«Սասնա ծռեր» շարժման խորհուրդը չի սատարում Խանդոյանին

31/08/2016 schedule20:50

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում: Սեպտեմբերի 18-ին սպասվող ընտրություններում Խանդոյանի մրցակիցներն են գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ու Նորաին Հակոբյանը: Այս ցանկը վերջնական է եւ կարող է փոփոխվել միայն այն դեպքում, երբ թեկնածուներից ինչ-որ մեկն ինքնաբացարկի դիմում ներկայացնի:

Ավելի վաղ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը ողջունել էր Խանդոյանի առաջադրումը՝ նկատելով, որ այն մարտավարություն է, եւ որեւէ հակասություն չկա «Սասնա ծռերի» հետ: Այս հայտարարությունից հետո նա մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ կարծիք հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամները չեն ողջունի Արայիկ Խանդոյանի քայլը: «Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ առումով նաեւ փոփոխություններ լինեն: Դեռեւս թեկնածությունը հետ վերցնելու ժամկետը չի վերջացել, եւ ես տեսականորեն չեմ բացառում, որ այդ թեկնածությունը հետ վերցվի»,- ասել էր Ալեք Ենիգոմշյանը օգոստոսի 23-ին:

Այս հայտարարությունից էլ մեկ օր անց «ՀԺ»-ի հետ զրույցում նա նկատել էր, որ Խանդոյանի առաջադրվելու հարցը շահարկվում է: «Շահարկվում է այն հարցը, որ «Սասնա ծռերի» մի մասը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ են, իսկ ՀԽ-ն միշտ ասել է, որ ռեժիմի իշխանության պարագայում չի առաջադրվելու որեւէ ընտրությունների, սակայն «Սասնա ծռերի» գործողություններից հետո ժողովրդական աջակցությամբ ուզում են ընտրություններում դիվիդենտներ շահել: Վերջ տալու համար ճիշտ եմ համարում, որ փակվի այդ հարցը»,- ասել էր նա:

Այսուհանդերձ, հարց է առաջանում՝ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սատարու՞մ է, թե՞ ոչ Խանդոյանի թեկնածությանը, քանի որ նա այլեւս գրանցված թեկնածու է՝ հարցրինք Ալեք Ենիգոմշյանին. «Քաղաքական խորհուրդը նման հարց չի քննարկել: Ես ինքս անձամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանգամանքով կոչ էի արել, որ հետ վերցնի թեկնածությունը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերը, չվերցրեց, եւ ես ասացի, որ դա որեւիցե բան չի նշանակում: Արայիկ Խանդոյանը մնում է մեր ընկերը, մեր եղբայրը, հերոս է, ոչ մի վերաբերմունքի փոփոխություն նրա նկատմամբ չկա, ինքը մնում է նույն անձը, ինչ եղել է: Քաղաքական խորհուրդը հատուկ դիրքորոշում չունի այս հարցի կապակցությամբ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Հարցին՝ առաջիկայում դիրքորոշում չի էլ ունենալո՞ւ, նա կրկնեց, որ դա քննարկման թեմա չի եղել շարժման խորհրդում: Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ եթե «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը վերաբերմունք չի հայտնում Արայիկ Խանդոյանի թեկնածությանը սատարել-չսատարելու հարցին, դա էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների վերջնարդյունքի վրա:

«Աջակցելն էական փոփոխության չէր բերի: Առանց քաղաքական խորհրդի աջակցության էլ, եթե ընտրությունները լինեն արդար, ես չեմ կասկածում, որ Արայիկ Խանդոյանը հաղթող դուրս կգա ընտրություններից, որովհետեւ սա համայնքային ընտրություններ են, համայնքի բնակիչների ընտրությունն է: Ոչ թե նրանք հաշվի չեն առնում քաղխորհրդի տեսակետը, այլ իրենց որոշումը պայմանավորված է Արայիկ Խանդոյանին ճանաչելուց, նրա կերպարն իմանալուց: Իրենք իրենց աջակցությունը բազմիցս հայտնել են ե՛ւ դատարանների դիմաց, ե՛ւ համայնքում: Համայնքային ընտրությունում առանց քաղխորհրդի դիրքորոշման իրենք արդեն աջակցում են Արայիկ Խանդոյանին: Քաղխորհրդի աջակցությունը չեմ կարծում, որ ինչ-որ բան կավելացներ»,- եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը:

Տպել
2791 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին