ԿԳ նախարարությունում երկու խորհուրդ կա, երկուսն էլ` անգործ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ամիսներ առաջ ձեւավորվեց նախարարին կից հասարակական խորհուրդ: Այն ստեղծվեց կառավարության համապատասխան որոշման հիման վրա, որն, ի դեպ, պարտադրում էր նման խորհուրդներ ունենալ բոլոր գերատեսչություններին: Բայց ավելի վաղ, մասնավորապես նույն կրթության եւ գիտության նախարարությունում ստեղծվել էր նմանատիպ մի մարմին, որը կոչվում է ԿԳ նախարարին կից կոլեգիա:

Երկուսն էլ, սակայն, կարծես թե առանձնապես անելիք ու նպատակ չունեն: ԿԳ նախարարին կից կոլեգիայի` գերատեսչության կայքում հրապարակված կազմն այնքան հնացած է, որ այդ կոլեգիան, ըստ հասանելի տվյալների, դեռեւս գլխավորում է նախկին նախարար Արմեն Աշոտյանը, իսկ անդամների ցուցակում շարունակում է մնալ ԿԳՆ աշխատակազմի հանգուցյալ ղեկավար Մհեր Ղազարյանի անունը: Թե վերջին անգամ այս կոլեգիան երբ է նիստ անցկացրել ու ինչ հարցեր է քննարկել, նախարարությունում չեն հիշում: Կայքէջի համապատասխան բաժնում նույնպես այդ մասին հիշատակում չկա:

Ինչ վերաբերում է նորաստեղծ` ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդին, այն առայժմ ոչ մի նիստ չի գումարել: Սույն գերատեսչությունից,  պատասխանելով մեր  հարցմանն, ասացին, որ առաջին նիստը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածում: Նախնական տվյալով, նախատեսվում է քննարկել կրթության զարգացման 10-ամյա ծրագիրը, որը հետագայում պետք է ներկայացվի Ազգային ժողով:

Տպել
1934 դիտում

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր