ հայկական ուսումնական ծրագրերի հիման վրա»,- մասնավորապես կարդում ենք նշված կայքում:

Կրթահամալիրում, մեր երկրի չափանիշներով, սահմանված են բավական բարձր վարձավճարներ: Նախադպրոցական կրթության դեպքում տարեկան վարձը կլինի 4 միլիոն 800 հազար դրամ, տարրական դպրոցում` 5 միլիոն 800 հազար: Բացի այդ, նախատեսվում է ընդունելության վճար, որը կազմում է 400 հազար դրամ` մեկ ընտանիքի համար` անկախ թե այդ ընտանիքից քանի երեխա է դիմում կրթահամալիր: Այդ գումարը ներառում է բոլոր ադմինիստրատիվ վճարները, այդ թվում նաեւ գրանցումը:

Սույն միջազգային ուսումնական հաստատության փոխտնօրեն Բորիս Ֆոկինը մեր զրույցում ասաց, որ շուտով կրթահամալիրը հավաստագրում կստանա եւ մաս կկազմի «Քեմբրիջ ինթերնեյշնլ էքզամինեյշնին (Cambridge International Examinations): Վերջինից, ըստ նրա, որպես առաջին ու հիմնական լիցենզիա, կստանան քեմբրիջյանը, երբ համապատասխան հանձնաժողովն այցելի, ուսումնասիրություններ անցկացնի, իսկ երկրորդ լիցենզիան կստանան Հայաստանի կառավարությունից: Ասաց, որ թե մեկի եւ թե մյուսի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ լիցենզիա կամ հավաստագրում ստանալը միայն ժամանակի հարց է: Դիտարկմանը, թե քանի որ արդեն ընդունելություն են կազմակերպում, մտավախություն չկա՞, որ լիցենզիա, այնուամենայնիվ, չի տրամադրվի, փոխտնօրենը բացասական պատասխան տվեց: «Այդպիսի մտավախություն չկա, որովհետեւ մեր կրթահամալիրը բոլոր պահանջներին բավարարում է: Միակ բանը, որ այս շենքում չունենք, սեփական մարզադահլիճն է, բայց մենք այն կվարձակալենք: Լիցենզիան կլինի ամենաուշը սեպտեմբերի կեսին»,- նշեց Բորիս Ֆոկինը:

Իսկ ո՞վ կամ ի՞նչ ընկերություն է հանդիսանում Հայաստանի «Քեմբրիջ միջազգային կրթահամալիրի» հիմնադիրը: Փոխտնօրենը պատասխանեց, որ կրթահամալիրն ինքը նաեւ ընկերություն է եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (նկատենք, որ ավելի ուշ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում մեզ չհաջողվեց նմանօրինակ անվանումով գրանցված ընկերություն գտնել):

Բորիս Ֆոկինի խոսքով, կան միայն ներդրողներ, որոնք հայկական ու ռուսական փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են: «Այս դպրոցը բացել հրավիրել են հենց հայ գործարարները: Թե հատկապես ովքեր, ես անուններ նշել չեմ կարող: Դա ավելի լավ է տնօրենին հարցնել»,- պատասխանեց նա: Հավելեց, որ կրթահամալիրի ղեկավարը, որի անուն-ազգանունն է Ռունար Սալիմուլլին, Հայաստանում չէ: 

Քեմբրիջ միջազգային կրթահամալիրն այս տարի ընդունելություն կկազմակերպի միայն 3-7 տարեկան երեխաների համար: Կձեւավորվի երեք խումբ: Այստեղ դասավանդող ուսուցիչների մի մասը լինելու են անգլալեզու` հրավիրված տարբեր երկրներից, մյուս մասը` Հայաստանից: Առայժմ, սակայն, ընդունվելու վերաբերյալ բանակցություններ են տարվում 20 երեխայի ծնողների  հետ: Ու թեպետ դասերը կսկսվեն արդեն սեպտեմբերի 1-ից, բայց ընդունելությունը չի դադարի: «Մարդիկ շատ հետաքրքրվում են, ահա թե ինչ ենք նկատել, բայց դեռեւս շատ զգուշավոր են, որովհետեւ սա մեր գործունեության ընդամենը առաջին տարին է: Դրա համար էլ ուսման վարձավճարները կրկնակի ցածր են, քան միջազգային ցանկացած այլ դպրոցում»,- ասաց տնօրենի տեղակալը: Նաեւ չբացառեց, որ հետագայում վարձերը կբարձրանան, եւ ընդունելություն կկազմակերպվի ավելի բարձր տարիքային խմբի երեխաների համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ Քեմբրիջ միջազգային կրթահամալիրից լիցենզիա ստանալու համար դիմում չի ստացվել: «Ներկա պահին նախարարության կողմից նման կազմակերպության լիցենզիա չի տրվել: Նաեւ հայտ չի ներկայացվել: Այնպես որ, նման կազմակերպություն չկա մեզ մոտ ձեւակերպված»,- փոխանցեց նա: Իսկ առանց լիցենզիայի ընդունելություն կազմակերպել չի թույլատրվում: «Եթե «Լիցենզիայի մասին» օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով են զբաղվում, դրանք են` նախադպրոցական կրթական ծրագրերը, տարրական, հիմնական, միջնակարգ հանրակրթական ծրագրերը, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերը, ապա լիցենզիայի առկայությունը պարտադիր պայման է մինչեւ գործունեություն իրականացնելը: Նախապես պետք է դիմեն, լիցենզիա ստանան, նոր գործունեություն ծավալեն, հակառակ դեպքում դա օրենսդրությամբ պատժելի է, տույժ ու տուգանք  է ենթադրվում հարկային մարմինների կողմից»,- շարունակեց Մովսես Մովսիսյանը: Լիցենզիա տրամադրելու կամ մերժելու համար օրենքով նախատեսված է առավելագույնը 23 աշխատանքային օր:

Հ.Գ. Նորաստեղծ կրթահամալիրը գործելու է Երեւանի Հաղթանակի կամրջի մոտակայքում` «Մետրոպոլ» հյուրանոցի կողքին գտնվող շենքում, որը վարձակալել է

Տպել
15010 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում