Օլիմպիական խաղեր. Ծանրամարտը եւ ըմբշամարտը «տառապում են» քաղցկեղով

29/08/2016 schedule11:36

3 տարի առաջ՝ 2013 թվականին, միջազգային մարզական կառույցներում լրջորեն քննարկվում էր ըմբշամարտը Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու հարցը, այսօր էլ ավելացել է ծանրամարտը Օլիմպիական մարզաձեւ այլեւս չհամարելու խնդիրը: Այս 2 մարզաձեւերն էլ՝ ըմբշամարտն ու ծանրամարտը, Օլիմպիական խաղերի ծրագրում եղել են մշտապես: Սակայն վերջին տարիներին ամբողջապես խախտվել է Օլիմպիական խաղերի հիմնական սկզբունքներից մեկը՝ արդարությունը: Կոռուպցիան, խթանիչների հսկայական ազդեցությունը ուղղակի կործանարար են դարձել ըմբշամարտի եւ ծանրամարտի համար:

Ախտորոշումը՝ «կոռուպցիա»

3 տարի առաջ «վիրահատական միջամտության» շնորհիվ հնարավոր եղավ «փրկել» ըմբշամարտը՝ այն դուրս չմնաց Օլիմպիական խաղերի ծրագրից: Փոխվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, որոշակի պարզեցումներ արվեցին կանոնների մեջ, կրճատվեց Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում խաղարկվող մեդալների քանակը: Ամեն դեպքում ըմբշամարտը «Ռիո 2016»-ում, ֆուտբոլային լեզվով ասած՝ դեղին քարտով էր հանդես գալիս. լուրջ որեւէ խախտման, սկանդալի դեպքում ՄՕԿ-ը կրկին անդրադառնալու է այս մարզաձեւին: Հիմա արդեն ակնհայտ է, որ ըմբշամարտը շատ ավելի գցեց իր վարկանիշը, եւ հարցը այստեղ ամենեւին մեր Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական հաշվեհարդարը չէր (մեծ հաշվով սա ներհայկական խնդիր է): Գրեթե բոլոր մարզական վերլուծաբանները, մասնագետները դժգոհում են ըմբշամարտում կանոնների ոչ հստակ սահմանումից, մարզասերների համար էլ դրանք շատ բարդ եւ անհասկանալի են: «Ռիո 2016»-ի ազատ ոճայինների մրցաշարում արձանագրվեց նաեւ Օլիմպիական խաղերի պատմության ամենասկանդալային իրավիճակներից մեկը: Բրոնզե մեդալի համար մոնղոլ եւ ուզբեկ ըմբիշների գոտեմարտի ավարտին դահլիճի էկրանի վրա վառվում էր 7-6 հաշիվ ՝ հօգուտ մոնղոլ ըմբիշի: Բայց ավարտից հետո մրցավարները հայտարարեցին, որ հաշիվը 7-7 է եւ հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչը: Այն, ինչ տեղի ունեցավ հետո, մշտապես լինելու է «Ռիո 2016»-ի մասին պատմող բոլոր սյուժեներում. ի նշան բողոքի Մոնղոլիայի ըմբշամարտի հավաքականի մարզիչները գրեթե ամբողջապես մերկացան հենց գորգի վրա եւ միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո լքեցին դահլիճը: Իսկ հաղթող ճանաչվեց ուզբեկ ըմբիշը արդեն 8-7 հաշվով: Կոռուպցիան, մրցավարական խայտառակ սխալները, անօրինականությունները դարձել են ժամանակակից ըմբշամարտի գլխավոր բնութագրերը, եւ արդեն պարզ է, որ այս ամենի մեջ մեղավոր են ոչ այնքան միջազգային ֆեդերացիայի նախկին եւ ներկա նախագահները, որքան այն համակարգը, որը իրապես ղեկավարում է ըմբշամարտը: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր շարունակել պաշտոնավարումը Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մամիաշվիլին, որը առանց վախենալու հայտարարում է, թե եթե ինքը ցանկանար, Միհրան Հարությունյանը չէր մասնակցի Օլիմպիական խաղերին, կամ էլ բոլորի ներկայությամբ հենց Օլիմպիական խաղերի մրցումների ժամանակ ծեծի է ենթարկում պարտություն կրած ռուս մարզուհուն: Ըմբշամարտը հիվանդ է «քաղցկեղով», եւ այն մարզական տեսանկյունից անվանվում է «կոռուպցիա»:

Ախտորոշումը՝ «դոպինգ»

Այլ, բայց ոչ պակաս կործանարար խնդրի առջեւ է կանգնել ծանրամարտը: Խթանիչների՝ դոպինգի առկայությունը դարձել է այս գեղեցիկ, ուժ ու կամք ցուցադրող մարզաձեւի բնորոշումներից մեկը: Խթանիչների հետեւանքով որակազրկված մարզիկների թվով ծանրամարտը գերազանցում է գրեթե բոլոր մյուս մարզաձեւերին: Ծանրամարտը վաղուց է դարձել այս առումով անկառավարելի եւ անգամ մի քանի անգամ քաշային կարգերի փոփոխությունները, նախկին ռեկորդների չեղյալ հայտարարումը չեն դառնում հարցի լուծում: 2008 ու 2012 թվականների Օլիմպիական խաղերին մասնակից ծանրորդներից 41-ը խթանիչներ են օգտագործել, այդ թվում՝ 7 չեմպիոններ եւ 20 մրցանակակիրներ:  Ցուցակը դեռ մեծանում է: Արդեն 7 երկրներ՝ Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան, Ադրբեջան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա՝ որակազրկված են 1 տարով եւ չեն կարող այդ ընթացքում մասնակցել միջազգային մրցաշարերի: Նման վտանգ է սպառնում նաեւ Հայաստանին: Պեկինում եւ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Գեւորգ Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստերի կրկնակի ստուգման արդյունքում հայտնաբերվել է «Տեստոստերոն» եւ «Ստենազոլ» տեսակի արգելված խթանիչներ: Ընդ որում խթանիչների այս «համատեղությունը» հայտնաբերվել է ետխորհրդային երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա) մարզիկների մոտ, իսկ չինացիները որակազրկվել են մեծ քանակությամբ հորմոններ օգտագործելու համար: Ծանրամարտում նվաճած Օլիմպիական մեդալները միշտ չէ, որ «մաքուր» են եւ տարիներ անց դրանք հնարավոր է վերադարձվեն: Ստացվում է մի շատ աբսուրդ իրավիճակ. երկար տարիներ հպարտացել, ուրախացել ենք այս կամ այն մարզիկի հաջողությամբ, իսկ հիմա պարզվում է, որ դրանք ձեռք են բերվել ոչ արդար պայքարում: Ծանրամարտը հիվանդ է «քաղցկեղով», եւ այն մարզական բնորոշմամբ անվանվում է «դոպինգ»:

Վերջաբան 

Իհարկե ցավալի է, որ հենց ըմբշամարտն ու ծանրամարտն են առաջին հերթին հայտնվում նման իրավիճակներում, քանի որ այս մարզաձեւերն են ավանդաբար մեր երկրին բերել մեծ քանակությամբ տիտղոսներ, հաղթանակներ: Օլիմպիական մարզաձեւերից անկախ Հայաստանի բոլոր Օլիմպիական, աշխարհի չեմպիոնները ըմբիշներ կամ ծանրորդներ են, Օլիմպիական խաղերում նվաճած 16 մեդալներից 15-ը բաժին է հասնում այս մարզաձեւերի ներկայացուցիչներին: Ըմբշամարտը եւ ծանրամարտը նաեւ մեծ մասսայականություն են վայելում Հայաստանում, եւ առաջին հերթին հենց մեր երկիրն է տուժելու, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունի այն դուրս թողնել Օլիմպիական խաղերի ծրագրից: Ամեն դեպքում սպորտը պետք է մաքրվի, սպորտում պետք է տեղ չունենան կոռուպցիան եւ խթանիչները:

Տպել
3118 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին