Աղջիկը տնօրեն, մայրը փոխտնօրեն տարբերակն այլեւս չի լինի.մայրերից պահանջվել է դիմում գրել

26/08/2016 schedule12:00

Մոտ մեկուկես տարի առաջ հանրային հնչեղություն ստացավ դպրոցներում տնօրենների պաշտոնի ժառանգականության հարցը, երբ հայտնի դարձավ, որ մասնավորապես Երեւանի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում կենսաթոշակի անցած տնօրեններին փոխարինելու են եկել նրանց դուստրերը: Պարզվում է, սակայն, որ դրանից հետո նույն այդ դպրոցներում նախկին տնօրենները շարունակել են աշխատել որպես փոխտնօրեններ: Այսինքն` աղջիկը տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, մայրը` փոխտնօրենի: Եվ ահա Երեւանի քաղաքապետարանը կարծես թե որոշել է փոխել իրավիճակը:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց խնդրի մասին: «Վերջին երեք ամիսներին անընդհատ լուրեր կային, որ նախկին տնօրեններին, որոնք աշխատում են որպես փոխտնօրեն,  քաղաքապետարանից ցուցում է տրված, որ աշխատանքից ազատվելու դիմումներ գրեն: Շատերը գրել են»,- ասաց նա: Տիկին Բախշյանն այդ առնչությամբ հարցում է արել քաղաքապետին` պարզելու, թե ինչ իրավական հիմքով է սահմանափակվել մարդկանց աշխատելու իրավունքը: Նա ընդգծում էր, որ կան դեպքեր, երբ պահանջվել է աշխատանքից ազատման դիմում գրել նաեւ այն նախկին տնօրեն-փոխտնօրեններին, որոնք գործող տնօրենների հետ չունեն որեւէ ազգակցական կապ:

Քաղաքապետարանից ստացված պատասխան գրության մեջ, որպես հիմնավորում, հղում է արվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասին եւ 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին: Դրանցից մեկը մասնավորապես սահմանում է. «Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը...»: Մյուս հոդվածում նշվում է. «(Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով»:

Անահիտ Բախշյանը, նաեւ մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, հայտարարում է, որ սա սխալ հիմնավորում է, որովհետեւ երբ նախկին տնօրենների հետ կնքվում էին նոր աշխատանքային պայմանագրերը, այդ մարդիկ արդեն իսկ բոլորել էին իրենց 65 տարին:

Մեր հարցին, թե իր գնահատմամբ ինչո՞ւ հանկարծ քաղաքապետարանը որոշեց դիմել նշված քայլին, երբ ժամանակին այդ փոխատեղումները հաստատ իր գիտությամբ ու համաձայնությամբ են եղել, ավագանու անդամը պատասխանեց, որ թերեւս հաշվի է առնվել տարբեր տեղերից հնչող հասարակական կարծիքը: Նա նկատում է, որ խնդրո առարկա դպրոցներում մայրերը շարունակում են պահպանել իրենց դիրքերն ու հեղինակությունը, դուստրերին խանգարում են կայանալ, նրանց չեն փոխանցում կառավարման լծակները. «Այսպիսի դեպքեր եղան, խոսակցություններ եղան, եւ քաղաքապետը որոշեց այս ձեւով թաց-չոր խառնել իրար եւ բոլորին ազատել: Ու մարդիկ, որոնք ընդամենը 66-67 տարեկան են, պարզապես դժբախտ ու անպիտան են իրենց զգում»: Իսկ խնդիրն, Անահիտ Բախշյանի կարծիքով, կարելի էր լուծել այնպես, որ նոր տնօրենի հետ ազգակցական կապ չունեցող նախկին տնօրեն-փոխտնօրենները չտուժեին: Դրա համար, ըստ նրա, հարկավոր էր դպրոցի տնօրենի մրցույթի անցկացման կարգում լրացում նախաձեռնել` ամրագրելով, որ այն դպրոցում, որտեղ ծնողն է պաշտոնավարել, զավակն իր թեկնածությունն առաջադրելու իրավունք չունի: 

Մեր մյուս հարցին, թե ստեղծված իրավիճակը որքանով է պայմանավորում կրթության եւ գիտության նոր նախարարի հետ, որովհետեւ նա խոստացել էր ուսումնասիրել տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցելու խնդիրը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Նախարարության ենթակայության, ինչպես նաեւ մարզային դպրոցներում այս հանձնարարականը չկա, չնայած այնտեղ էլ կան տեղափոխություններ: Միայն Երեւանի քաղաքապետն է, որ ինչ-որ ձեւով փորձել է շտկել վիճակը, ու դուրս է եկել ճիշտ հակառակը»:

Անահիտ Բախշյանին հայտնի է դպրոցի տնօրենի պաշտոնը մայրերից դուստրերին փոխանցվելու չորս դեպք: Խոսքը վերաբերում է Երեւանի Դ. Վարուժանի անվան համար 89, Է. Բոյաջյանի անվան համար 121, Ալ. Պուշկինի անվան համար 8 եւ Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցներին: Վերջին երկուսի նախկին տնօրենների հետ երեկ զրուցեցինք, եւ պարզվեց, որ երկուսն էլ, նաեւ փոխտնօրենի պաշտոնից ազատվելուց հետո, նոր աշխատանք են գտել: «Այո, աշխատել եմ որպես փոխտնօրեն, բայց ճիշտն ասած, դիմում գրելու որոշումս արդեն կար նախօրոք, որովհետեւ ծանրաբեռնված էի: Պարզապես իմ որոշումը եւ քաղաքապետարանի որոշումը կարծեք թե համընկան: Ավարտեցի ուսումնական տարին եւ հունիսի 31-ին ազատվեցի աշխատանքից»,- ասաց Պուշկինի անվան դպրոցի նախկին տնօրեն ու արդեն նաեւ նախկին փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանը: Նա փաստորեն, չհերքելով, որ քաղաքապետարանից աշխատանքից ազատվելու առաջարկ է եղել, ասաց. «Կարծեմ պատճառաբանությունը միասնական էր բոլորի համար, որպեսզի նոր տնօրենները ավելի ազատ ու անկաշկանդ աշխատեն: Միգուցե դրա մեջ ճշմարտություն կա»: Ինքն այժմ նշանակվել է Ակադեմիական ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում: Հաստատությունն, ինչպես նշեց, գործում է ԿԳ նախարարության ենթակայությամբ, բայց մասնավոր է, եւ տնօրենն էլ նշանակվում է եւ ոչ թե ընտրվում մրցույթով:

Ինչ վերաբերում է Աղբալյանի անվան դպրոցի նախկին տնօրեն ու արդեն նաեւ նախկին փոխտնօրեն Հասմիկ Ղարիբյանին, նա նշեց, որ աշխատանքից ազատվել է երկու օր առաջ: «Ես չէի ուզում այլեւս աշխատել: Իմ պայմանագիրը մեկ տարի ժամկետով էր: Ծանուցումը ստացա, որ արդեն ժամկետը լրանում է եւ վերջ: Ուրիշ ոչինչ չի եղել»: Ասաց, թե ընդունում է, որ ճիշտ չէ, երբ մայրերն ու դուստրերը միասին են աշխատում: Հարցին՝ այդ դեպքում ինչու ի սկզբանե գնացին այդ ճանապարհով, Հասմիկ Ղարիբյանը պատասխանեց. «Սկզբից չկար այդպիսի բան, բայց ընդունում եմ, որ ճիշտ է դա: Եթե կարգն այդպիսին է, այդպես էլ պիտի լինի, ուրիշ ոչինչ»: Նա տեղեկացրեց, որ անցնում է նոր աշխատանքի, բայց «ուրիշ համակարգում»: 

Տպել
11935 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ