ԼՂ հարցով Մոսկվայի այսօրվա հանդիպման հիմքում` Մինսկի խմբի ճակատագրի հարցը

08/09/2016 schedule14:05

ԼՂՀ անկախության 25-ամյակից՝ սեպտեմբերի 2-ից, սկսած Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ակտիվություն է նկատվում: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ին հաղորդագրության միջոցով հայտարարեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունների եւ դրանց հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը: Հարցին, թե հակառակորդի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը վերջին մեկ շաբաթում ինչո՞վ է պայմանավորված, ԼՂՀ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը պատասխանեց. «Որեւէ պատճառ չեմ կարող առանձնացնել, պարզապես հակառակորդի բնավորության գիծն է, անընդհատ փորձում է առաջնագծում լարվածություն ստեղծել»:

Միջազգային եւ  անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, այն համոզման է, որ շփման գծում լարվածությունը պայմանավորված է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմամբ:

«Ամառվա ընթացքում Ադրբեջանը փորձեց իրեն խելոք պահել՝ դրանով հետաձգելով Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը, ինչը ՌԴ-ի սրտով է, բայց այժմ քանի որ բանակցությունները փակուղու մեջ են, սեպտեմբերի 8-ի հանդիպման նախաշեմին Ադրբեջանը փորձում է ուշադրություն հրավիրել Ղարաբաղյան հակամարտության վրա, ճնշումներ գործադրել հայկական կողմի, ինչպես նաեւ միջնորդների վրա»,- ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը զայրացած է, քանի որ Սիրիայի հակամարտությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ՌԴ-ի համար ավելի կարեւոր է  դարձել: «Հետեւաբար, փորձում է իրավիճակը շիկացման տանել՝ ասելով, որ ավելի կտրուկ գործողությունների կգնա»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ի՞նչ սպասել սեպտեմբերի 8-ի հանդիպումից, քանի որ ռուսական կողմը նախապես հայտարարել է, որ հանդիպման օրակարգում Ղարաբաղի վերաբերյալ հրատապ հարցեր են, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մոսկվան բացել է  խաղաքարտերը, ասում է՝ համաձայնեք, որ իմ խաղաղապահ զորքը լինի Ղարաբաղում, արեւմուտքն, ի դեմս ԱՄՆ-ի, ասում է, եթե պատերազմ է սպասվում, եկեք Վիեննայի պայմանավորվածությունները կատարենք: Սա է վեճը, քանի որ ՌԴ-ի կողմից ստեղծված գործընթացը եւս մտել է փակուղի, թերեւս այսօրվա հանդիպման հիմքում է Մինսկի խմբի ճակատագրի հարցը, որովհետեւ, ակնհայտորեն, Վիեննայի ու Պետերբուրգի հանդիպումները վեր հանեցին անհամաձայնությունները»:

Սաֆարյանի խոսքով՝ ԵԱՀԿ ամերիկյան կողմի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ օրեր առաջ թվիթերյան միկրոբլոգում արված հայտարարությունը հակադրությունն է ռուսական կողմին:

Հիշեցնենք, որ Ուորլիքը գրել էր՝ Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է:

 

Տպել
7074 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան