«Հայկական վերածնունդի» դեմ ՀՀԿ-Ն թեկնածուներ չի առաջադրել

Իշխող ՀՀԿ-ն իր նախկին կոալիցիոն գործընկերոջ՝ «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ-ի) դեմ սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածու չի առաջադրել, չնայած նրան, որ «Հայկական վերածնունդն» իրեն ընդդիմադիր է հայտարարում:

 

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 3 թեկնածու՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված, գործող գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված, Ոսկեվազ համայնքի ավագանու անդամ Արսեն Նազարյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Հենրիկ Ասատրյանը: ՀՀԿ Արագածոտնի մարզի տարածքային կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը մեր հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն Ոսկեվազ համայնքում թեկնածու չի առաջադրել, այն դեպքում, երբ գործող գյուղապետը «Հայկական վերածնունդի» անդամ է, արդյոք կարելի՞ է եզրահանգել, որ ՀՀԿ-ն նախկին ՕԵԿ-ին է սատարելու, Սահակյանը, հարցը լսելուն պես, անջատեց հեռախոսը: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել նաեւ Տավուշի մարզի Չինչին գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում, որտեղ գյուղապետը նույնպես «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ է: Իշխող ուժը չի առաջադրվել եւս 15 համայնքներում. ինչպես Արագածոտնի մարզի Արուճ համայնքում, որտեղ առաջադրվել է ՀՅԴ-ական գյուղապետը, նույնը նաեւ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել նաեւ Արարատի մարզի Ազատաշեն համայնքում, որտեղ առաջադրված է  ԲՀԿ-ական թեկնածու, ԲՀԿ-ական համայնքի ղեկավարի դեմ ՀՀԿ-ից թեկնածու չի առաջադրվել նաեւ Հովտաշատ համայնքում:

 ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չհերքեց, որ ոչ պաշտոնապես աջակցություն կլինի նաեւ առաջադրված ոչ ՀՀԿ-ական այն համայնքապետերին, որոնք «իրենց գործունեությամբ արդարացրել են իրենց»: «Այն համայնքներում, որտեղ գործող համայնքների ղեկավարներն արդարացրել են իրենց՝ անկախ նրանից՝ անկուսակցական են, թե կուսակցական, թեկնածու չենք առաջադրել իրենց դեմ, իսկ որտեղ որ ունենք արժանի թեկնածուներ, առաջադրել ենք»,-ասաց Թադեւոսյանը: Մեր դիտարկմանը, որ, օրինակ, Ոսկեվազում գործող համայնքապետը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ է, ստացվում է՝ կա՞ համաձայնություն սատարելու նախկին ՕԵԿ-ին, Թադեւոսյանը պատասխանեց, որ համաձայնություն չկա, սակայն որոշակի մանրամասներ ներկայացրեց. «Տեղեր կան, որ մեր աջակցությունը հետեւյալ ձեւով է՝ թեկնածու չենք առաջադրում իրենց դեմ, իսկ սատարելու մասին որոշում կայացնելը թողել ենք տարածքային կազմակերպությունների հայեցողությանը»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ամենեւին էլ զարմացած չէ, որ ՀՀԿ-ն աջակցում է ոչ միայն իր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, այլեւ՝ ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդին»: «Այդ ուժերը ցույց են տալիս, որ ունեն պայմանավորվածություն ու իրար  դեմ չեն գործելու այս ընտրություններում, եւ մեծ հավանականություն կա, որ նույնը կլինի  համապետական ընտրությունների ժամանակ»,- նկատեց Մեհրաբյանը: Քաղաքագետի խոսքով՝ ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» մինչ օրս չեն արել այնպիսի քայլ, որը դեմ կլինի ՀՀԿ-ի քաղաքականությանը: «Չեմ կարծում, որ որեւէ արտառոց կամ զարմանալի բան է տեղի ունենում, տեղի է ունենում այն, ինչ պետք է լիներ»,- ասաց նա:

Տպել
2812 դիտում

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել